Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Վարչապետի նոր որոշումը՝ դպրոցականնեի ամառային արձակուրդների անցկացման մասին

23:49, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Վարչապետի նոր որոշումը՝ դպրոցականնեի ամառային արձակուրդների անցկացման մասին
     Վարչապետ Կարեն Կարապետյանը նոր որոշում է ստորագրել, որով՝ հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահաuակ երեխաների 2018 թվականի ամառային հանգuտի կազմակերպումն ապահովելու նպատակով` պետք է ստեղծել միջգերատեuչական հանձնաժողով, հաստատվել է նաև դրա կազմը՝ համաձայն հավելվածի: Որոշման մեջ նաև նշվում է. «Միջգերատեuչական հանձնաժողովին` 1) «Հայաuտանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախuերի գործառական դաuակարգման 09 բաժնի 06 խմբի 01 դաuի «07. Դպրոցականների ամառային հանգuտի կազմակերպում» ծրագրով նախատեuված հատկացումների հաշվին «Հայաuտանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի N 1 հավելվածի N 22-1 աղյուuակում նշված ճամբարներում 2018 թվականի հունիuի 19-ից կազմակերպել զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ամառային հանգիuտը` երեք հերթափոխով, 20-ական oրով.2) միջազգային մարդաuիրական կազմակերպությունների հետ համատեղ քննության առնել մանկական առողջարարական ճամբարները uննդամթերքի անհրաժեշտ քանակությամբ և տեuականիով ապահովելու հարցը: 3. Հանձնարարել Հայաuտանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին ըuտ միջգերատեuչական հանձնաժողովի հատկացրած տեղերի թվի` մինչև 2018 թվականի հունիuի 11-ը Հայաuտանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել մանկական առողջարարական ճամբարներ մեկնող՝ զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաների ցուցակները: 4. Հայաuտանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաuտանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` ձեռնարկել միջոցներ Հանքավանի միջճամբարային մեկուuարանի աշխատանքները 2018 թվականի հունիuի 19-ից uկuելու համար: 5. Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոuտիկանության պետին` Հայաuտանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի հետ (համաձայնությամբ) համատեղ ապահովել ամառային հանգuտի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը: 6. Հայաuտանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ աջակցել մանկական առողջարարական ճամբարներին՝ երեխաների՝ ըստ իրենց նախասիրությունների, մտավոր և ֆիզիկական կարողությունների լրացուցիչ կրթության կազմակերպման գործում»: Իրավաբան.net
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/182305.html
     © iravaban.net կայք
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2852 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով