Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Դաստիարակության դրական մոտեցումներ»

14:27, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
«Դաստիարակության դրական մոտեցումներ»

13.02.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ սեմինար-պարապմունք «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում: / Դասընթացավար Ռոզա Թևանյան, /
     Թեման ՝ Երեխաների իրավունքների չորս հիմնական խմբերը:
     Երեխաների պարտականությունները
     Հասկանալ և տարբերակել
     ա/Երեխաների իրավունքներն ու պարտականությունները տարբեր իրավիճակներում:
     բ/Երեխայի իրավունքների ընդհանուր սկզբունքները
     Սեմինարի նպատակն էր երեխայի հիմնարար իրավունքների վերաբերյալ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Ներկայացվեցին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված երեխայի իրավունքները, ծնողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց արդյունավետ քննարկում:
     Սեմինար -քննարկմանը ներկա էր Կապանի Վորլդ Վիժն Հայաստան Կապանի տարածքային զարգացման ծրագրի աշխատակից՝ Անուշ Մեժլումյանը, ով սիրով պատասխանեց ծնողների հուզող հարցերին:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2819 | 0 | 0
Facebook