Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թշնամի երկրում տիրող երկպառակությունից օգտվելը խելամիտ չէ

14:19, երկուշաբթի, 19 փետրվարի, 2018 թ.
Թշնամի երկրում տիրող երկպառակությունից օգտվելը խելամիտ չէ
    

Մինչև մ. թ. 105 թվականը արդի Ռումինիայի տարածքում Դակիա պետություն է եղել, որը տևական ժամանակ բավականին լուրջ դիմադրություն է ցույց տվել Հռոմին, երբեմն նույնիսկ հաղթել է որոշ ճակատամարտերում:


    
Ահա այս Դակիայի թագավորներից մեկը՝ Սկորիլոնը, իմանալով հանդերձ, որ Հռոմեական կայսրությունում քաղաքացիական պատերազմ է ընթանում, որ հռոմեական ժողովուրդը ծվատվում է երկպառակությունից ու թուլացած է, այնուամենայնիվ հնարավոր չի համարում օգտվել բարենապաստ իրավիճակից և հարձակվել կայսրության հյուսիսային պրովինցիաների վրա: Կիսաբարբարոս դակերի այս խորամիտ, շրջահայաց ու հեռատես առաջնորդը հասկացել էր, որ արտաքին սպառանալիքի դեպքում պառակտված ժողովուրդը կարող է միավորվել: Իր այս համոզումը հիմնավորելու և արշավանքի անզուսպ մղումով համակված իր զինակիցներին տարհամոզելու համար նա իր հայրենակիցների առաջ երկու կատաղած շուն է արձակում: Շներն անզիջում կռվի մեջ են մտնում՝ միմյանց ծանր վերքեր հասցնելով, բայց երբ կռվի թեժ պահին, Սկորիլոնի հրամանով, որոշակի հեռավորոթյունից մի գայլ է ցուցադրվում, մոռանալով իրենց կռիվը՝ շներն անմիջապես հարձակվում են գայլի վրա:

Ահա այս օրինակով նա զսպում է բարբարոսների հարձակումը, որը, անշուշտ, օդտակար էր լինելու հռոմեացիներին ու նրանց միավորելու էր ընդդեմ արտաքին թշնամու:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4183 | 0 | 0
Facebook