Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի պրիմիտիվ եւ մեծ թալանը

Artur Bakunc
Հեղինակ`
Artur Bakunc
19:00, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
ՀԿԵ-ի գլխավոր տնօրենի պրիմիտիվ եւ մեծ թալանը

Պարոն Ալոյան, լրատվական պատերազմը շարունակվում է, սպասում ենք ձեր «արժանի» հակահարվածին:

Ինչպես եւ խոստացել էինք, այժմ կներկայացնենք մեկ դրվագ ՀԿԵ-ի գլխավոր թալանչի, տնօրեն Սերգեյ Վալկոյի գործունեությունից։ Թալանի այս մեխանիզմը Վալկոն իրականացնում է իր ընկերոջ միջոցով։ Ընկերը՝ Յուրան, «ՄԲՍ» ընկերություն ունի, որի տնօրենը Սարգիս Յուրիկի Մարգարյանն է՝ ՌԴ քաղաքացի։ Այս ընկերությունը հիմնադրվել է Վալկոյի նշանակումից օրեր անց՝ 2015թ հոկտեմբերին (ի դեպ Վալկոն նշանակվել է 2015թ սեպտեմբերին), աշխատում է միայն երկաթգծի հետ՝ մատուցելով ռելսայուղային եւ զոդավորման ծառայություններ, փոշիանման զոդման նյութի վաճառք, որի 1կգ-ն արժե մոտ 250 հազար դրամ։ Կարող եք պատկերացնել՝ ՀՀ-ում պատահական բացված մի ընկերություն, որը հիմնադրումից մի երկու ամիս անց ունենում է 41մլն դրամ շրջանառություն, թվում է՝ ֆանտաստիկայի ժանրից է չէ, բայց Վալկոյին եւ Յուրային հաջողվել է այս ֆանտասիկան իրականություն դարձնել։ Հոկտեմբերին հիմնադրված ընկերությունը մինչեւ 2015թ ավարտը ունեցել է 41մլն դրամ շրջանառություն, 2016թ՝ 85մլն դրամ, իսկ 2017թ՝ 93մլն դրամ։ Վախենում ենք անգամ պատկերացնել, թե ինչքան կկազմի շրջանառությունը այս տարի, պարզ է չէ, որ գումարները փոխանցում են, հետո կիսվում։ Աբսուրդներից մեկն էլ այն է, որ «ՄԲՍ» -ն այս ընթացքում մոտ 2մլն դրամի յուղ է գնել ՀԿԵ-ից հենց երկաթուղում յուղման աշխատանքներ իրականացնելու համար, միթե երկաթուղին, ունենալով գծային ծառայության այդքան աշխատակիցներ, չի կարողանում այդ գործերն անել։ Ստացվում է, որ Վալկոն, բազմելով տնօրենի աթոռին, առաջին կարեւոր գործը եղել է մի ֆիրմա բացել, արագ-արագ երկաթուղու փողերը փոխանցել ու ինչքան հնարավոր է, շատ փոխանցել։ Իսկ միգուցե այդպիսի մի քանի ընկերություն է բացել, ով իմանա՝ իր սիրելի եւ անկրկնելի թալանչիներ Լադոշայի, Վեներայի, Արամ Եդիգարյանի հետ։ Սրան դեռ մենք կանդրադառնանք, օրինակ, թե ինչպես է Վալկոյի եւ Եդիգարյանի համատեղ բացած ընկերությունը վերանորոգում ատոմակայանի տարածքում գտնվող երկաթգիծը՝ մրցույթում հաղթելով հենց ՀԿԵ-ին։

Եթե դեռ որեւէ մեկը կասկածում է, որ սա թալան է՝ իրականացված տնօրենի մակարդակով, ապա թող ինքն իրեն հարց տա, այդ ինչպես է ստացվում, որ տարիներ ի վեր գնացքները քչանում են, իսկ ռելսերի վերանորոգման ծախսերը ավելանում են, ինչպես է, որ նախկինում նման ծախսերի համար չնչին գումարներ են հատկացվել, հիմա դրանք հազարապատկվել են, այդ ինչն են այդքան վերանորոգում, եւ վերջապես եթե ամեն տարի ավելի շատ գումար են տալիս վերանորոգմանը, գուցե որակյալ վերանորոգում չի արվել։ Սակայն իրականում այստեղ ոչինչ էլ չեն վերանորոգել, գումարներ են դուրս գրել՝ առանց մտածելու, որ մի օր ստիպված են լինելու այս հարցերին պատասխանել ԿԳԲ-ի պադվալներում։ Ահա թե ինչու են պետք ԳԿՄ եւ ԳԾՄ յուրային պետերը, հենց նման գործեր գլուխ բերելու համար էլ ՀԿԵ-ի ԿԳԲ-շնիկների միջոցով ազատվում են պրոֆեսիոնալներից, որպեսզի հրաչքեւնաքսզյանների, արմանսաղաթելյանների, արտավազդվարդանյանների միջոցով իրականացնեն թալանը։

Այնպես որ ՀԿԵ-ի թալանչիները պետք է ավելի սրամիտ գտնվեին, այնպիսի ծառայության վրա գումարներ դուրս գրեին, որ միանգամից չպայթեր փուչիկը։ Վալկոն դեռ կատարելագործվելու տեղ ունի, խորհուրդ կտանք Վեներա Գերասիմովնայի հետ շատ շփվել, թալանի պրոֆեսիոնալ դասընթացների մասնակցել, որ հաջորդ անգամ այսպես չվառվի, եթե, իհարկե, հերթը հասնի հաջորդ անգամվան։

Հ․Գ․ Շարունակելու ենք հետեւողականորեն ներկայացնել ՀԿԵ-ում իրականացվող թալանը՝ փաստերով, թվերով, հաջորդ հրապարակումներում կանդրադառնանք Վալկո-Լադոշա թալանի մեխանիզմներից մեկին՝ իրականացված Վեներա Գերասիմովնայի գործուն մասնակցությամբ։ Բարի եւ արագ վայելեք թալանածը, պարոն Վալկո եւ երկաթուղու տիկին պետ Վեներա Ավետիսյան։


    

Հ․Գ․ Լուսանկարում գլխավոր հերոսն է՝ Սերգեյ Վալկոն, ով անձամբ ընդունում, հանձնում է կատարում, թե ինչպիսի զոդման աշխատանքներ է իրականացրել հարազատ ՄԲՍ ընկերությունը։ Նկարը կարելի է վերնագրել այսպես՝ Յուրա, քեզ նմանները խայտառակում են ռեսպուբլիկան, ուր է քո արած սվառկան։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2821 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ