Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Թագավորի ու աղքատի միջև խտրություն չդնող բժիշկը

11:20, կիրակի, 18 փետրվարի, 2018 թ.
Թագավորի ու աղքատի միջև խտրություն չդնող բժիշկը

Տասնվեցերոդ դարի Ֆրանսիան Ամբրուազ Պարե անունով մի շատ նշանավոր բժիշկ է ունեցել: Տասնամյակներ շարունակ (1552 թվականից սկսած) նա եղել է Ֆրանսիայի արքայական ընտանիքի բժիշկը Հենրիխ 2-րդ, Ֆրանցիսկ 2-րդ, Կարլ 9-րդ և Հենրիխ 3-րդ թագավորների ժամանակ: Նա ոչ միայն շատ բանիմաց ու հմուտ բժիշկ, այլև մեծ մարդասեր է եղել ու միատեսակ սրտացավություն է հանդես բերել իր բոլոր հիվանդների նկատմամբ` անկախ նրանց սոցիալական դիրքից ու նյութական կարողությունից:

Ասում են, թե նրա ու Հենրիխ 9-րդ թագավորի միջև մի օր հետևյալ խոսակցությունն է տեղի ունեցել.


    
«-Հույս ունեմ, որ դու թագավորներին ավելի լավ ես խնամելու և բուժելու, քան` աղքատներին, -ասել է միապետը:

-Դա անհնարի'ն է, Տե'ր, - պատասխանել է Պարեն:

-Բայց ինչո՞ւ, - հարցրել է թագավորը:

-Որովհետև ես աղքատներին խնամում ու բուժում եմ այնպես, ինչպես կխնամեի ու կբուժեի թագավորներին»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5055 | 0 | 0
Facebook