Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԿԱՏՎԻ ՈՒ ՇԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
00:38, հինգշաբթի, 08 փետրվարի, 2018 թ.
ԿԱՏՎԻ ՈՒ ՇԱՆ ՍԻՆԴՐՈՄԸ

Որ ամուսնությունները քչացել ու դժվարացել են, էդ նորություն չի: Չամուսնանալու հազար ու մի պատճառ ու պատճառաբանություն կա: Ֆեմինիզմի մասին էլ չեմ խոսում, որը իրա վիթխարի բաժին մեղքը ունի էս հարցում: Էս մասին առանձին կասվի: Պատճառները բացի նյութականից առավելապես հոգեբանական են: Փաստը շարունակումա մնալ որպես տխուր փաստ, որ չամուսնացողների մեջ կան համապատասխանաբար թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ: Ասենք, աղջիկը ուզումա արուն պաժառ տվող տղայի հանդիպի ու իրա սաղ կյանքը էրվի կրակներում, բայց հլը չի հանդիպել նմանին... Մյուսը՝ ուզումա փողաբեր տղայի առնի ու սաղ կյանքը սիրեկան պահի ամուսնական մահճակալի տակ որպես՝ զապչաստ, ինչը առժամանակ չի ստացվում... Մի ուրիշը ուզումա որքան հնարավորա շուտ պոգվի իրա բանսարկու միջավայրից ցանկացած գնով, անգամ եթե էդ տղամարդը խոտից քիչ տարբերվի, բայց նմանին հլը նորից՝ չի ճարել... Աղջիկների մի ստվար խումբ էլ կա, որ իսկականից իրա ուզած տղամարդուն չի կարացել քթնի ու իսկականից ՝՝ՓՆՏՐՎՈՒՄ Է ՏՂԱՄԱՐԴ՝՝ ձևով սպասումա իրա ուզած տղամարդուն ու հլը շատա սպասելու, իսկ տարիները գնում են... Գնում են է՛ն տարիները, որոնք աղջիկը պտի ապրեր որպես լիարժեք կին ու մայր, այլ ոչ թե որպես ընդամենը՝ կատու սիրող, կատու պաչող անձ... Գիտականորեն արտահայտած՝ մայրական - ծնողական բնազդը ըստեղ սուբլիմացվումա, որքան էլ որ զզվելիյա ասելը, կենդանու հանդեպ սիրո ու խնամքի վրա:

Ինչ վերաբերումա տղամարդկանց: Էս դեպքում ավելորդ չկրկնվելու համար հիմնականում ստիպված պտի ցույց տամ աղջիկների խառը ուղեղից ծագած վերոնշված պահանջները: Տղերքի ամուրի մնալու պատասխանատվության առյուծի բաժինը ես դնում եմ արդեն կատվի մոդի մեջ մտած աղջիկների վրա: Հատկապես էս մոդի մեջ մտած աղջիկների համար անգամ սեռական զուգընկեր ունենալու իդեանա մեռած, ինչը կրկնակի դժբախտությունա: Տղամարդը հլը որպես հիմնական ստեղծագործող սեռ, կարա մի ինչ որ բան քթնի զբաղվելու համար: Կանանց հարցը լուրջա, ըլնի թեկուզ իրեք հատ բարձրգույն կրթություն ստացած ու չորս դիպլոմով կին, հաշիվը մեկա՝ հիստերիզմը պտի մի տեղ պայթի: Բայց եթե էդ պայթյունի կազմակերպման համար հարմար օբյեկտ՝ տղամարդ չկա, ապա կատու պահելը փոխհատուցումա վիճակը ու ձեռա տալի. անգիտակցորեն համ մայրական բնազդնա բավարարվում, բնազդ, որը իրականում վաղուց պտի ծախսվեր սեփական երեխաների դաստիրակության ու խնամքի վրա, համ էլ բավարարվումա հարուր տոկոսով կանացի հիստերիզմը: Ըստեղ արդեն կատվի մոդի մեջ մտած աղջիկների ու կանանց համար տղամարդու ըսենց ասած ՝՝թերացումների՝՝ ու անուշադիր վերաբերմունքի հարց գոյություն չունի. ըսկի տղամարդ չկա, որ ինչ որ տեսակ պահանջներ առաջ քաշվեն: Փոխարենը կա կատու, որի վրա անգամ գոռալու դեպքում պատասխան չեն ստանա մարդկային լեզվով. կլսեն առավելագույնը՝ մլավոց: Դե, կատուները մլավում են մենակ մարդկանց առաջ երբ որ հիմնականում ուտել են ուզում, մնացած դեպքերում՝ ձեն - ծպուտ հանող չկա: Բանկով կերն ու ջուրը դիր դեմը, փոխի ու թարմացրա շաբաթը մեկ ավազը ու՝ հայդա. էլ ի՞նչ տղամարդ, ինչ էրեխա... Ազատ կյանք...

Էս դեպքում ամուսնության մասին կարելիյա մոռանալ: Աշխարհում ամենալավ տղուն էլ բերեն դեմը նստացնեն աղջկա դեմը, ասեն՝ ուզի, պտի անուն դնի ու ասի. ունքը ծուռ էր, գլխին իրեք մազ չկար, բոյը կարճ էր ու հազար ու մի ոչ թե պատճառ, այլ՝ պատճառաբանություն:

Տղամարդկանց մի մասն էլ էս հիմքերով դիմումա շուն պահելուն, քանի որ ԿԻՆԸ ՄԱՐԴՈՒ ԲԵՐԱԿԱՄՆ է բանաձևին պտի հոգեբանորեն մի ուրիշ բանաձև լրացնի՝ ՇՈՒՆԸ ՄԱՐԴՈՒ ԲԱՐԵԿԱՄՆ Է: Սա միայնակության ուղղակի հոգեբանական պատճառն ու հետևանքնա: Բայց սա միաժամանակ կոչվումա այլասերում, քանի որ դարերով մարդ կոչվածը իրա միայնությունը բուժել ու փարատելա բացառապես իրա նմանի հետ միություններ կազմելով, այլ ոչ թե բացառապես կենդանիների հետ շփմամբ:

Մեծամասմաբ ու հետևաբար, եթե տեսնում եք կատու պահող միայնակ աղջիկ, ապա լուրջ նպատակներով մոտենալու դեպքում պատրաստվեք ըլնել նրա շունը, քանի որ դուք գորձ ունեք մեկի հետ, ումը եթե հարցնեք. ՝՝Պատասխանի հե՛նց հիմա. հայտնվել ես վիճակի մեջ, երբ պետքա ընտրություն կատարես՝ ես, կամ՝ կատուդ ու դու ժամանակ չունես մտածելու՝՝, ապա կարաք ուղղակի վստահ ըլնեք, որ կատվի մոդի մեջ մտած աղջկա ընտրությունը կանգ կառնի կատվի վրա:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     07.02.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1810 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ