Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 23 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հոդվածներ

ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ԿԱԶԱՏՎԵՆՔ ՁԵԶԱՆԻՑ ԱԶԳԻ ՑԵՑԵՐ, , ,

Sona Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci
19:59, կիրակի, 04 փետրվարի, 2018 թ.
ԱՐԴՅՈ՞Ք ՄԵՆՔ ԿԱԶԱՏՎԵՆՔ ՁԵԶԱՆԻՑ ԱԶԳԻ ՑԵՑԵՐ, , ,

ՀԱՐՅՈՒՐ ՏԱՐԻ ԱԶԳՈՎԻ ՊԱՅՔԱՐԵՑԻՆՔ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԴԵՄ, ԹՈՒՐՔԻ ԴԵՄ․ ՎՐԵԺԽՆԴԻՐ ԵՂԱՆՔ ԹՈՒՐՔ ՊԱՐԱԳԼՈՒԽՆԵՐԻՑ․․․
     Սակայն այսօր անկախացած Հայաստանում ժողովուրդս ու երկիրս կանգնած է դեգրադացիայի առաջ․․․ դատարկվում է երկիրը․ Հայաստանում իշխող ՀՀԿ կուսակցության վարած ապազգային, բռնապետական քաղաքականությունը, համատարած կոռուպցիան, անարդարությունները, երկիրը բերել կանգնեցրել է մի հանգրվանի առաջ, որ արդեն հարցականի տակ է դրված մեր անկախ պետականությունը կորցնելու վտանգը, , , ՀՀԿ-ն ապազգային կուսակցություն է, հակաժովրդավար, , , Անգամ նոր՝ «Բարեփոխված սահմանադրություն» հորինեցին և ժողովրդին զրկեցին ձայնի՝ ընտրելու իրավունքից․․․սիրտս կտոր կտոր է լինում․ սոված երկրում ազգային ժողովի պատգամավորը լկտիաբար ծաղրում է աղքատ ժողովրդին, որ չեն կարող միս ուտել․ թող կարտոֆիլ ուտեն, , , հիմա էլ կարտոֆիլն է թանկացել, առաջարկում են սոխ ու սխտոր, խառը կանաչի ուտեն․ գարունը բացվի, կասեն գնացեք դաշտերը սինձ ու սիբեխ, մանդակ արածեք․․․լկտիությունն էլ չափ ու սահման պիտի ունենա, սրանք բոլոր սահմաններն անցել են․․․Դուք ու ձեր ընտանիքները մսի տեղ գրող ու ցավ ուտեք, դուք պիտի գետինը մտնեք, որ չեք կարողանում երկիր ղեկավարել, տնտեսություն զարգացնել, աշխատատեղեր ստեղծել, որ ձեր պահած ժողովուրդը իր ընտանիքը սովից փրկելու համար ստիպված է ծախել տուն-տեղ ու բռնել օտարության ճամփան, , ,
     Այդ ի՞նչ սուտ խոստումներ եք տալիս Սերժ Սարգսյան, որ 2040թ-ին 4 միլիոնի է հասնելու բնակչության թիվը, հերիք է ձեր ստերով ձեր աթոռը պահեք, նայիվ ժողովրդին ապահով Հայաստան խոստանաք, սակայն իրականում սովահար Հայաստան տանեք․ Այն, որ հենց Ձեր գիտությամբ է դատարկվում Հայաստանը, դա փաստ է, դուք եք արտոնել Հյուսիսային ավտոկայանից Եվրասիական տրանսպորտային ընկերությանը հարմարավետ ավտոբուսներով Ռուսաստանի 24 քաղաքներ փոխադրումներ իրականացնելը, հայաթափելով Հայաստանը․․․Պարզ է հեառահար նպատակներ ունեք․ այսօր մեր սահմանին հենց այդ պատճառով զինվորի պակաս է զգացվում․․․Սա անհերքելի փաստ է, որ ստերի վրա է հիմնված մեր երկրը․ Միլիարդավոր վարկերի տակ կքված, չոր հացի կարոտ ժողովուրդ, բերդերը քաղբանտարկյալներով լցված․․․ ու Այս սոված երկրում պատգամավորդ ծաղրում է աղքատ ժողովրդին․․․ գետինը մտնեք․ ամեն մեկդ որ դարձել եք միլիոնատերներ, վիլլաների տերեր, կալվածքներ եք դիզել, օֆշորներում միլիոններ եք թաքցրել, այդ սոված, աղքատ ժողովրդի արյունը խմելով չե՞ք լճացել ու այսօր ձեր բարձունքից առաջարկություններ եք անում, որ աղքատը միսը կարող է փոխարինել կարտոֆիլով, սոխ ու սխտորով․․․ կամ էլ սարերում խոտ արածի․․․ արդար դատաստան կլինի, եթե ամբողջ ՀՀԿ-ին լցնեն ազգային ժողովի դահլիճում, բենզինը լցնեն ձեր վրա ու վառեն, ես միայն նորակառույց շենքին կափսոսամ, , ,
     Ու այս շենքը պետք է գալիք սերունդներին դաս հանդիսանա, դառնա կենդանի վկան, որպես մոխիրներից հառնող փյունիք մեր երկրում արդարության հաստատման․․․
     Մտածում եմ․ արդյո՞ք կգա օրն այդ լույս, որ մենք կազատվենք ձեզանից ազգի ցեցեր․․․ժողովուրդը թմբիրի մեջ է և արդեն չի զգում ոչ թանկացում, ոչ ցուրտ, ոչ շոգ․․․ օրեցօր օղակը սեղմվում է․ մարդիկ ընտելացել են այս անմարդկային պայմաններին, ու էլ ոչնչի չեն հավատում, դա ամենավատ բանն է, երբ ժողովուրդը կորցնում է իր հավատը և ասես ինքնակամ հանձնվում է մահվան, , ,
     Հիմա եմ ստանում իմ փնտրտուքների պատասխանը, թե ինչու՞ է ծովից ծով երկրից մի բուռ մնացել, իսկ ժողովուրդը հազարամյակների ընթացքում չի բազմացել և աշխարհով մեկ է սփռվել․ քանզի ձեր նման ծախված տականքներ, ազգի ցեցեր ամեն ժամանակ էլ եղել են․․․
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     ԳՐՈՂ-ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ, , ,
    
    
    

Աղբյուրը` (օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1200 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով