Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԵԹԵ ՉԼԻՆԵԻ ՏՆՏԵՍԱԳԵՏ, ԱՊԱ ԿԼԻՆԵԻ ԴԻԶԱՅՆԵՐ․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ

12:04, ուրբաթ, 02 փետրվարի, 2018 թ.
ԵԹԵ ՉԼԻՆԵԻ ՏՆՏԵՍԱԳԵՏ, ԱՊԱ ԿԼԻՆԵԻ ԴԻԶԱՅՆԵՐ․ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Այս անգամ զրուցակիցը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Սյուզաննա Մարտիրոսյանն է:

1.Առավոտյան օրը սկսում եմ...

-Անկասկած, մեկ բաժակ սուրճով՝ համադրելով այն նպատակնորով ու ժպիտով:
    
    

2.Եթե ոչ տնտեսագիտություն, ապա...

-Դիզայն
    
    

3.Հայաստան ու ես…

-Չնայած անվերջ անջատումներին ու վերադարձներին, հուսով եմ մի օր կմիաձուլվենք ու չենք բաժանվի...
    
    

4.Ըստ իս տղան պետք է լինի...

-Ըստ իս չկան ինչ-որ հստակ բնորոշումներ կամ գծեր, որ տղան պետք է ունենա, սակայն, ավելի սուբյեկտիվ եթե մոտենամ հարցին, ապա ցանկալի է, որ լինի հասուն, ուշադիր, խոհեմ, անպայման չէ, որ փայլի իր բարձր ինտելեկտով, բայց կարծում եմ մի փոքր հումորը ամեն ինչի ճիշտ լրացումն է:)
    
    

5.Եթե ինձ բնութագրեի մեկ նախադասությամբ, ապա կասեի...

-Ճիշտն ասած կարծում եմ, որ Ռեմարկն ինձ արդեն այնքան լավ է բնութագրել, որ ես պարզապես անզոր եմ ավելին ասել «Նա ինքը խմիչք էր խմելու ժամանակ, դառնում էր սեր սիրելու պահին, նա փոխվում էր հուսահատության, երբ սկսում էր հուսահատվել, նա ինքը մոռացություն էր՝ մոռացության մատնելիս»:


     6.Իմ ներաշխարհն ու արտաքին աշխարհը...

- (Հիանալի հարց է) Երկուսն էլ թեպետ հակասություններով լի են` փորձում եմ հնարավորինս մաքսիմալ չափով զերծ ու մաքուր պահել ներաշխարհս արտաքին աշխարհի զեղումներից, չարությունից ու ագահությունից:


     7. Թատրոն, թե՞ կինո

-Ես թատրոնի մեծ սիրահար եմ, ոչինչ չեմ փոխարինի կենդանի էմոցիաների տարափի հետ, որ ստանում եմ թատրոնից:


     8.Երբ սովածություն եմ զգում կեսգիշերից հետո...

-Հեշտությամբ հաղթահարում եմ այն։


     9.Իմ երեք ամենասիրելի ուտեսնտերն են...

-Lազանիա, թանապուր, մանթի


     10.Երբեք չեմ ների…

-Կարծում եմ մարդ իր բնույթով միտված է ներելո: Թերևս ամեն ինչ (սուտը, դավաճանությունը, մոռացությունը...) հնարավոր է ներել, սակայն դժվարանում եմ հասկանալ ի զորու եմ ներել անտարբերությունը, թե ոչ...


     11.Ասա ինձ` չես կարող և ես...

Կհասկանամ, որ դու ինձ չես ճանաչում (ծիծաղում է)


     12.Կյանքն ինձ համոզել է, որ...

-Անիմաստ է պլաններ մշակել, անգամ մտածել ինչ-որ հեռահար իրադարձությունների մասին, քանի որ այն ինչ ունենք մենք մեր ներկան է ու երջանիկ է նա, ով կարողանում է լիովին կենտրոնանալ ներկայի վրա, ապրել դրա ամեն պահը ու լիարժեք վայելել այն...


     13.Տուր ինձ հնարավորություն և ես ...

-Եվ ես կփորձեմ հավատալ դրան:


     14.Կուզեի ապրել մի տեղ, որտեղ...

-Որտեղ կբացահայտեի «նոր» ինձ...


     15.Ես Սյուզաննա Մարտիրոսյանն եմ, ես ...

-Ես հուսով եմ, որ դուք ինձ կընդունեք այնպիսին, ինչպիսին որ եմ:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5645 | 0 | 0
Facebook