Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀԱՅԿԱԿԱՆ ԷԺԱՆ ԽԱՆԴԸ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
01:05, կիրակի, 11 փետրվարի, 2018 թ.
ՀԱՅԿԱԿԱՆ ԷԺԱՆ ԽԱՆԴԸ ԱԼԻԵՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՖՈՆԻՆ
    

ՇՈՒՐԱ - Իսկ Ռիո դե Ժանեյրո՞ն... Ես էլ եմ ուզում սպիտակ շալվար հագնել:

ՕՍՏԱՊ - Ռիո դե Ժանեյրոն իմ մանկության բյուրեղյա երազանքն է, մի՛ կպեք նրան ձեր թաթերով...

(Ոսկե հորթը, Իլյա Իլֆ և Եվգենի Պետրով)

Հայկական խանդը նմանա նրան, որ ասենք, ինքը երազի մանգո, բանան ուտելու մասին, իսկ մյուսին անգամ կարտոլ ու բողկ ուտելու մասին երազելը արգելի...
     Հիմա Ալիևը, դատելով հայտարարություններից, ծովից ծով Ադրբեջանա ուզում... Դե, ուզումա ու վերջ: Էս տեսակ ցանկությունը ինչ որ մի բանի պատճառա: Ես մտածում եմ, որ պատճառը հայերի հենց էս տեսակ էժանագին խանդիցա գալիս: Քանի դեռ ռազմատենչաբար մտածող հասարակայնություն կա Հայաստանում, ով իրա հերթին մտածումա մինչ օրս, որ Բաքուն հայկական քաղաքա, բայց սխալմամբ ազերիներն են ապրում ընդեղ, ուրեմն էդ ռազմատենչ հասարակայնությունը, որը ինչ խոսք, միշտ կգտնվի թիկունքում, բայց ոչ երբեք՝ սահմանին ու շփման գծում, թող սովորի լսել նաև համարժեք տեսակետ, կարծիք ու հայտարարություն, որ Երևանն էլ՝ ադրբեջանական քաղաքա:

Չէ՛ որ ռազմատենչությունը՝ որպես փսիխոտիպ, ենթակայա նույն հոգեբանական կանոններին: Ինչի՞ պտի հայերը երազեն ծովից ծով Հայաստան ունենալու մասին, իսկ Ադրբեջանցիները նման հայտարարություններ անելու, կամ թե, ցանկություններ ունենալու իրավունք պտի չունենան... Էս ի՞նչ զոռբայությունա... Դե, պարզա, զոռբայության մեջ լոգիկա չկա, կա մենակ՝ էրեխայական ցանկություն՝ պարզ, հստակ ու հաճախ՝ տհաս, որը ասումա. ՝՝Ինձ կարելիյա, քեզ՝ չի կարելի՝՝, կամ. ՝՝Ապե, դու իմ հետ մի՛ համեմատվի՝՝:

Մանավանդ էս վերջին արտահայտությունը հաճախ էինք լսում հայկական ՝՝փառահեղ՝՝ ու ՝՝կայացած՝՝բանակում, որդեղից մենակ հենց էդ ՝՝չհամեմատվելու՝՝ պատճառով երբեմն ոչ մարտական կորոուստներ՝ դիակներ, կամ լավագույն դեպքում, հաշմանդամներ են ուղարկվում հետ՝ թիկունք:


    

    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     10.02.2018
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3601 | 0 | 0
Facebook