Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Այս ամենի տակ հանգիստ կերպով, նոր վարչապետ կունենանք, բայց դեռ մարդիկ քննարկում են մեկին, ով ի պաշտոնե երկրի ներսում ոչինչ չփոխող մարդ է դառնում

01:12, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
Այս ամենի տակ հանգիստ կերպով, նոր վարչապետ կունենանք, բայց դեռ մարդիկ քննարկում են մեկին, ով ի պաշտոնե երկրի ներսում ոչինչ չփոխող մարդ է դառնում
     Մնում ենք գործող ռեժիմի լծի տակ, և հենց այստեղ է, որ պետք է նշել, ելք չկա։ Գագիկ Ծառուկյանն ասում է, եթե անգամ Ելք-ին միանանք միևնույնն է մեծամասնությունը հաղթելու է։ Տրամաբանական բան է ասում, ու այս դեպքում Ելք-ի պայքարը ի սկզբանե անարդյունք է երևում։ Նույն Գագիկ Ծառուկյանը ասում է, որ եթե իրեն քվե տային, 50 տոկոսից ավելի, հիմա այլ իրավիճակ կլիներ, փոխարենը մոռանում է, որ ժամանակին իր կողքին կանգնած էր ժողովուրդը, ու սպասում էր քայլին, երբ հայտարարեց, որ «ԲՀԿ-ն երբեք ընդդիմություն չի եղել ու չի էլ լինի» ։ Առնվազն հիմար պետք է լինել, որ դրանից հետո, որպես ընդդիմություն ընդունել այդ ուժին։ ՀՅԴ-ի տեղը լավ պինդ է, իշխանության կողքին։ Արդյունքում կարող ենք արձանագրել, որ բոլորը իրենց խաղերը խաղացին, վերջում էլի տուժողը խեղճ ու կրակ քաղաքացին դուրս եկավ, այն 30 տոկոս պաշտոնական տվյալներով աղքատները դուրս եկան։ Ու սա դեռ ընդամենը պաշտոնական թիվ է, նույն պաշտոնական թվով 2․6 տոկոս գնաճ է։ Ծիծաղելի է, ամեն անգամ ամբիոններից լսել ելույթներ, որոնք ոչինչ չեն փոխում։ Ուզում եք փաստեր ներկայացրեք, որ երկրից միլիոններ են թալանում, երբ ամեն ինչ պարզապես անցնում գնում է, ո՞ւմ է պետք։ «Ընդդիմությունը» փորձում է ապագա նախագահի լիազորությունները պաշտպանել։ Պատկերացնո՞ւմ եք, իշխանության կողմից նշանակվող նախագահի լիազորությունները ընդդիմությունն է պաշտպանում։ Ու այս ամենի տակ հանգիստ կերպով, նոր վարչապետ կունենանք, բայց դեռ մարդիկ քննարկում են մեկին, ով ի պաշտոնե երկրի ներսում ոչինչ չփոխող մարդ է դառնում․․․
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1356 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով