Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՖԻՆՔԱ–ն մեկնարկում է «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական արշավը

Gor
Հեղինակ`
Gor
11:42, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
ՖԻՆՔԱ–ն մեկնարկում է «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական արշավը


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     ՖԻՆՔԱ Հայաստանը
երկրորդ տարին անընդմեջ մասնակցում է Microfinance Center–ի կողմից կազմակերպված «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական արշավին: MFC–ին միավորում է շուրջ 108 միկրոֆինանսավորման ոլորտում մասնագիտացված կազմակերպություն 35 երկրներում: MFC–ի մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել http://mfc.org.pl/

Արդեն իսկ չորրորդ անգամ MFC–ին սկսում է «Գիտակցաբար վարկավորվեք» կրթական ծրագիրը, որի հիմնական նպատակը վարկառուների զգոնության բարձրացումն է: Ծրագրի ողջ գաղափարախոսությունը հիմնված է 5 հարցերի վրա, որոնց պատասխանը գտնելուց հետո միայն վարկառուն պետք է կայացնի իր որոշումները: Դրանք են՝

  • Ի՞նչ գումարի չափով վարկ եմ ի վիճակի վերցնել,
  • Արդյոք գիտե՞մ՝ որքան եմ վճարելու,
  • Արդյո՞ք լիովին հասկանում եմ պայմանագիրը,
  • Ինչպե՞ս կառավարել պարտքը,
  • Ի՞նչ պետք է անել դժգոհություն ունենալու պարագայում:

Այս հարցերի միջոցով վարկառուն ավելի լավ պատկերացում կկազմի իր ֆինանսական վիճակի վերաբերյալ, կհասկանա արդյոք կարող է իրեն թույլ տալ տվյալ վարկը, ինչպես նաև հասկանում է արդյոք՝ ինչ և ինչու է ստորագրում, ինչպես նաև ինչ քայլեր է պետք ձեռնարկել դժգոհությունների կամ թյուրիմացությունների դեպքում: Նմանատիպ հարցերի նկատմամբ ուշադրությունը կօգնի վարկառուին խուսափել չափից շատ պարտավորություններ վերցնելուց և կնպաստի վարկառուի դրական փորձառությանը:

Որպես պատասխանատու ֆինանսավորում տրամադրող կազմակերպություն ՖԻՆՔԱ Հայաստանը ուրախ է այս տարի ևս մասնակցել արշավին:

Այս տարի արշավը ունի մեկ հավելյալ բաղադրիչ՝ Financial Health Check: Այս հարցաշարի միջոցով հաճախորդը կարող է գնահատել ֆինանսական իր ներկա վիճակի ուժեղ և թույլ կողմերը: Դեռ ավելին, այս թեստը ցույց է տալիս հաճախորդի կայունությունը անկանխատեսելի ծախսերի դեպքում: Թեստն ունի երեք բաժին՝ բուն հարցերը, գնահատումը և խորհուրդ:

Բուն հարցաշարը իր հերթին բաժանված է երեք մասի.

  • Առաջինը գնահատում է ֆինանսների ամենօրյա կառավարում,
  • Երկրորդը՝ տատանումների ժամանակ ֆինանսական կայունությունը,
  • Երրորդը վերաբերում է երկարաժամկետ նպատակներին:
Աղբյուրը` Finca.am
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4719 | 0 | 0
Facebook