Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 17 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Ամուր ընկերություն մի քանի ժամում

20:46, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Ամուր ընկերություն մի քանի ժամում
    
    

Հայաստանյան Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի (EYP Armenia) հերթական ազգային մասշտաբի հանդիպումը Գյումրիում: Ընտրվեցի որպես մասնակից: Գիտեի, որ հանդիպելու եմ յուրօրինակ, հետաքրքիր ու խելացի մարդկանց, շփվելու, հաղորդակցվելու, մտքեր փոխանակելու….և այդպես: Որևէ բանի մասնակցելուց առաջ վստահ եմ լինում այսքանի վրա: Այդպես էլ լինում է իրականության հարթակում: Բայց երբեք չեմ պատկերացրել, որ կլինի մի բան, որը կկապի տարբեր վայրերից, տարբեր սեռի, տարբեր մշակույթի մարդկանց իրար, ու կկապի շատ ամուր շղթայով: Ու եղավ այդ բանը: Եղավ EYP-ն:
     4 օրվա մեր հանդիպումը, իրար հետ խաղերով անցկացրած ուրախ ժամանակը, մեր մտքերն ու կարծիքները կապեցին մեզ իրար: Սակայն դա չէ, որ ուզում էի ասել: Երբ մեր չորսօրյա հանդիպման վերջին գիշերը եկավ, իմ սենյակում հյուրընկալեցի իրարից տարբեր, գեղեցիկ մարդկանց, ովքեր 9-10 ժամ մնացին ինձ հետ: Սկսեցինք խաղալ անկեղծության խաղեր, փորձեցինք ժամանակը ճիշտ օգտագործել՝ ճանաչելու իրար ու ստացվեց այնպես, որ այդ խումբը դարձավ ամենամեծ բանն ինձ համար, որ երբևէ զգացել, տեսել ու շոշափել էի: Խումբ, որն իր մեջ ունի գեղեցիկ աչքերով ու չափազանց համեստ, գրավիչ Լիլիանա, Աննա՝ խենթության ու քաղցրության մարմնացում, յուրահատուկ մտածելակերպով, օգնող, աջակցող ու խելացի Կարեն, տարբերվող, ուրիշ ու հրաշալի մի տեսակ՝ Մհեր, և անկեղծ, պայծառ ու հրաշք Լիլի: Մեկ էլ ես: Ես, ով սիրում է այս հինգին, չնայած որ դժվար է հավատալ մի քանի ժամվա ընկերությանը: Դժվար է հավատալ, բայց իրականություն է: Ես եղել եմ անկեղծ, վստահել եմ այս հինգ տեսակներին, բոլորից առաձնացրել նրանց ու զգացել, թե ինչ հաճելի է ժամանակի գրեթե ողջ մասը, անգամ մի տոկոս չմտածելով, անցկացնել նրանց հետ ու մոռանալ ամեն ինչ:
     Գրեթե ողջ կյանքիս ընթացքում երազել եմ լինել այսպիսի խմբի մի հատիկը: Հիմա իրականացավ երազանքս: Իմ հինգ հոգին բոլորից ուրիշ են, անփոխարինելի, վստահելի ու ուրիշ: Ուրիշ են, իսկ ուրիշ բառի իմաստը միայն վեցս կհասկանանք:
    

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
907 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ