Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՖԻԼՄ ՝՝ԽՐՃԻԹ՝՝, ռեժիսոր՝ ՍՏՅՈՒԱՐՏ ՀԵԶԵԼԴԱՅՆ ՝՝2017՝՝

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
00:04, հինգշաբթի, 15 փետրվարի, 2018 թ.
ՖԻԼՄ ՝՝ԽՐՃԻԹ՝՝, ռեժիսոր՝ ՍՏՅՈՒԱՐՏ ՀԵԶԵԼԴԱՅՆ ՝՝2017՝՝

Ֆիլմի առանցքային գաղափարը. ՝՝Եթե աստված մեր հետա, ի՞նչ իմաստ ունի շտապել եկեղեցի...՝՝:
     Էս ֆրազից հետո կարելիյա էր չնայել, քանի որ հիմար ֆիլմա, բայց քանի որ սկսած գորձը կիսատ թողնել չեմ սիրում, նայեցի մինչև վերջ ու հասկացա, որ...

Ֆեմինիստական ստանդարտից էլի չպռծանք նաև՝ էս ֆիլմում: Աստված ի հեճուկս էն Բիբլիական իրողության, որ գերազանցապես ելույթա ունենում տղամարդու կերպարի մեջ, ըստեղ հանդեսա գալիս որպես կնիկ, էն էլ՝ նեգրոիդ ռասսայի, որի բաղկացուցիչ հատկանիշներն են. որպես որդի՝ ոմն արաբասեմիտ, ու մեկ էլ՝սուրբ հոգի՝ չինա - մոնղոլոիդուհի: Դերերի նման դասակարգումը էրևումա թեկուզ էն ակնարկից, որ հերոսին դիմավորումա որդին՝ նույն ինքը՝ Քրիստոսը, ով ժամանակին ուղարկվել էր իրա Հոր կողմից իբր մարդկության մեղքերի քավման համար ու որը գնաց Հոր մոտ՝ մնացածին ավանդելով հետևել իրեն: Ըստեղից էլ՝ հերոսը հետևումա արաբասեմիտական դիմագծերով հոր ուղարկած որդուն ու հայտնվումա ՏԻՐՈՋ մոտ, որին մարմնավորումա նեգրոիդ ռասսայի կնիկ ներկայացուցիչը: Բայց հիմա հոլիվուդյան գենդեռա - ռասիստա - ֆեմինիստական ստանդարտները դնենք մի կողմ ու փորձենք հասկանալ՝ ֆիլմի ընդհանուր մտահղացումը:

Խրճիթը, որը ցուցադրվումա ֆիլմում ու որդեղ հայտնվումա հերոսը, խորհրդանշումա Աստծո կառուցած թագավորությունը: Խրճիթը դատարկա, սառը ու միագույն ու էդ դատարկության պատճառով հերոսը՝ մարդը, ցանկանումա վերջ դնել սեփական տառապանքներին, որը կապվումա գլխավորապես իրա աղջկա կորստի հետ:

Աստված լրի՛վ տակա տալի հերոսի հետ ունեցախ իրա առաջին դիալոգի գլխավոր հարցին պատասխան փնտրելուց, երբ հերոսը փաստացիորեն հարցնումա. ՈՐԴԵ՞Ղ ԷԻՐ, ԳԱՅԻՐ ՉԹՈՂՆԵՅԻՐ, ՈՐ ԱՂՋԿԱՍ ՍՊԱՆԵՅԻՆ...՝՝:

Ինչ վերաբերումա մնացած դիալոգներին, դրանք ձիոտսկի դիալոգներ են բիբլիական հեքիաթային իրավիճակների ծաղրանմանակմամբ՝ սկսած ԵՍ ԲԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՄ - ից, մինչև ջրի վրայով քայլելը:

Բացառիկ արժեքավոր մտքերից, որոնք արժի դուրս գրել ֆիլմից էդ. ՝՝ԱՍՏՎԱԾ ՔՐԻՍՏՈՆՅԱ ՉԻ՝՝ - նա, որը վերաբերումա նրան, որ ոչ մի մոգ, ոչ մի տերտեր, ոչ մի քուրմ չի հավատում իրա ասածին, բայց կոչվածա դեմագոգիկ կերպով ներշնչելու ու հավատացնելու մնացածին՝ ամբոխին, մեծամասնությանը: Էսա ամբողջ հասարակ ու պարզ ֆոկուսը. որը հերքվումա անգամ ԱՍՏԾՈ դրսևորումներից մեկի՝ Քրիստոսի բերանով:

Ֆիլմի հաջորդ դրվագը՝ ՔԱՐԱՆՁԱՎՈՒՄ, ինչ որ մի քարի բազկաթոռին նստած կնգա առաջ: Ըստեղ մի հատ կարգին STOP!

Միջին վիճակագրությունը ցույցա տալիս, որ կանայք իրանց էրեխեքի հանդեպ բռնություն կիրառելու հարցում առաջին տեղում են: Ֆեմինիստական պատվերը էս ֆիլմում հստակ էրևաց արդեն որերորդ անգամ: Տղամարդուն սարքին թիվ մեկ բռնակալը, չարիքի աղբյուրը, բայց կանացի կողմից դրսևորվող բռնության մասին՝ քար լռություն:
     Հասանք ամենահիմար տեղին, որդեղ աստված թռցնումա բենից. ՝՝мужчины такие дураки порой՝՝:

Մեկնաբանել չեմ ուզում, քանի որ՝ ֆեմինիստական զզվելի պատվերա, իկ ես քիչ չեմ խոսացել ֆեմինիզմի էշշական, հակամարդկային բնույթի մասին:

Ի վերջո, ֆիլմը դեիստականա. իբր աստված ստեղծելա ու՝ յանա տվել իրա ստեղծածից: Ինչ ուզումա ըլնի, ինչ չար բան ուզումա ըլնի, աստված գորձ չունի ու չի խառնվում: Բայց էս դեպքում, ֆոկուսի կայանալու համար աստված չմոռացավ ստեղծել դժողքը ու դրախտը: Բայց ըտեղ էլա աստված սխալ հաշվարկել, քանի որ դրախտը օրինակ պլանքյաշի համար կատարյալ դժողքա, քանի որ դժոխքի կրակներ ընդեղ չկան, ու ինքը իրա պլանը կպցնելու համար կրակ չի կարում ճարի: Եթե աստված պլանքյաշին իրա գործած անհաշիվ հանցանքների համար բանտարկի դրախտում, էդ կերպ արդյո՞ք չեն վիրավորվի մնացած հալալները, որոնք իրանց բարի գորձերի պատճառով են բացառապես հայտնվել դրախտում... Տեսնես տերտերները ի՞նչ կպատասխանեն էս տրամաբանությանը: Բայց չշեղվենք:

Մնացած երկար - բարակ ու անհեթեթ տուֆտությունները մեկ առ մեկ քննարկելու զահկեն չկա:

Մենակ կասեմ, որ ավելի լավ կլներ, եթե հիմար ռեժիսորի մտահղացմամբ Աստված կոչվածը հերոսի առաջ էշ հարցեր չդներ, այլ ստեղծեր իրա ամենակարող բնույթով օրիգինալ իրավիճակ ու նույնչափ էլ օրիգինալ հարց դներ հերոսի առաջ. կամ աղջիկդ, կամ՝ տղադ: Ինչի՞ նման երկըտնրանք, քանի որ հերոսը տղուն փրկելով աղջկան չկարողացավ տիրություն անի: Այ է՛ս հարցադրմամբ պետքա ավարտվեր, ավելի ճիշտ՝ ՉԱՎԱՐՏՎԵՐ ֆիլմը ու տառերը պտի տակից դուրս գային ճիշտ էս ընտրության պահին:

Բայց քանի որ ռեժիսորը ես չեմ, այլ ընդամենը դիտող, ուրեմն որպես դիտող պտի գնահատեմ ֆիլմը իմ հասկացողության չափով ու ասեմ, որ՝ վատ, շատ վատ ֆիլմ էր:

Ամփոփենք:

Ըստ էության, ֆիլմում աստված կոչեցյալը հանդեսա գալիս որպես դաժան սադիստ՝ չնայած իրա լիքը հայտարարություններին, թե ինքը բարիյա ու մեծահոգի, առանձնապես թանգ անձիք չկան իրա համար ու անգամ սիրումա նույն հանցագործին: Աստված սադի՛ստա, քանի որ հերոսի պստիկ աղջնակին պատժումա մենակ իրա վերոնշված բառերի համար. ՝՝Եթե աստված մեր հետա, ի՞նչ իմաստ ունի շտապել եկեղեցի...՝՝:

Ու ռեժիսորը, անկախ նրանից, հասկանումա էդ թե չէ, ֆիլմի վերջնամասում ցույցա տալիս, որ՝ հա, եկեղեցի պետքա գնալ ու անկապ երգեր երգել՝ հանուն ՝՝աստծո՝՝, քանի որ կյանքը ըսենց թե ընենց՝ շարունակվումա ու ամեն մարդ պտի իրա կայֆին ապրի, ոնց որ աստված էր ապրում իրա կայֆին ընդեղ՝ ինչ որ մի հեքիաթային թագավորությունում, ամեն օր բաց չթողնելով նախաճաշի, ճաշի ու ընթրիքի ժամերը, իսկ ուրբաթ իրիգունները խմած պարումա՝ թքած ունենալով էն իրողության վրա, որ հենց նույն վայրկյանին աշխարհում լիքը անպատիժ հանցագործություններ են կատարվում...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     14.02.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5937 | 0 | 0
Facebook