Զրուցակիցս ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Սոֆի Թոխյանն է:
1.Առավոտյան օրը սկսում եմ…
-Աչքերս հնարավորինս լայն բաց անելով:
2.Կյանքը ձանձրալի է առանց ...
-Առանց կյանքի հետ ծանոթանալու:
3. Սուրճ, թե՞ թեյ
-Թեյի ժամին սուրճ, սուրճի ժամին թեյ, որ երկուսի վայելելու ընթացքում էլ մտածելու առիթ լինի (ծիծաղում է)
4. Ես ծնվել եմ, որ...
-Մահանալիս չափսոսամ, որ ծնվել էի:
5.Հայաստանում հնարավոր է...
-Հայաստանում հնարավոր չէ (ծիծաղում է)
6.Ոչ ոք չգիտի…
-Թե ինչ առեղծված է թաքնված Բերմուդյան եռանկյունու թիկունքում (ժպտում է)
7.Կսիրահարվեի նրան, եթե…
-Եթե նորից երեխա լինեի
8.Սուրճ կխմեի նրա հետ…
-Այս պահին
9.Կյանքն ինձ համոզել է, որ …
-Ապրելիս, ամբողջ հոգով պետք է ապրել:
10.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի…
-Ես հավատացյալ եմ
11.Իմ ամենասիրելի հեղինակը…
-Օնորե դը Բալզակ
12.Եթե ևս մեկ հնարավորություն ունենայի…
-Ապա կանցնեի ժամանակի և տարածության միջով, ու մայրս ձմռան օրերին ինձ նորից մի կերպ տուն կտաներ սահնակի վրայից (ժպտում է)
13.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո…
-Նախ նայում եմ ինձ հայելու մեջ, հետո էական չէ գիրացել եմ թե ոչ, այնուամենայնիվ գնում եմ դեպի սառնարան կամ բացում եմ տան այն բոլոր դարակները, որտեղից հնարավոր է ուտելիք կամ քաղցրավենիք գտնել (ծիծաղում է)
14.ԵՊՀ-ում…
-Պետք չէ «սովորել» առանց սովորելու:
15.Ես Սոֆի Թոխյանն եմ, ես…
-Դրա համար շնորհակալ եմ ծնողներիս: