Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 26 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՉԻ ԷՂԵԼ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Մաս 1.

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
22:20, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
ԱՎԱՐԱՅՐԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՉԻ ԷՂԵԼ. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐ Մաս 1.

Ստեփան Մալխասյանցի 1944 թվականի հայերեն բացատրական բառարանում ՄԱՏԵԱՆ բառի բացատրությունը տրվումա որպես՝
     1. ՄԱՏԵԱՆ (պահլ. պարսկ. matyan), գ. էգ ձի, մատակ ձի,
     2. ՄԱՏԵԱՆ (Տ. Մատեան 1), գ. Սասանեանների ժամանակ Պարսկաստանում ընտիր հեծելազօրի գունդ, որ կոչվում էր անմահների գունդ: Ըստ Եղիշեյի՝ Վարդանանց պատերազմի ժամանակ պարսիկների զորքերի թւումն էր նաև Մատեան գունդը:

Գևորգ Ջահուկյանի Հայերեն ստուգաբանական բառարանում տրվածա որպես՝

1.ՄԱՏԵԱՆ - զամբիկ, մատակ, էգ ձի: Փոխառություն իրանական աղբյուրից,
     2.ՄԱՏԵԱՆ - հիմնական, ընտիր, մատեան գունդ, պսրսկական անմահների գունդ

Նույն բառարանում տրվումա նաև՝ ՄԱՏԵՆԻԿ բառը, որը նշանակումա՝ հիմնական, կամ՝ հեծելազորային, փոխառությունա իրանական աղբյուրց՝ matyanik, հմմտ. մատեան, հիմնական, ընտիր, կամ թերևս, matyan - զամբիկ:

Տերմինի բացատրությունը ու իմաստը ուսումնասիրող Ն. Ա. Արզումանյանը իրա ՝՝ՀԱՅԿԱԿԱՆ ՍԿԶԲՆԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎՈՂ ՄԱՏՅԱՆ ԳՈՒՆԴ ԶՈՐԱՄԱՍԸ՝՝ վերնագիրը կրող աշխատտանքում երկար - բարակ, դեսուդեն ընգնելով, ծամծմելով, բայց ի վերջո՝ խոստովանումա, որ այլ տրամաբանություն հնարավոր չի ման գալ, քան էն, որ տերմինը սերտորեն առընչվումա ռազմական գործի հետ: Իմ կողմից ավելացնեմ՝ փառք աստծո... Նման եզրակացության գալու համար հերիք էր երեք բառարան թերթելը, որդեղ մեկը մյուսին կրկնելով ուղղակի ասում են, որ ՄԱՏԵԱՆ բառը գլխավորապես իմաստով նշանակումա՝ էգ ձի, իսկ բառակապակցության մեջ ՄԱՏԵԱՆ ԳՈՒՆԴ ուղղակիորեն կնշանակի՝ ձիավորների գունդ՝ հեծելագունդ:

Մասնավորապես, Ն. Ա. Արզումանյանը նշումա, որ.

՝՝...Միջին պարսկերենի ՄԱԹԱՔ բառը ԷԳ ՁԻ իմաստով հիմա էլ գործածվումա ՄԱԴՅԱՆ ձևով: Մադյան ձևը վկայվածա նաև հայերեն մի քանի բարբառներում... ՄԱՏԵԱՆ ԳՈՒՆԴԸ՝ որպես հեծյալներից բաղկացած զորամաս ընկալելը հիմնավորվումա հետևյալ փաստարկներով.

ԱՌԱՋԻՆ. Ընդհանուր ռազմական պատմության մեջ բանակի զորատեսակների ու նրանց ստորաբաժանումների հարցի ուսումնասիրությունը ցույցա տալիս, որ տարբեր երկրների ու տարբեր ժամանակների կանոնավոր բանակներում զորամասերի անվանումը հելնումա նրանց կառուցվածքից: Օրինակ, հեծելազոր, հետևակ, մարտակառքերի զորատեսակ ու համապատասխանաբար՝ հեծյալ գունդ, հետևակային գումարտակ և այլն: Նույն սկզբունքով են կոչվում նաև ժամանակակից բանակների զորատեսակները ու նրանց ստորաբաժանումները: Մատակների գունդ անվանումը համապատասխանումա զորատեսակների անվանման ընդհանուր սկզբունքին:

ԵՐԿՐՈՐԴ. ռազմական նպատակներով ձին օգտագործվելա հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Ռազմարշավի ժամանակ նա ծառայելա որպես գրաստ, իսկ մարտի ընթացքում որպես՝ հեծկան: Հեծկան ձին ռազմաճակատում հանդեսա էկել տարբեր մարտական խնդիրներ կատարող զորամասերում: Դեռևս հին ժամանակներում մարդիկ սկսել են ուշադրություն դարձնել կենդանու ցեղային առանձնահատկությունների վրա ու յուրաքանչյուր կոնկրետ մարտական խնդիր իրականացնելու համար համապատասխան հատկություններ ունեցող ձիեր են օգտագործել: Օրինակ, ծանրազեն հեծելազորի համար ընտրվել են ծանր ու ուժեղ ձիեր: Կենդանու հատկությունների ուսումնասիրության ընթաղքում դիտվելա նաև մատակի ու հովատակի միջև էղած տարբերությունը: Հաստատվելա, որ մի շարք դեպքերում մատակը, հովատակի համեմատությամբ ունի ակնհայտ առավելություններ. մատակը հասակով հովատակից ավելի ցածրա, քաշով՝ թեթև, մարմնով ավելի երկար ու բարակ, ոտերը՝ ավելի կարճ են: Մատակ ձիերի կրծքավանդակը ավելի լենա, քան՝ հովատակինը... Մատակի նշված հատկությունները որոշիչ են դառնում ՇԱՐԺՄԱՆ ԱՐԱԳՈՒԹՅԱՆ հարցը քննելուց, (այսուհետ բոլոր ընդգծումները իմնա, - Աբ.Ստ, որը խնդրում եմ հիշել):

Ձիու շարժման արագությունը որոշվումա մարմնի ու ոտների երկարության հարաբերությամբ: Պարզվածա, որ մատակը կարճ մրցատարածություններում աննշան չափով հետա մնում հովատակից: Ինչքան երկարումա մրցատարածությունը, էնքան նվազումա ժամանակի տարբերությունը: Անգամ որոշ դեպքերում ՄԱՏԱԿԸ ԺԱՄԱՆԱԿՈՎ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄԱ ՀՈՎԱՏԱԿԻՆ: Էս երևույթը բացատրվումա կենսաբանական էն հիմունքով, որ մատակի կրծքավանդակի լենությունը ու նրանով պայմանավորված թոքերի ծավալի մեծությունը կենդանուն դարձնումա ավելի դիմացկուն: Հովատակները մատակների համեմատությամբ ունեն անհանգիստ ու դյուրագրգիռ բնություն: Ռազմադաշտում գոյություն ունեցող պայմանները ընդունակ են արթնացնելու կենդանու էդ հատկությունները, որոնք մարտի ընթացքում կարող են բացասաբար անդրադառնալ հեծյալի վրա: Ռազմական գործում մատակը նախընտրելու պատճառներից մեկն էլ հավանաբար էնա, որ մատակը կարողանումա ՄԻԶԵԼ ՎԱԶՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ, իսկ հովատակը էդ գործողությունը կատարելու համար ստիպվածա կանգ առնել: Հովատակի հիշյալ հատկությունը մարտական զորաշարժերի, հարձակման, թշնամու ՏԵՎԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ և, վերջապես, փախուստի դեպքում հեծյալի համար կարողա ունենա ճակատագրական նշանակություն...
     Փավստոսի հաղորդման մեջ ՄԱՏԵՆԻԿ ԳՆԴԻ մասին վկայված փաստը մեր համոզմամբ ցույցա տալիս էդ զորամասի օրինաչափ առկայությունը նաև հայկական բանակի կազմում...՝՝:

Էս բավականին երկարաշունչ մեջբերումը արեցի հետազոտող Արզումանյանից էն պատճառով, որ հասկանալ ըլնի, թե ինչի Ավարայր ասածը պետքա հասկանալ ընդամենը որպես սովորական դարանակալում ու ոչ երբեք՝ բազմահազարանոց զորքերի ճակատամարտ, ոնց որ մեզ են ներկայացնում իրա հորինված փուլերով մեր էսօրվա մասշտաբներով դատող վայ - հայ, կամ՝ հայ - վայ ռազմագետները:

Մատակ ձիավորների՝ ՄԱՏՅԱՆ ԳՆԴԻ ուղարկվելը, այդպիսով էղելա հետապնդման նպատակներով՝ հաշվի առնելով կոնկրետ էդ նպատակի համար ձիու պիտանի հատկանիշները. այնէ՝ դիմացկուն ու գերազանցա երկարատև անցումների, ընթացքից միզելու, հակառակորդի տևական հետապնդման համար, հովատակից նշվածում ունեցած առավելություններով: Այսինքն մատակների հեծալագունդա ուղարկվել, քանի որ խռովություն բարձրացրած նախարարները իրանց հետ ֆռֆռացող թիկնապահներով հանդերձ էղել են բացառապես ձիավորներ: Դե, նախարարը էշով հո չէր ըլնելու: Նայենք թեկուզ էսօրվա նախարարներին, որոնք բոլորը ֆռֆռում են թիկնապահներով, բենթլի - մերսեդեսներով, տերտեր Կճոյանի ականջն էլ ընդեղ կանչի: Իսկ Վարդան Մամիկոնյան կոչվածի համար խելքից դուրս բան էր զորակոչել թեկուզ հարուր հազար, թեկուզ՝ վաթսուն հազարի չափ զորք պարզ ու հասկանալի դեմոգրաֆիական պատճառներով, մանավանդ էն դեպքում, երբ ըստ պատմիչների պտի գորձ ունենար վարժված պարսկական, ընդ որում իրանից էրկու անգամ գերազանցող ուժերի դեմ: Այնինչ պարսկական կողմը Վասակ Սյունու ՊԱՀԱՆՋՈՎ, քանի որ Սյունին Մարզպանն էր, ընդամենը ուղարկումա ՄԱՏԵԱՆ հեծելագունդը, որը Սյունեցիների հեծելագնդերի հետ միասին լրիվ հերիք էին՝ շրջապատելու ու կոտորելու Վարդանին ու նրան միացած կողմնակիցներին՝ ավարաներին, անկապ աննպատակ դեսից դեն թափառող այրերին: Եղիշեն ամնգամ հատուկ գլուխ ունի էն մասին, թե ինչի Վասակը բռնեց ըսենց կոչված ՝՝երկպառակության՝՝ ուղին: Գլուխը կոչվումա ՎԱՍՆ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԵԱՆ ԻՇԽԱՆԻՆ ՍԻՒՆԵԱՑ ԵՒ ԸՆԿԵՐԱՑ ԻՒՐՈՑ՝՝:

Բայց անցնենք բուն նյութին, որդեղ Եղիշեն գրումա. ՝՝Ապա աչքերը վեր բարձրացրեց Մուշկան Նիսալավուրտը և տեսավ, որ հայոց զորքից ոմանք բաժանվել և ետ են ընկել լեռների հովիտներում՝՝։

Էս ֆրազը մնացած բացառությունների հետ միասին հազվագյուտ արժանահավատ բաննա, որ մեզ Եղիշեն հաղորդումա: Այսինքն էղելա սովորական խռովարար նախարարների որս ու էսքանով՝ վերջ:
     Եղիշեն, կամ նրան հետո արտագրած, վերախմբագրած գրիչները, պղտորելու համար եղելությունը, Վարդանի շրջապատումից առաջ հայտարարումա թե. ՝՝Այս մեծ տագնապի մեջ դեպի վեր նայեց քաջ Վարդանը և տեսավ, որ պարսից զորքի ընտիր–ընտիր քաջ զորականները հայոց զորքի ձախ կողմն ընկճեցին։ Նա մեծ ուժով հարձակվեց այն տեղը և պարսից զորքի աջ թևը ջարդելով քշեց գազանների կողմը և, շուրջը պատելով, կոտորեց մինչև նույն տեղը։ Եվ այնպիսի տագնապ ու իրարանցում գցեց նրանց մեջ, որ մինչև անգամ Մատյան գնդի հաստատուն կազմակերպությունը քայքայվեց-ցրիվ եկավ, և նա դեռևս պարտություն չկրած փախուստ տվեց՝՝։

Մատեան գնդի մասին ասված հենց էս՝ ՝՝ԵՎ ՆԱ ԴԵՌԵՎՍ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԿՐԱԾ ՓԱԽՈՒՍՏ ՏՎԵՑ՝՝ արտահայտությունը, շատա դոււրս գալիս, քանի որ սրան հետևումա էն հաղորդումը, որը վերաբերումա Վարդանի շրջապատմանը: Այսինքն Եղիշեյին կամ նրան հետագայում արտագրած ու դիտմամբ խեղաթյուրած գրիչներին պետքա, որ Մատյան՝ մատակներից բաղկացած հեծելագունդը, չգիդես ինչ պատճառով կազմալուծվի ու փախուստ տա, որի կարիքը չկար: Եղիշեն խոսումա մենակ տագնապի մասին, որը ոչինչ չի ասում ու ամենաշատը կարա ասի, որ տագնապ բառը ըստեղ կարելիյա հասկանալ նաև որպես Մատյան գնդի կողմից գիտակցված՝ ցուցադրական նահանջ:

Ու թե էսքանից հետո էլ ի՞նչ ուժերովա շրջապատվում Վարդան Մամիկոնյանը, ասվումա անորոշ ու անկապ ձևով. ՝՝...և գալարա փողերի բարձր ձայնով շտապեցրեց իր գնդերին և առաջամարտիկ զորքերով շրջապատեց նրան՝՝։ Մեզ մնումա ըստեղ մենակ հորինել ու հորինել, ոնց որ հորինում են էսօրվա մեր վայ ռազմական տեսաբանները, որոնք ռազմի պատմության մասին սովոր են դատել 19 - րդ ու 20 - րդ դարի չափանիշներով:

Մասնավորապես, Մհեր Հակոբյանը իրա ՝՝Հայ ռազմարվեստի տարեգրքում՝՝, մեղա քեզ տեր - աստված՝ Ավարայրի ճակատամարտ կոչվածի 6 - րդ ՓՈՒԼԻ մասին, որդեղ Վարդանը մեռնումա, ասումա հետևյալ կերպ.

՝՝VI փուլ – 15: 00-ի մոտակայքում, օգտվելով ընձեռնված դադարից և անմիջական հետապնդման բացակայությունից, Մատյան գունդը ու թշնամու բանակի երրորդ շարքը վերականգնեցին մարտակարգերը ու շրջապատեցին այդ ընթացքում Պարսից թագավորության բանակի աջում ու կենտրոնում հսկայական կոտորած իրականացրած Վարդան Մամիկոնյանի և Վահան Արծրունու ջոկատներին: Սկսվեց համառ ու կատաղի, սակայն խիստ անհավասար մի մարտ, որի արդյունքում, կռվելով մինչև վերջ, ի վերջո ընկան սպարապետն ու Վահան Արծրունին և զոհվեցին նրանց ջոկատների գրեթե բոլոր մարտիկները՝՝:

Մյուս կողմից, փաստորեն, ստացվումա, որ Եղիշեն այնուամենայնիվ սուտա ասում, թե Մատյան գունդը փախուստա տվել: Մենակ թե Մհեր Հակոբյանը չի բարեհաճում բացատրի մեզ, թե էդ փախստական Մատեան գնդին ո՞վ ու ո՞նց են նորից համոզել հետ դառնալ ու նորից մարտի բռնվել դյուցազուն հայերի հետ, որոնք ճակատամարտի բաց դաշտում անխնա ու աննարգել կոտորում են իրանցից էրկուսուկես անգամ գերազանցող հակառակորդի ուժերին ու ախ էլ չեն քաշում:

Բացատրել կարելիյա բացառապես ՄԱՏԵԱՆ գնդին հատուկ հատկանիշներով, ինչը նկարագրվածա բավականին պարզ ու մատչելի կերպով էս երկար հոդվածի առաջին մասում: Հավանաբար հիշում եք, որ հովատակը զիջումա մատակին իրա տոկունությամբ ու հետապնդման մեջ դրսևորած այլ հատկանիշներով: Մենակ էս պատճառովա, որ Մատեան գունդը, ըլնելով ավելի թեթև հեծելազոր չի հետապնդվում Վարդանի կողմից, չնայած որ վերջաբանը տխուրա ըլնում: Սրան էլ եթե ավելացնենք Եղիշեյի ՝՝առանց մարտի մեջ մտնելու ու պարտվելու փախուստ տվեց՝՝ - ը, ապա կարելիյա մեծ հաջողությամբ կռահել, որ կատարվածը ընդամենը Մատեան գնդի կեղծ նահանջա:
     Եղիշեյի խոսքերը՝ ՝՝Դեռևս պարտություն չկրած փախուստ տալը՝՝ ես հասկանում եմ որպես՝ մանևր՝ զորաշարժ. կեղծ պարտություն ու նահանջ՝ իրա ուժերին վստահ հակառակորդին շրջապատման մեջ քցելու նպատակով:

Իսկ թե ինչա նշանակում ՝՝առաջամարտիկ զորքեր՝՝ ասածը: Իրանք՝ մեր վայ տեսաբանները, հայտարարում են միաժամանակ, թե առաջամարտիկ զորքերը զբաղված էին ճակատային կռվով հայերի դեմ, ինչը նորից՝ հեքիաթա: Էդ դեպքում, եթե առաջամարտիկ զորքերը կռիվ էին տալի հայերի դեմ, էլ որդեղի՞ց Մուշկանին էլի առաջամարտիկ զորքեր: Մեր վայ ռազմագետները հորինեցին ԵՐՐՈՐԴ ՇԱՐՔԻ զորաշար հասկացությունը:
     Բայց էս դեպքում անընդհատ նոր հարցեր են առաջ գալիս: Նախ, ի՞նչ իմաստ ուներ թվաքանակով առնվազն էրկուսուկես անգամ պարսիկներին կազմել երեք զորաշարով մարտակարգ, երբ կարելի կլներ գոնե ըսենց կոչված երրորդ զորաշարքով ցանկացած կերպ մանևրել ու անցնել հայերի թիկունքը՝ օգտվելով թվական գերակշռությունից... Նման հարց չեն դնում Ավարայրի ՝՝ճակատամարտ՝՝ մեկնաբանողները, քանի որ ստիպված պտի ըլնեն ցույց տալ կոնկրետ դաշտը ու կոնկրետ տվյալ տեղանքը, որը անհնար կլներ նման զորաշարժ կատարելու համար: Բայց էդ՝ չեն ուզում ցույց տան ու մենակ արբանյակային մի ինչ որ անորոշ - անկապ քարտեզ են խոթում դեմներս: Բայց քանի որ չեն կարում անգամ կոնկրետ ցույց տան թե որդեղա դաշտը, դաշտի սահմանները ու մակերեսը, ոււրեմն երրորդ շարք կոչվածի մասին կարելիյա մոռանալ, ոնց որ պետքա հետևաբար մոռանալ նաև՝ ամբողջ ՝՝ճակատամարտի՝՝ մասին:
     Հորինել կարելիյա ինչ ասես ու ինչքան շարք ուզես, մանավանդ որ սխալմամբ ՝՝ճակատամարտ՝՝ կոչվածին ֆիզիկապես ներկա չենք եղել ու բավարարվում ենք մենակ պատմիչների տեղեկություններով: Բայց եթե ըտենցա ու մեր համար հիմք ենք ընդունում պատմիչների խոսքերը, նշանակումա ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ բառը պտի հասկանանք ուղղակի իմաստով. որ առաջամարտիկ զորքը Մուշկանի ունեցած հենց միակ զորքնա էղել ու եթե էդ վերաբերումա նրան, որ ցանկացած զորաշարք, ըլնի էդ հետևակ, թե հեծելազոր, ունի շարքի խորություն՝ մինչև հինգ - վեց տողան կամ ավել խորություն, ուրեմն, էդ դեպքում նորից Եղիշեն իրավացիյա ու մեկումեջ ճիշտնա պատմում մեզ: Հակառակ դեպքում որևէ կերպ առաջամարտիկ զորքերով հնարավոր չէր զբաղվել Վարդանի շրջապատմամբ, քանի որ էդ զորքերը կռվի մեջ են գտնվել ՆՈՒՅՆ ՉԱՓ զորաշարքով ու տողաններով կանգնած հայերի հետ:

Բայց էս սաղ հոլիվուդյան պարամետրերով կինոյա:

Քանի որ նման բան տեսականորեն էլ, գործնականորեն էլ հնարավոր չի ու քանի որ ու մատյան գունդ կոչվածն էլ ՝՝փախելա՝՝ մարտի դաշտից, նշանակումա Մուշկանը պտի սեփական ուժերով զորք ծներ ուղղակի մարտի դաշտում, որ Վարդանին շրջապատեր: Մուշկանը հարգելի պատճառներով, որպես տղամարդ, չէր կարա նման սխրանք գործեր, ուրեմն, մնումա այնուամենայնիվ ընդունել իմ տեսակետը, որ ՃԱԿԱՏԱՄԱՐՏ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ՉԻ ԷՂԵԼ. այլ էղելա բացառապես հեծելագնդերի կարճ մարտ, որդեղ Վարդանի կողմը ծուղակնա ընգել Մատյան գնդի կեղծ նաանջով խաբված, որին արագորեն հետևելա բոլոր կողմերից հովտում շրջապատվելը հենց Մատեան գնդի ու Վասակի հեծելագնդերի մանևրների հետևանքով: Ու ոչ մի ճակատամարտ էլ պետք չէր հորինել, եթե ամեն բան վերջանումա նրանով, որ ԲՈԼՈՐ ՄԵԾԱՄԵԾԵՐԸ իրանց թիկնապահ դրուժինաներով կոտորվում են: Նման տեսակ հիմար ճակատամարտ պատմությանը հայտնի չի ոչ հնում, ոչ էլ հիմա: Նմանա նրան, որ Ժուկովը իրա գլխավոր հարվածի համար հատկացներ հրամանատարական շտաբը՝ իրա գեներալներով հանդերձ, ինչը տրաքելու աստիճան ծիծաղելույա ու անհեթեթա:

Վարդան Մամիկոնյանը, որքան էլ որ հիմարա էղել, նման բան անել չէր կարա: Իսկ եթե կարար, ապա էդ դեպքում դուք՝ ռազմագետ կոչվածներդ, պետքա ընդունեք մի ուրիշ իրողություն, որ Վարդանը զրոյական ու հիմար հրամանատարա էղել, ով զորքերի կառավարման գորձը թողած, էդքան մեծամեծ նախարարներ իրա շտաբում ունենալով, անձամբա գլխավոր հարվածի դուրս գալիս էն էլ՝ փաստացիորեն իրա շտաբով, խրվումա պարսիկների մեջ ու օրինաչափորեն էշ - էշ՝ մեռնում:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     11.02.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
1813 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ