Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ըստ Կանտի՝ իրենց ամուսիններին առավել հավատարիմ են…

12:15, երկուշաբթի, 12 փետրվարի, 2018 թ.
Ըստ Կանտի՝ իրենց ամուսիններին առավել հավատարիմ են…

Լուսավորության ու Ռոմանտիզմի դարաշրջանների գերմանացի մեծագույն մտածող, փիլիսոփա Իմանուիլ Կանտն իր կյանքի ընթացքում այնքան մեծ քանակության տեսություններ ու վարկածներ է առաջադրել, որը լիուլի կբավարարեր տասնյակ այլ փիլիսոփաներին մեծի համբավի արժանանալու համար: Նա առաջինն է ենթադրել, որ տիեզերքերական համակարգը կարող էր գոյանալ գազային վիթխարի ամպից, նա է առաջինը կռահել, որ ռասաները բնական ճանապարհով են առաջացել, նա է բացահայտել Երկիր մոլորակի վրա կյանքի շարունակականության համար մակընթացությունների ու տեղատվությունների վիթխարի նշանակությունը: Բայց այս հանճարը չի կարողացել ներթափանցել կանացի հոգու խորքերը:

Դեռ կենդանության տարիներին մեծ մտածողի համբավի արժանացած Կանտի հետ շատերն են ցանկացել հաղորդակցվել՝ հուսալով, թե նա հաստատ կարող է պատասխանել իրենց հուզող հարցերին: Նրանից են ցանկացել իմանալ ապագա բերքի որակի, Լուսնի ու Մեծ արջի համաստեղության տարիքի ու բազմաթիվ այլ բաների մասին: Հարցերի մի մասին Կանտը պատասխանել է, որոշներին դժվարացել է պատասխանել: Բայց մի հարցին նրա տված պատասխանն իր ժամանակակիցներին (ու նաև մեզ) ցույց է տվել, որ կյանքի մայրամուտին գերմանացի այս մեծ իմաստասերը գոնե մի քիչ կարողացել է բացահայտել տիեզերքի ամենաբարդ արարածի՝ կնոջ էությունը:

Երբ նա արդեն բավականին ծեր էր, նրա երիտասարդ ծանոթներից մեկը փորձել է իմաստուն մարդուց տեղեկանալ, թե իրենց օրինական ամուսիններին ո՞ր տեսակի կանայք են առավել հավատարիմ՝ շիկահերնե՞րը, թխահերնե՞րը, թե՞ շագանակահերները:

Ամենայն հավանականությամբ, հարց տվողն առանձնապես հույս չի ունեցել, թե փիլիսոփան սպառիչ պատասխան կտա, քանի որ բոլորին հայտնի էր, որ նա երբեք ամուսնացած չի եղել ու ոչ ոք չի իմացել, թե նա ինչու իրեն չի կաշկանդել ամուսնական սրբազան կապով:

Աչքի պոչով նայելով երիտասարդին՝ փիլիսոփան խորամանկորեն ժպտացել է ու ասել.

-Որքան ես հասկացել եմ, ամուսիններին առավել հավատարիմները ո՛չ շիկահերներն են, ո՛չ թխահերները:

-Ուրեմն՝ շագանակահերնե՞րը, - հարել է երիտասարդը՝ կարծելով, թե պատասխանը հիմնված է գիտնականի բազմամյա դիտարկումների վրա:

-Ո՛չ էլ շագանակահերները, - պատասխանել է Կանտը:

-Իսկ ո՞ր տեսակի կանայք են ամենահավատարիմը, - համառել է երիտասարդը:

-Ալեհերնե՛րը, - պատասխանել է փիլիսոփան:

Նույնիսկ այժմ շատ տղամարդիկ կարող են պնդել, թե Կանտը կարողացել է գտնել այն հարցի պատասխանը, որը դարեր շարունակ չի հաջողվել ոչ մի փիլիսոփայի: Այս պատասխանը մեզ հուշում է, որ, հնարավոր է, Կանտն ամբողջ կյանքում չի ամուսնացել, որովհետև չի կարողացել հասկանալ կանացի հոգին:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1984 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով