Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Առողջապահական օգտակար խորհուրդներ

13:19, շաբաթ, 10 փետրվարի, 2018 թ.
Առողջապահական օգտակար խորհուրդներ

Ամեն մարդ իր կյանքում բազմաթիվ դժվարությունների է բախվում: Դրանց մի զգալի մասն առողջապահական բնույթի է: Բայց ոչ բոլորը գիտեն, որ դրանք շատ հաճախ կարելի է ինքնուրույնաբար հեշտությամբ ու արագ հաղթահարել` օգտագործելով պարզ ու հասանելի բուժամիջոցներ:


     Սխտորը 10 – 15 տոկոսով իջեցնում է արյան ճնշումը, բայց առավել բարձր արդյունքի հասնելու համար պետք է հետևել որոշակի սննդակարգի, օրինակ, կերակուրների մեջ հնարավորինս նվազեցնել աղի ու ճարպերի քանակը:


     Արյան բարձր ճնշումն իջեցնում է նաև կալիումը: Մեկ տասնյակ չորացված ծիրանը շուրջ 600 միլիգրամ կալիում է պարունակում: Կալիումն առատ է նաև չկլպված կարտոֆիլում: Լոբին, չամիչը, նարնջի հյութն ու բանանը ևս բավականին հարուստ են կալիումով:


     Իսկ եթե ցավում է ձեր կոկորդը, ապա առկա բորբոքումը չեզոքացնելու լավագույն միջոցներից մեկը կոկորդի ողողումն է տաք աղաջրով, քանի որ այն վերականգնում է թթվային հավասարակշռությունը:


     Շաքարախտով հիվանդների արյան մեջ առկա շաքարի պարունակությունը նվազեցնելու արդյունավետ միջոց է եղեսպակի (շալֆեյ) թուրմը: Արյան մեջ շաքարի ցանկալի մակարդակը լավագույնս պահպանում է ժենշենը: Ապացուցված է, որ B վիտամինը շատ է օգնում շաքարախտի բուժման ու դրա հարուցած բարդությունների չեզոքացման գործում:

Շաքարախտի դեպքում օգտակար է նաև կաղամախու կեղևը: Այն մանրատեք, վրան լցրեք 2 բաժակ ջուր և 30 – 35 րոպե եռացրեք: Այնուհետև եփուկն անձեռողիկով ծածկեք, թողեք, որ 2 -3 ժամ մնա ու քամեք: Թուրմը խմեք օրական 3 անգամ, սնվելուց առաջ, ամեն անգամ՝ 1/4 բաժակ:

Կոճղեզը նույնպես արդյունավետ է այս հիվանդության դեպքում: 2 – 3 գլուխ կոճղեզը մանրատեք, վրան լցրեք մեկ բաժակ եռացրած ջուր ու թողեք 7 ժամ մնա: Այնուհետև քամեք և քամուկը օրական 3 անգամ խմեք, սնվելուց առաջ, ամեն անգամ` կես բաժակ:

Եվս մեկ բուժամիջոց շաքարախտի դեպքում: Էմալապատ ամանում 50 գրամ եղինջի վրա կես լիտր եռացած ջուր լցրեք, թողեք 2 ժամ մնա, ապա քամեք: Խորհուրդ է տրվում այս թուրմը խմել օրական երեք անգամ` մեկական թեյի գդալ, ուտելուց առաջ:


     Իսկ C վիտամինն արդյունավետ է մրսածության դեպքում, ընդ որում որքան շուտ սկսեք դրանով բուժումը, արդյունքն առավել մեծ կլինի: Այս դեպքում մրսածությունն արագ կհաղթահարվի ու առավել թեթև ընթացք կունենա:

Հարբուխից ձերբազատվելուն մեծապես օժանդակում և իմունիտետն ամրապնդում է հավի մսով պատրաստված սովորական ապուրը:


     Այրվածքների դեպքում լավագույն դարմանը հալվեն է: Պետք է այրվածքի վրա քսել հալվի քամված հյութը: Այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք նվազեցնում են բորբոքումն ու ուռչելը: Հալվեն նաև շատ է օգնում արևայրուքների դեպքում: Այրվածների բուժման գործում կարտոֆիլի շերտիկները նույնպես բարերար ներգործություն են ունենում, միայն հարկավոր է 2-3 րոպեն մեկ դրանք փոխել: Դա մեղմում է ցավը և վերքը ծածկվում է օսլայի պաշտպանիչ շերտով:


     Հոդաբորբի (արթրիտ) հարուցած ցավերն էականորեն մեղմում է ձկան յուղը: Այն խոչընդոտում է բորբոքային պրոցեսի խորացմանը, կանխում է սրացումները և դանդաղեցնում է հիվանդության զարգացումը:


     Շնչարգելքը (ասթմա) մեղմում է C վիտամինը: Որոշակիորեն կբարելավվի ձեր թոքերի աշխատանքը, եթե դուք այն հաճախակի ընդունեք: Իմիջիայլոց, շնչարգելք ունեցող մարդկանց գրեթե քառորդ մասը խոստովանել է, որ մեկ բաժակ սուրճ խմելուց հետո իրենց ինքնազգացողությունը բարելավվել է:


     Մեջքի ցավերի դեպքում դիմեք կատվախոտի (վալերիանա) արմատների օգնությանը: Դրանցով թեյ պատրաստեք, մեղրի հետ խառնեք ու խմեք: Բայց հիշեք, որ կատվախոտի մեծ քանակությունը գլխացավ ու սրտխառնուկ է հարուցում, վատացնում է տեսողությունը: Դրա չարաշահման դեպքում մարդն առավոտյան թուլություն է զգում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3137 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ