Զրուցակիցս ԵՊՀ Ֆրանկոֆոնների ակումբի նախագահ, ՌԳԲ ֆակուլտետի ուսանողուհի Մարգարիտա Ավդալյանն է:
1.Օրը սկսում եք սուրճով, թե՞ թեյով
-միանշանակ սուրճով, սուրճի մեջ առեղծվածային ինչ որ բան կա
2. Ձեր ամենասիրելի Fastfood-ը
- «Տատիկի մոտ» հրաշալի վայր է` արագ, համեղ և կարևորը որակով /ծիծաղում է/
3. Հայաստանն ու ես…
- Ես աչք ու ինքը լոյս, հոգի, առանց լո՛յս՝ աչքըն խաւարի. Ես ձուկ ու ինքը ջուր, հոգի, առանց ջո՛ւր՝ ձուկըն մեռանի…
4.Ես երբեք չեմ թաքցրել …
-Իմ իրական զգացմունքները այն մարդկանց հանդեպ, ովքեր ինձ շրջապատում են, նունիսկ հակակրանքս..ես անկեղծ եմ (ծիծաղում է)
5.Ասա ինձ` չես կարող և ես…
-Կօգնեմ քեզ սովորել՝ Չ ժխտականը բառապաշարից դուրս մղելու արվեստը (ծիծաղում է)
6.Եթե հանդիպեմ Աստծուն, կասեմ նրան…
-Գալյա Նովենցին ինչխ ըդպես էլ չասիր, թե էս աշխարհը ընչի է էսպես ծուռ
7.Տուր ինձ հնարավորություն և ես…
- Քեզ կսովորեցնեմ սիրել սիրո լեզուն՝իմ ֆրանսերենը…
8. Երբեք չեմ ուզենա ինձ նվիրեն…
-Էն Ռոմանտիկ 1 հատ վարդերից (ծիծաղում է)
9.Ի՞նչ չեք ուտի երբեք, որքան էլ քաղցած լինեք
-Ոչխարի մսից պատրաստված ոչինչ չեմ ուտի
10.Գիրք, որը կարելի է կարդալ երկու և ավելի անգամներ
-Միխայիլ Բուլգակով «Վարպետը և Մարգարիտան»
11. Ի՞նչն եք համարում Ձեր երկրորդ տունը
-Երևանի պետական համալսարանը...
12.Գուցե ես սխալվում եմ բայց…
-Ինչ է, սխալվելու իրավունք չունե՞մ
13. Երբ պարապ եմ լինում…
-Անում եմ այն, ինչ դեռ արած պիտի լինեի, երբ զբաղված էի (ժպտում է)
14.Կյանքը ձանձրալի է առանց…
-Շենգեն վիզայի (ծիծաղում է)
15.Ես Մարգարիտա Ավդալյանն եմ, ես …
-Ուզում եմ այս սիրուն հարցազրույցը ավարտենք Բուկովսկու չքնաղ մտքերից մեկով. «Ես նման չեմ մի սովորական աշխարհի: Ես ունեմ իմ խելագարությունը, ես ապրում եմ մեկ այլ հարթությունում, եւ ժամանակ չունեմ այն բաների համար, որոնք չունեն հոգի»