Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

«Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի»

14:16, ուրբաթ, 16 փետրվարի, 2018 թ.
«Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի»

16.02.2018թ. Կապանի N13 հիմնական դպրոցի IIIա դասարանի դասվար Լարիսա Խաչատրյանն անցկացրեց բաց դաս` «Հայրենի՛ք, ես մի զարկն եմ քո բազկի» թեմայի ամփոփում:
     Դասի նպատակը`
     • աշակերտները կարողանան ամփոփել թեման` բնութագրելով, համեմատելով հերոսներին և վերլուծել նրանց արարքները,
     • իմանան ՀՀ պետական խորհրդանիշերը,
     • գիտակցեն մայրենի լեզվի, մշակույթի, պատմության և ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը,
     • լինեն հայրենասեր:
     Աշակերտները ներկայացնում էին հայ մեծերին, խոսում նրանց կատարած ազգանվեր գործերի մասին: Դասն ուղեկցվեց գեղեցիկ, հայրենասիրական երգերի կատարումներով: Վերջում ներկաները հավաստեցին, որ շնորհիվ դասվար Լարիսա Խաչատրյանի՝ աշակերտներն ունեն գիտելիքների մեծ պաշար մեր հայրենիքի, նրա մեծանուն զավակների մասին և իրենք էլ արժանի հետնորդներն են մեր մեծերի:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
7914 | 0 | 0
Facebook