Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՆԱԽԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՑ՝ ՆԱԽԻՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊՈՎ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
00:34, չորեքշաբթի, 07 փետրվարի, 2018 թ.
ՆԱԽԻՐ ԺՈՂՈՎՐԴԻՑ՝ ՆԱԽԻՐ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ - ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊՈՎ

Հայաստանի ներքաղաքական դաշտ կոչվածը վերլուծելը ցավոք ամենաանիմաստ զբաղմունքնա, երբ ամեն բան համարյա պարզա, իսկ սպասվելիքն էլ՝ մեծ ճշտությամբ՝ կանխատեսելի: Կառավարող կեղծ էլիտա կոչվածի մեջ համարյա բոլորը իրար քավոր - սանիկ - խնամի են, համարյա բոլորը հանցագործությամբ ու դավադիր գործարքներով, սպանված մարդկանց արունով միավորված...

Է՛լ ավելի անիմաստա ու նաև՝ մեծ հիմարությունա, երբ էդ քաղաքական դաշտ կոչվածի մասին փորձում են վերլուծել ու կարծիք հայտնել ՝՝ինտելիգենցիա՝՝ կոչվածը, որը հայերենով ՝՝մտավորականությունա՝՝ կոչում: Դրանք՝ արտիստ - դերասաններն են, երգիչները, կինոյի կադրերից դուրս էկած քուչիստ լագոտ - լուգուտները - ՝՝տղեՔը՝՝, ջութակ խզարող երաժիշտները, դաշնամուր տնգտնգացնող դաշնակահարները ու մնացած աղբանոցը: Ու դրանք իրանց էժան կարծիքն են հայտնում, թե ո՞նց պտի ըլնի հինգ ամիս հետո, երբ ըսկի իրանք չգիդեն իրանց վաղվա օրվա մասին, թե իրանց նոր դեր կառաջարկե՞ն խաղալ կինոյում, կամ բեմ կտրամադրե՞ն, թե՞ ոտի տակը կփորեն ու վաղն էլ ռադ կանեն բոլոր հարթակներից...

Մենք էլ իրանց նման տգետների ելույթն ու կարծիքը պտի ստիպված էսօր լսե՞նք, որ մեր մեջ դրական համոզմունք ձևավորենք մեր վաղվա օրվա ու քաղաքական դաշտ կոչված աղբանոցի հանդեպ... Սրանց մեջ լավ բացառություններ անգամ չկան: Համենայն դեպս, ես չեմ տեսնում նման բացառությունների: Մնացած գործիք հանդիսացող ՝՝մտավորական՝՝ կոչվող մեծամասնությանը պետքա ասվի, որ զբաղվեն մենակ իրանց համապատասխան մասնագիտական գործով ու՝ միկրաֆոնից հեռու: Իրանց նման ՝՝մտավորականներին՝՝ ԵՐԻՏթուրքերը մի օրվա մեջ այբբենական կարգով կազմակերպված ձևով ոչնչացրեցին: Յուրաքանչյուրին իրա հասկացողության չափով հասավ: Պետքա ասվի, որ հասկացողություն բացարձակապես չկար, կամ եթե կար էլ, ապա շատ ցածր էր, որից էլ՝ արդյունքը:

Էսօրվա մտավորականները, մենակ մի բանով են տարբերվում իրանց շուրջ մեկ դար առաջ ոչնչացված, փոշի դառած ու քաղաքականորեն նույնչափ տգետ մտավորականներից: Իրանք՝ ի տարբերություն իրանց նախնիների, ընդամենը կենդանի՛ դիակներ են:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփիգ
    
    
     06.02.2018

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2222 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ