Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Նոր զարգացումներ՝ Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտում

17:01, շաբաթ, 03 փետրվարի, 2018 թ.
Նոր զարգացումներ՝ Երևանի հյուրանոցային տնտեսության ոլորտում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծանոթացել է մայրաքաղաքի հյուրանոցային ոլորտի զարգացման ընթացքին: Հանրապետության Նախագահը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում տեղակայված «Իբիս Երևան Կենտրոն» և «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» ՝ շրջել հյուրանոցային համալիրներում, ծանոթացել կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին և առաջարկվող ծառայությունների որակին:

Ֆրանսիական «ԱկկոռՀոթելս» աշխարհահռչակ հյուրանոցային ցանցի անդամ «Իբիս» հյուրանոցը, համագործակցելով միջազգային հյուրանոցային ցանցի հետ, պատասխանատուների հավաստմամբ, բավարարում է միջազգային ամենախիստ պահանջները և հայաստանյան խոշոր հյուրանոցներից է՝ իր 255 սենյակների հնարավորությամբ:
     Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ 2017 թվականի ընթացքում «Իբիս Երևան Կենտրոն» հյուրանոցն ընդունել է շուրջ 18 500 հյուր՝ ավելի քան 80 երկրից: 2018 թվականին ակնկալվում է այցելուների աճ, առնվազն, 25 տոկոսով:
     Հյուրանոցն ունի 98 աշխատակից՝ 245 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Հյուրանոցի կառուցման նպատակով կատարված ընդհանուր ներդրումները կազմել են շուրջ 10 միլիարդ դրամ:
     Հայաստանի հյուրանոցաշինության և զբոսաշրջության ոլորտում իր զգալի ներդրումն ունեցող « «Գոլդեն Փելիս» Հյուրանոց» ՍՊԸ-ին պատկանող «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցում Նախագահին ներկայացրել են, որ հյուրանոցը գործունեությունն սկսել է 2018 թվականի հունվարից` ստեղծելով շուրջ 40 աշխատատեղ՝ 200 000-250 000 դրամ միջին աշխատավարձով: Ելնելով բուտիկ հյուրանոցի չափանիշներից՝ «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» -ի յուրաքանչյուր սենյակ հագեցված է ոճային և ինքնատիպ կահավորմամբ ժամանակակից հարմարություններով, մատուցվող ծառայությունների բարձր որակով, հարմարավետությամբ և շքեղությամբ: «Գոլդեն Փելիս Բուտիկ Հոթել» հյուրանոցի կառուցման և կահավորման համար վարկային և այլ միջոցներից ներդրումները կազմել են շուրջ 15 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
748 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ