Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Սարալանջի հիմնական դպրոցը մասն է կազմում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 17 նպատակների իրականացման կրթական լուծումներին

14:47, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
Սարալանջի հիմնական դպրոցը մասն է կազմում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 17 նպատակների իրականացման կրթական լուծումներին
     Microsoft in education ծրագրի շրջանակում Հայաստանը ներկայացնող MIE expert ՝ մեր մասնագետ Քրիստինե Մանուկյանի շնորհիվ դպրոցում իրականացվում է արդեն երկրորդ միջազգայի ծրագիրը։Չորս տասնյակից ավելի երկրների շարքում Հայաստանը ՝ի դեմս Կոտայքի մարզի և Սարալանջի հիմնական դպրոցի, մասն է կազմում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի 17 նպատակների իրականացման կրթական լուծումներին։ Կայուն զարգացման ծրագիրը շարունակությունն է և բաղկացուցիչ մասը ՄԱԿ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ծրագրի։
     Հայաստանը ներկայացնելու նպատակով Սարալանջի հիմնական դպրոցում Ք.Մանուկյանի նախաձեռնությամբ կազմավորվեց աշակերտների խումբ։Ապա անցկացվեց սեմինար-պարապմունք։Ներկայացվեց Կայուն զարգացման ծրագիրը՝ իր 17 նպատակներով։Ապա բաժանվեցին խմբերի։Տրվեց հանձնարարություն Կայուն զարգացման առաջին նպատակի՝աղքատության վերացման շուրջ (, , End Poverty'') ։Աշակերտները պիտի գտնեին աղքատության առաջացման պատճառները, հետևանքները և դրանց լուծման ուղիները։
     Մինչ խմբերը կկատարեին հանձնարարությունը, քննարկում ծավալվեց ներկա գտնվող ուսուցիչների և դպրոցի տնօրեն Թադևոս Բարսեղանի մասնակցությամբ։ Խմբերը ներկայացրեցին իրենց աշխատանքները և եկան այն համոզման, որ միասին կարող են վերացնել աղքատությունը։ Առաջարկվող լուծման ուղիները հետաքրքիր էին և ներկայացնում էին իրենց համայնքներում և երկրում աղքատության վիճակն ու դրա վերացումը:
     Ք. Մանուկյանն ավելացրեց, որ իրենց դեռ սպասում է երրորդ համագործակցությունը արդեն մոլորակի ևջրի մաքրության պահպանման նպատակի իրագործման համար։Բայց այս անգամ Իթվինինգում և արդեն իր և թուրք ուսուցչի հիմնադրած նախագծում, որին մասնակցում է շուրջ տասը երկիր։
    
    
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
985 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ