Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՉԻ ԷՂԵԼ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Մաս 2.

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:22, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՉԻ ԷՂԵԼ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Մաս 2.

Անշուշտ շրջապատման մեջ հայտնվածները կարային հանձնվեյին, ինչի առաջարկը էղելա: Էդ նաև անուղղակի կամ ուղղակի ձևով էրևումա Վարդան Մամիկոնյանի ասած ճառից, որը մեզ ներկայացնումա ՎԱՍԱԿԻ մոտ ատենադպիր աշխատած ու ըստ ամենայնի նույն Վասակի շքախմբում գտնվող ԵՂԻՇԵՆ, ով գրելա ՎԱՍՆ ՎԱՐԴԱՆԱՆ:

Եղիշե. ՝՝Այս մեծ տագնապի մեջ դեպի վեր նայեց քաջ Վարդանը և տեսավ, որ...՝՝: Ըստեղ կանգ առնենք, քանի որ նույն կերպ Եղիշեն նեկայացնումա, որ. ՝՝...Ապա աչքերը վեր բարձրացրեց Մուշկան Նիսալավուրտը և տեսավ, որ...՝՝:

Եթե Եղիշեն գտնվեր շրջապատման մեջ հայտնված նախարարական հեծելագնդի մեջ, ապա Եղիշեն ողջ մնալու շանսեր չուներ, քանի որ շրջապատման մեջ հայտնված պատմիչը չէր կարա խուսափեր մեռնողների ընդհանուր ճակատագրից: Իսկ Վասակի շտաբում գտնվելով, Եղիշեն հնարավորություն ուներ տեսնելու, թե ոնցա գլուխը բարձրացնում Մուշկանը նրա ընդունած որոշումները, գալարափողերի հնչյունները, ու Վարդանի շրջապատվելը:

Մասնավորապես, բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանը գրումա. ՝՝Վերջին մի ուսումնասիրության մեջ ես բացահայտեցի, որ «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» պատմության հեղինակը ոչ թե 449/50 թվականի Արտաշատի ժողովի մասնակից Եղիշա, կամ Տէր Եղիշէ Ամատունեաց եպիսկոպոսն է, այլ 444/5 թվի Շահապիվանի եկեղեցական ժողովի մասնակից և քարտուղար` դրան (արքունի) երէց Եղիշէն, նույն ինքը Եղիշե Մոկացին, որն այդ շրջանում ատենադպիր էր մարզպան Վասակ Սյունու գրասենյակում՝՝:

Սա ավելորդ մեկնաբանել պետք չի: Լրիվ վստահում եմ Ալբերտ Մուշեղյանին ու շնորհակալությունս նրան, քանի որ լրացուցիչ հաստատումա իմ նշյալ տրամաբանությունը:

Մի կարևոր մեջբերում էլ անեմ, որը շատ բանա բացատրում ու ապացուցում իմ տեսությունը հայոց պատմության էս կարևոր, ես կասեյի՝ վատ իմաստով շրջադարձային ու վատ իմաստով բախտորոշ ժամանակաշրջանի համար:

Եղիշեն նորից բերումա Վարդանի խոսքերը.

՝՝Արդ, աղաչում եմ ձեզ, ո՛վ իմ քաջ նիզակակիցներ... և. ...իսկ եթե հասել է ժամանակը մեր կյանքը սուրբ մահով ավարտելու այս պատերազմում, ընդունենք ուրախ սրտով, միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք՝՝։

Ըստեղ կանգ առնենք ու հարցնենք. ինչիյա՞ աղաչում, եթե նման բանի կարիք չկա էն էլ՝ ճակատամարտի սկսվելուց առաջ, երբ հայտնի չի ոչ հաղթողը, ոչ էլ պարտվողը, մանավանդ որ. ՝՝...իրանից՝ Վարդանից, շատերը ՔԱՋՈՒԹՅԱՄԲ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ... և հայրենական գահի պատվով` ավելի բարձր՝՝ ու. ՝՝միայն թե արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք՝՝: Ինչի՞ նման պարտվողական տոն ճակատամարտից առաջ:

Եթե իրանից քաջությամբ լավ են, ուրեմն էդ արդեն վիրավորական խոսքեր են ուղղված իրա զինակիցներին. քանի որ հետո ասումա՝ ՝՝ով իմ քաջ նիզակակիցներ՝՝, իսկ հետո՝ ՝՝....արիության ու քաջության մեջ վախկոտություն չխառնենք...՝՝, ինչը ավելորդա հիշացնելը էդ մասին, մանավանդ՝ ճակատամարտից առաջ: Ուրեմն ըստեղ ուրիշ բան կա ու մի բան հաստատ էն չի: Նմանա նրան, որ Ստալինը աղաչեր Մոսկվայի ճակատամարտից առաջ քաջ ըլնել իրա բոլոր գեներալներից: Չնայած, վախկոտ ու դավաճան գեներալներին Ստալինը վաղուց վերացրել էր ու նման հիմար բան ասելու կարիքը չկար: Ժամանակներն էլ ուրիշ ըլնելով հանդերձ ռազմի անփոփոխ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ կանոններ կան, որոնք գործում են՝ անկախ ժամանակներից:

Էս առումով, Վարդանի աղաչանքները՝ որպես զորավար, ով մարտից առաջ ելույթա ունենում մեծամեծերի՝ նախարարների խմբի, որպես՝ շտաբի առաջ, անմիտ են: Նախ, զորավարը չի աղաչում, հրամայումա ու երկրորդ, զոավարը որպես կանոն մարտից առաջ միշտ քաջալերումա իրա գեներալներին, բայց ամեն բան հասկանալիյա դառնում, եթե ընդունենք, որ Վարդանի խոսքերը շրջապատման մեջ հայնտվածի խոսքեր են, որը եթե հայերենից հայերեն ՝՝թարգմանենք՝՝ կստացվի հետևյալը.

՝՝Տղերք, քաքը կերել ենք ու հիմա շրջապատված ենք: Հակառակորդն էլ մեզնից առնվազն վեց անգամ ավելա ու ճեղքման, փրկության մասին խոսք չի կարա գնա: էկեք ուտենք էս քաքը մինչև վերջ ու չհանձնվենք այլապես հետո մեզ շան նման կախելու են Տիզբոնում դատից հետո՝ որպես խռովարարների, որոնք պարսկական կայսերական իրավակարգի դեմ են դուրս էկել: Ավելի լավա ըստեղ մեռնենք, քան մեզ Տիզբոնում կախեն՝ ի տես ամեն արժող - չարժողի՝՝:

Իսկ դատը՝ էղավ, մենակ թե առանց՝ ԱՎԱՐԱ ԱՅՐԵՐԻ մասնակցության, քանի որ նրանց բոլորին իրանց առաջնորդով հանդերձ սպանեցին մի ինչ որ տեղ, ինչ որ մի՝ մինչ օրս չքթնվող դաշտի ու գետի ափին: Գովելի ճառա, մենակ թե էս խիզախ ճառը չեղած ճակատամարտից առաջ ասված ճառ չի ու վերաբերումա բացառապես շրջապատման մեջ հայնտվածներին, ովքեր մղում են իրանց վերջին ՝՝կռիվը՝՝:

Ճամատամարտից առաջ ո՛չ մի զորավար չի հիշացնում մարտի մեջ իրա գեներալներին իրա կամ ուրիշ մի գեներալի զոհվելու կամ մահվան մասին, քանի որ դրա տեղը չի զուտ հոգեբանական պատճառներից հելնելով: Գեներալը՝ զինվորականը, պտի իրա ոգու մեջ ըլնի ու կռվից առաջ չփչացնի իրա գեներալների տրամադրությունը ՝՝սուրբ մահ՝՝ բառով: Գեներալը՝ զորավարը, ինքը պտի ներշնչի զինվորին, որ անմահա ու ոչինչ չի պատահի իրան մարտում: Առավելագույնը, որ կարար ասեր Վարդանը ՝՝ճակատամարտ՝՝ կոչվածից առաջ, կարար ըլներ՝ «Наше дело правое, враг будет разбит, победа будет за нами» դե, ճիշտա, սա պետքա ասեր հայերենով, որ հասկանային քաջ տղերքը, ավելի ճիշտ՝ ԱՎԱՐԱՆԵՐԸ: Ինչի՞ նման պարտվողական տոն, էն էլ՝ ճակատամարտից առաջ... Ո՛չ մի տրամաբանություն չկա:

Ամեն բան իրա տեղնա գալի, եթե ընդունում ենք իմ էն տեսակետը, որը ասումա. ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՉԻ ԷՂԵԼ: Համենայն դեպս, էրկու կողմերից տասնյակ հազարների հասնող զորքեր չեն էղել և ոչ մի դաշտում ու ոչ մի հովտում: Էղել են թվով փոքրաթիվ Վարդանի ու թվով մեծաթիվ Վասակի ու Մուշկանի մատակ ձիերից կազմված հեծելագնդերը, որդեղ առաջինները հետապնդվել են երկրորդների կողմից ու կեղծ մարտավարական նահանջից խաբված հայտնվել են մի ինչ որ հովտում շրջապատման մեջ: Ըստեղից էլ՝ Մատյան գունդ անվանումը ու նրա կեղծ փախուստից հետո մասնակցությունը ՝՝ճակատամարտին՝՝, որը պետքա միշտ գրել չակերտներում:

Մենակ թե Վարդանի ուղեղում հազիվ թե առաջ գար էն միտքը, որ իրա մահը ՝՝սուրբա՝՝ կոնկրետ էդ մեռնելու պահին: Էդ արդեն հետագայի եկեղեցական գրիչների պատվերով հորինվածքա: Փաստորեն, շրջապատման մեջ հայտնվածների մեջ էղել են հանձնվելու տրամադրություններով անձիք, որի համար էլ Վարդանը ստիպվածա էղել բացատրի իրա քաջ նիզակակիցներին, որ էկեք էսքանով ավարտենք մեր կարյերան, որ գորձը Տիզբոն չհասնի:

Փաստա նաև, որ Ավարայր դաշտի տեղադրությունը մինչ օրս չեն քթել մեր պատմաբանները: Օրինակ, մինչ օրս համարյա ամեն հոբելյանական առիթով ռուսները Բորոդինոյի դաշտում վերացուցադրում են Բորոդինոյի ճակատամարտը: Հայերը մինչ օրս նման փորձեր անգամ չեն ուզում անեն, քանի որ դաշտի տեղը չգիդեն, իսկ որ ման էլ գան պտի ցույց տան ամենայն իրանց նկարագրած մանրամասնությամբ, թե որդեղ են էդքան զորք տեղավորելու ու պտի ցույց տան նաև, թե էդքան շատ զորք ունեցող պարսիկները ո՞նց ու ինչ պատճառով չֆայմեցին կամ չկարացան շրջապատեն, կամ գոնե մի կողմից թևանցեն հայերի թիկունքը... Սաղ օդում կրակվող բառեր են՝ առանց նվազագույն իսկ փաստարկների, փաստերի, ապացուցողականության ու տրամաբանության: Պատմիչներն էլ, կամ ամենայն մեծ հավանականությամբ նրանց դիտմամբ սխալ արտագրած գրիչները, ավելի ահեղություն հաղորդելու համար իրադարձություններին պետքա նշեյին, որ տեղիյա ունեցել հետևակ, աղեղնավոր ու հեծելազորային զորատեսակների վիթխարի, էն դարերին ոչ բնորոշ մասշտաբայնության ճակատամարտ՝ գումարած նաև՝ փղերը, որոնց մի տեսակ փոխարինել են տանգերին...

Հայտնի բանա, որ բանակը, նրա քանակությունը, կերակրելու ու հանդերձավորելու հանգամանքները կախվածա ժողովրդից, երկրի սոցիալ - տնտեսական պայմաններից, քանի որ բանակը հենց ձևավորվումա ժողովրդից ու նրա մեջքով, նրա հնարավորություններով, տնտեսական զարգացվածության աստիճանով: Հակառակը չի ըլնում: Պատմիչների էն տեղեկությունները, որոնք վերաբերում են տասնյակ հազարների հասնող բանակներին ու էդ բանակներով ճակատամարտեր տալուն, պետքա խիստ անլուրջ վերաբերվել, քանի որ մասսայական բանակների գոյությունը անգամ մեր ինդուստրիալ պայմաններում վիթխարի ռազմական ծախսեր պահանջող բանա ամբողջ հասարակության համար, ինչը էն ժամանակներում հնարավոր բան չէր:

Մասսայական բանակներ ունենալու ու դրանցով ճակատամարտեր տալու մասին խոսք կարա գնա բացառապես բուրժուական զարգացած հարաբերությունների անցնելու փուլում, երբ կար զորակոչման համարյա մեր օրերի նման մոդելը ու մեկ էլ՝ համապատասխան բնակչություն: Հետևաբար եթե պատմիչների կողմից զորքերի թվաքանակա հաղորդվում ու էդ կերպ էսօր մեր պատմաբանները փորձում են ինդուկտիվ մտածողությամբ հաշվարկել ժողովրդի քանակությունը, առնվազն անհեթեթա, քանի որ բանակի քանակությունը ձևավորվումա ժողովրդի քանակությունից ու ժողովրդի հնարավորություններից, իսկ ժողովրդի քանակության մասին, էն էլ տասնչորս դար առաջվա դրությամբ, ո՛չ մի վիճակագրական տվյալ ՉԿԱ: Պատմիչներն էլ տարբեր թվեր հաղորդելով հանդերձ հաճախ չափազանցրել են՝ խաղ անելով զրոների հետ: Դե արի ու ըտեղից բնակչություն հաշվարկի ինդուկտիվ մտածողությամբ... Անհեթեթա մի խոսքով:
     Համենայն դեպս հայ ժողովրդին վերաբերող առաջին վիճակագրական տվյալները վերաբերում են տասնիններորդ դարին, ըստ որի կլորացված թվերով էթնիկ հայության թվաքանակը չի անցել տարածաշրջանում երեք միլիոն մարդը, իսկ տասնչորս դար առաջվա դրությամբ որքա՞ն կլներ, մնումա տարածել շվարած ձեռները ու միացնել տրամաբանությունը, ասելով՝ շատ քիչ, էն աստիճան քիչ, որ Վարդան Մամիկոնյանը փաստորեն Ավարայր կոչված չեղած դաշտում պտի կենտրոնացներ ամբողջ հայությանը՝ ներռայալ ծծկերներին, կանանց ու երեխաներին, ինչի ՝՝վկայությունը՝՝ կա Եղիշեյի մոտ ՝՝ՓԱՓԿԱՍՈՒՆ ՏԻԿՆԱՅՔ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ՝՝ ձևով մի բան, որի մասին մտածելը անգամ անհեթեթա:

Փաստորեն, Եղիշեյին հետո արտագրած, խմբագրած գրիչները, լավ հասկանալով էսքանը, որ էդքան զորք հնարավոր չէր ունենալ ՝՝ավարայրի՝՝ դաշտում, ստիպված հորինել են չեղածը՝ ավելացնելով նաև կնանոց, որ միգուցե էսօրվա ֆեմինիստները վեր - վեր թռնեն...
     Սուտը ինչքան մեծ՝ էնքան հավաստի. գեբբելսյան մեթոդիկան ա աշխատում: Բայց էս արդեն՝ սովորական շուլլեռությունա, ոչ թե՝ պատմություն...
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     11.02.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2116 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ