Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՖԵՅՍԲՈՒՔԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ Է․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ՀԵՏ

12:44, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
ՖԵՅՍԲՈՒՔԸ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾԻՔ Է․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՏԻԳՐԱՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ ՀԵՏ
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այս անգամ «Բլից հարցազրույց» -ի հյուրն է FBH.am կայքի հիմնադիր տնօրեն Տիգրան Խաչիկյանը:
    
     1.Օրինակելի լինելն ու օրինակ վերցնելը ինձ համար...
    
     -Երազանք է:
    
     2. Կա՞ աղջիկների կողմից արվող արտահայտություն, որ կարող է Ձեզ հունից հանել:
    
     -Չկա այդպիսի արտահայտություն, որը կարող է ինձ հունից հանել, բայց ես զզվում եմ, երբ աղջիկը ունենում է լպիրշ խոսելաձև։
    
     3. «Ի՞նչ կա չկա» հարցին ես պատասխանում եմ...
    
     -Խառը, դու ասա (ծիծաղում է):
    
     4.Իմ առաջին աշխատավարձով, ես ...
    
     -Ֆինանսապես անկախ զգալու քաղցրությունը վայելեցի (ժպտում է):
    
     5.Ես ինքնավստահ եմ երբ...
    
     - Ես երբեք ինքնավստահության պակաս չեմ զգացել։
    
     6.Երևանում իմ ամենասիրելի վայրը...
    
     -Ամբողջ փոքր կենտրոնը։
    
     7.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...
    
     -Առանց ամաչելու բացում եմ սառնարանի դուռը և հավեսով հաց ուտում, քանի որ վստահ եմ, որ առավոտյան չեմ հասցնելու նախաճաշել (ծիծաղում է)
    
     8.Ֆեյսբուքը...
    
     Ֆեյսբուքը ինձ համար աշխատանքային գործիք է:
    
     9.Ըստ իս աղջիկները սիրում են...
    
     -Ըստ իստ շատ ճիշտ է ասված, որ աղջիկները սիրում են ականջներով, քանի որ աղջիկներին պետք է մի քանի սիրուն և քնքուշ բառեր ասել և նրանք արդեն կիսովչափ սիրահարված են (ծիծաղում է)
    
     10. Այս հարցազրույցը...
    
     -Այս հարցազրույցը իր ձևաչափով տարբերվում է ամբողջ Ֆեյսբուքահայության շրջանում:
    
     11.Ասա ինձ` չես կարող և ես...
    
     -Եվ ես կփորձեմ օգնել քեզ:
    
     12.Կորուստներն ու ձեռքբերումները...
    
     -Դրանք կյանքից անբաժան են, չես կարող ունենալ միայն կորուստներ և միայն ձեռքբերումներ։ Կյանքը այնպես է ստեղծված, որ մի օր ունենում ես ձեռքբերում, մեկ օր էլ կորուստներ, պարզապես մենք շատ անգամներ անտեսում ենք ձեռքբերումները՝ տեսնելով միայն կորուստները:
    
     13.Կյանքն ինձ համոզել է, որ...
    
     -Կյանքը ինձ համոզել է, որ նա սիրում է միայն աշխատասեր և նպատակասլաց մարդկանց և եթե ցանկանում ես հաջողության հասնել պետք է անընդհատ աշխատես քեզ վրա, այլապես կյանքը կանտեսի քեզ:
    
     14.Գուցե սխալվում եմ, բայց ...
    
     -Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է բացի մեզանից կան այլ մոլորակներում ապրող մարդիկ։
    
     15. Ես Տիգրան Խաչիկյանն եմ, ես...
    
     -Ես չեմ սիրում գլուխ գովել, այլ սիրում եմ լուռ աշխատել։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5189 | 0 | 0
Facebook