Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հոդվածներ

Ըստ աշակերտների թվի որքա՞ն գումար կհատկացվի դպրոցներին

09:33, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
Ըստ աշակերտների թվի որքա՞ն գումար կհատկացվի դպրոցներին
     ՀՀ ֆինանսների ու կրթության և գիտության նախարարները 2017թ-ի դեկտեմբերի 17-ին և 27-ին համատեղ հրաման են ստորագրել, որով սահմանվել է 2018 թ-ին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևերի գործակիցները։ Հրամանի մեջ ասվում ՝ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 24-ի N 1262-Ն որոշման 2-րդ կետը` Հաստատել 2018 թվականին ըստ աշակերտների թվի ֆինանսավորման բանաձևի` Ըգ = Սթ x Սգ + Պգ + ՏՍթ x ԱՕք x ՍՆգ + ՀՈՒՀՍթ x 0.1 x ՍԱդգ, գործակիցները, հետևյալ չափերով. Սգ` մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը` 124000 դրամ, Պգ` հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը` մինչև 100 աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար` 19000.0 հազ. դրամ (ներառյալ ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդը): 101-ից մինչև 300 աշակերտ ու 301 և ավելի աշակերտ ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար հաստատության պահպանման ծախսերի նվազագույն գումարը բաղկացած է 2 մասից` հաստատության պահպանման ծախսերից` 2844.0 հազ. դրամ, և ոչ ուսուցչական անձնակազմի աշխատավարձի տարեկան ֆոնդից, որը հաշվարկվում է, հիմք ընդունելով սույն հրամանի 2-րդ կետում նշված` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը, ԱՕք` աշխատանքային օրերի քանակը` 168 օր (ՀՀ Շիրակի մարզպետարանի ենթակայության պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների համար` 80 օր), ՍՆգ` տարրական դասարանների և նախակրթարանների երեխաներին սննդով ապահովման մեկ օրվա գումարը` 140 դրամ, ՍԱդգ` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցվող գումարը` միջին մակարդակում սովորողների մասով` 5555.6 դրամ, ավագ մակարդակում սովորողների մասով` 6326.7 դրամ: 2. Հաշվարկը կատարելիս` կիրառվում են գործակիցներ հանրակրթական դպրոցի տարրական, միջին և ավագ մակարդակների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով` տարրական մակարդակի համար` 0.8097 գործակցով, միջին մակարդակի համար` 1.1255 գործակցով, ավագ մակարդակի համար` 1.166 գործակցով: Միաժամանակ, կիրառվում են լրացուցիչ գործակիցներ բարձր լեռնային, լեռնային բնակավայրերի և միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող, ինչպես նաև ավագ դպրոցների համար, մեկ սովորողին ընկնող տարեկան գումարը բազմապատկելով բարձր լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.13 գործակցով, լեռնային բնակավայրերի դպրոցների համար` 1.04 գործակցով, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների համար` 1.2 գործակցով, ավագ դպրոցների համար` 1.14 գործակցով: Աշակերտների թվաքանակից ելնելով` ոչ ուսուցչական անձնակազմի նվազագույն հաստիքների թվաքանակը կազմում է` մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 7.5, 101-ից մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցների համար` մինչև 9.5, 301 և ավելի աշակերտ ունեցող դպրոցների համար` 13.0: 3. Որպես հաստատության սովորողների թիվ` Սթ, ընդունվում է աշակերտների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, հաշվի առնելով դասարանների փաստացի կոմպլեկտավորումը, ՏՍթ` հաստատություններում տարրական դասարաններում սովորողների և նախակրթարանների երեխաների միջին տարեկան թվաքանակը, որը ենթակա է ճշտման ուսումնական տարվա սկզբին, ՀՈՒՀՍթ` հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների (բացառությամբ տարրական դասարանների և սահմանամերձ համայնքների 5-12-րդ դասարանների) թիվն ուսումնական տարվա սկզբին»: Օրենքն ուժի մեջ կմտնի փետրվարի 11-ին։
    
     Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://iravaban.net/181935.html
     © iravaban.net կայք
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1444 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ