Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Սիրում ենք ընդօրինակել, նմանակել, նմանվել, պատճենել, կրկնօրինակել…

Արմեն Ալոյան
19:57, երկուշաբթի, 05 փետրվարի, 2018 թ.
Սիրում ենք ընդօրինակել, նմանակել, նմանվել, պատճենել, կրկնօրինակել…
     Մեր հասարակության մի ստված զանգված կա, որ շատ է սիրում ընդօրինակել, նմանակել, նմանվել, պատճենել, կրկնօրինակել…
     Հարևանը մի բան գնեց՝ ինքը նույնպես…Մեռնի, պարտք անի, բայց պետք է գնի և անպայման նույնը, նույնանմանը…Ընկերուհին սանրվածքը փոխեց՝ ինքը նույնպես, սազի իրեն, թե ոչ…Պետք է նմանվի, կապկի, պատճենի…Զգեստից, զարդից, բիզնեսից, ամեն ինչից սկսած…
     Նա կա ՖԲ-ում, Թվիթերում, Ինստագրամում՝ ես էլ պետք է լինեմ…Էլ Օդնոյի մասին չեմ ասում, այնտեղ վաղուց արդեն ամեն ինչ պատճենահանված է ու հողաթափիկային…
     Նմանակում են հեռուստահաղորդումները, երգերը, լրատվությունը, հոդվածները, սոցցանցերի գրառումները՝ նույնիսկ նկարների վայրն ու ձևը, ռեստորանների, սրճարանների մենյուն՝ «իքիբիրային» ճաշատեսակները…Միօրինակ, միանման, միաձև, պատճենահանած…
     Նույնիսկ Հայաստանի ավտոմեքենաներն են միատեսակ՝ համարյա նույն մոդելները…
     Կապկում ենք ամենինչ, նույնիսկ ամենասուրբ բաները՝ ծոմ, պաս պահելը, եկեղեցի գնալը…Մի խոսքով ամենինչ ու ամենուր…
     Այս ջնջիլավոր ջիպազգիների ու նրանց հետևից հոտոտող մեծամասնության կապկելու, ընդօրինակելու մոլուցքն արդեն բնորոշում է նույնիսկ ազգի դեմքն ու դիմագիծը…
     Կապկելով աստիճանաբար կապիկների «մոլորակն» ենք ստեղծում՝ կապկացած, ունիֆիկացված, գորշ, ճղճիմ, հետամնաց…Ժխտելով Դարվինի էվոլյուցիայի տեսությունը, ստեղծել ենք մերը՝ հակաէվոլյուցիոնը, հետադարձը, հետընթացը…
    
     Ռոբերտ Մելքոնյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
1
| | |
8071 | 0 | 1
Facebook
Մամուլի խոսնակ