Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Չնախատեսված այց .Կոտայք Կրթություն Մշակույթ

13:30, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
Չնախատեսված այց .Կոտայք Կրթություն Մշակույթ
     Այսօր, չնախատեսված այց ունեցանք Ֆանտանի միջնակարգ դպրոց:
     Կրթական գործընթացն իրականացվում էր բնականոն: Դասասենյակներում պահպանվում էր ջերմային ռեժիմը, իսկ միջանցքներում` ոչ: Առողջության պատճառով բացակա աշակերտների թիվը մեծ չէր:
     Դպրոցական շենքի արտաքին տեսքը թեև բավական գրավիչ է, սակայն կառույցի ֆիզիկական մաշվածությունն արդեն նկատելի է /կառուցվել է նախորդ դարի 60-ական թվականներին /:
     Ինչպես նշեցին ուսուցիչները, այս պահին առաջնային խնդիր է դարձել ֆիզկուլտուրայի դահլիճը, որտեղ փտած հատակի պատճառով երբեմն վնասվում են աշակերտները: Բանն այն է, որ դահլիճի ներքևի հատվածը /մոտ 2 մետր/ նկուղային է, անձրևաջրերի հեռացումն այլևս հնարավոր չէ իրականացնել և խոնավությունը ներծծվում է պատերի մեջ, նույն պատճառով վնասվում է նաև հատակը:
     Բարերարների աջակցությամբ վերանորոգվել է նիստերի դահլիճը, փոխվել են դպրոցի բոլոր պատուհանները, վերանորոգված է նաև մասնաշենքերից մեկը:
     Տեխնիկապես համալրման կարիք ունի դպրոցի համակարգչային կաբինետը:
     Հ. գ. - Դպրոցը ջեռուցվում է էլեկտրական վառարաններով, որը ջեռուցման ծախսն անհամեմատ է դարձնում: Յուրաքանչյուր ֆինասական տարի, վերահաշվարկի արդյունքում, մարզպետարանը լրացուցիչ գումար է տալիս` ջեռուցման ծախսերը փակելու համար:
     Խնդիրը հնարավոր է լուծել միայն պետական աջակցության և դպրոցի հիմնանորոգման միջոցով: Հուսանք, որ այն կլինի մոտ ապագայում:
     Ի դեպ, դպրոցն ունի հրաշալի մասնագետներ և գովելի արդյունքներ:
     Հ. Ադամյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
901 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ