Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հոդվածներ

ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿՆՈՋ ՀԵՏՄԱՀՈՒ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
12:29, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
ԱՍՏՂԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ԿՆՈՋ ՀԵՏՄԱՀՈՒ ԴԱԺԱՆՈՒԹՅՈՒՆ
    

՝՝2007 թվականի հուլիսի 9-ի առավոտը հանրահռչակ երգչուհի Էլվինա Մակարյանին հայտնաբերում են անշնչացած սեփական բնակարանում։ Պաշտոնապես նրա մահվան պատճառը համարվեց սրտի կաթվածը։ Մենակ մի քանի շաբաթ անց Գլենդելի ոստիկանությունը հայտարարեց, որ երգչուհին ինքնասպանա էղել ու կյանքին վերջա դրել ատրճանակի օգնությամբ։
     Էլվինա Մակարյանը կտակումա իրան վառել ու մոխիրը հանձնել օվկիանոսին: Կտակով խնդրումա նաև հոգեհաց չկազմակերպել, չհավաքվել։ Ուղղակի հիշել իրան՝ ամեն մեկը ինքը իրա համար՝՝:

Առաջին հայացքից նորմալ խնդրանքա, բայց մենակ՝ առաջին հայացքից:

Մարդ կոչվածը, երբ ազգական կամ սիրելի մարդա կորցնում, սկսումա կիսվել իրա կորստով ողջ մնացածների հետ, պատմել մահացածի մասին, լացել ու ողբալ բարձր ձենով: Մենակ էդ կերպա հնարավոր փոքր ինչ թեթևացնել կորստի ցավը: Բայց երբ մեռնողը կտակով խնդրումա, իսկ մեռնողի կամքը օրենքա, որ իրա հոգեհացը չկազմակերպվի, չհավաքվեն մերձավորները իրա հիշատակի համար, էդ նշանակումա, որ էդ մարդը ուզումա մաքսիմալ ցավ պատճառի կենդանի մնացածներին:

Բանը նրանումնա, որ հոգեհացի ու հավաքի կազմակերպման հոգեբանական էֆֆեկտը էդ կորստի էմոցիաները թեթևացնելնա՝ հավաքի սեղանի շուրջ շփումը մեծ թվով մարդկանց հետ ու հնարավորին չափով մխիթարական - ցավակցական խոսքեր լսելը նրանցից: Հոգեհացի հավաքը մեծ չափով հանումա ողջ մնացած մերձավորների վրայից հոգեբանական շոկը ու բացասական հսկայական ապրումների գոնե որոշակի մասը: Հոգահացի սեղան նստելը դարերով էկած իմաստուն, պարտադիր ու օգտակար ծեսա: Խելացի մարդիկ տեսել են, որ ծամելու, կուլ տալու ֆիզիկական պրոցեսը մարդուն հանումա սթրեսային ծայրահեղ վիճակներից, ու օրգանիզմը սկսումա հետզհետե վերականգնել եռօրյա ողբում իրա կորցրած կենսական էներգիան: Ապրելա պետք ի վերջո, իսկ մեռնողի հետևից վաղաժամ գնալը իմաստ չունի: Այսուհետ ողջերը պետքա մտածեն իրանց՝ ողջերի մասին, քանզի մեռածի մասին մենակ կարելիյա՝ հիշել, իսկ մտածելը գործնականում անհնարա:

Օրինաչափորեն բեմից հեռացած աստղերը ուշադրության պակասից խամրում են; Նրանց սկսում են մոռանալ: Հետևաբար, վերջին անգամ բոցավառվելու միակ ելքն ու ճանապարհը նրանք տեսնում են ինքնասպանության ճանապարհով հանելուկներ թողնելու մեջ: Բայց Էլվինա Մակարյանի հետմահու էս տեսակ խնդրանքը այնուամենայնիվ սադիզմի բարձրակետնա. հոգեհանգիստ չկազմակերպել, չհավաքվել ու ամեն մեկը առանձին՝ առանց կիսվելու իրա կորստի զգացմունքներով տապակվել, վառվել:

Թե ինչքանովա ինքը լավ երգչուհի էղել, ապա էդ հարցը էս հարցից դուրսա: Համենայն դեպս, նման տեսակ օրիգինալ սադիզմ ու դաժանություն կնոջ կողմից, էն էլ՝ հետմահու ձևով, հազվագյուտ հանդիպող բանա:


    

    

     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     02.02.2018
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1775 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ