Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Մեղրը՝ համադարման

14:16, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Մեղրը՝ համադարման

Բազում դարեր ի վեր մարդիկ մեղրն օգտագործել են որպես հիանալի բուժամիջոց: Մեղրի բարերար ներգործությունը պայմանավորված է դրանում դյուրամարս գլուկոզայի առկայությամբ, այդ իսկ պատճառով այն օգտակար է այն բոլոր դեպքերում, երբ առողջացումն ուղղակիորեն կապված է սրտամկանների ամրապնդման հետ: Մեղրն ընդլայնում է նաև սրտի անոթները և բարելավում է սրտի արյան շրջանառությունը: Բազմամյա փորձը ցույց է տվել, որ մեղրի տևական գործածումը (օրական 20 – 50 գրամ) հանգեցնում է սրտի աշխատանքի ընդհանուր բարելավման, երակային ճնշման կարգավորման ու արյան մեջ հեմոգլոբինի պարունակության բարձրացման:


     Մրսածության դեպքում խորհուրդ է տրվում մեղրը խառնել տաք կաթին (մեկ բաժակ կաթին՝ ճաշի մեկ գդալ մեղր) կամ կիտրոնի հյութին (100 գրամ մեղրին՝ կես կտրոնի հյութ) և խմել: Օգտակար է նաև մեղրի ու ծովաբողկի հյութի համամասնական խառնուրդը:

Մեղրն օգտակար ներգործություն է ունենում նաև ստամոքսի հիվանդությունների դեպքում: Օրինակ՝ ստամոքսի խոցի դեպքում խորհուրդ է տրվում օրական երեք անգամ մեղր ուտել (առավոտյան՝ 30 – 60 գրամ, կեսօրին՝ 40 – 80 գրամ, երեկոյան՝ 30 – 40 գրամ, սնունդ ընդունելուց 1, 5 ժամ առաջ): Բուժման կուրսը պետք է երկու ամիս տևի: Բուժման ընթացքում պետք է լրիվ հրաժարվել սպիրտային խմիչքներից, կծու և ապխտած սննդատեսակներից:

Մեղրը բարերար ներգործություն է ունենում նաև լյարդի աշխատանքի վրա, որը պայմանավորված է ոչ միայն այն հանգամանքով, որ լյարդի բջիջները սնուցող գլյուկոզայի պարունակությունը դրանում մեծ է, այլև նրանով, որ այն միաժամանակ խթանում է հյուսվածքային նյութափոխանակությունը:

Հայտնի են դեպքեր, երբ մեղրը գործածվել է վերքերի ու այրվածքների բուժման ժամանակ՝ որպես հականեխիչ (մեղրը կլանում է նեխող վերքի արտազատած ջրերն ու թույլ չի տալիս, որ վարակը ներթափանցի):

Մեղրը նաև բավականին լավ քնաբեր է: Մեկ բաժակ տաք ջրին խառնեք ճաշի մեկ գդալ մեղր և քնելուց առաջ խմեք:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3357 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ