Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հոդվածներ

Լավագույն գրքերից․Մարկ Լևի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդություն»

20:37, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Լավագույն գրքերից․Մարկ Լևի «Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդություն»

«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդություն» վեպը որը լույս է տեսել 2011 թ․ֆրանսիացի հայտնի ժամանակակից գրող՝ Մարկ Լևիի հայերեն թարգմանված առաջին ստեղծագործությունն է: Հեղինակն իրեն հատուկ ռոմանտիկ ոճով հյուսում է մի գեղեցիկ, հուզիչ սիրո պատմություն:

Գիրքը մի աղջկա՝ Օծանագործ Ալիսի մասին է ով ապրում է մենակ և զբաղվում է օծանելիքների նոր բույրերի հայտնագործումով։ Չնայած նրան, որ Ալիսը շրջապատված է ընկերներով, միայնության զգացողությունը ճնշում է նրան։ Ծննդյան տոների ընդհացքում տոնավաճառում Ալիսը հանդիպում է մի շրջիկ պայծառատես կնոջ։ Վերջինս ասում է, որ իր կյանքի ամենակարևոր տղամարդը վարկյաններ առաջ անցել է նրա ետևից Սակայն նրան հանդիպելու համար Ալիսը պետք է ճանապարհորդի և հանդիպի վեց անձնավորության, որոնք էլ կառաջնորդեն Ալիսին դեպի իր ճակատագիրը։
     Վերջում ավելացնում է, որ Ալիսի կյանքի անսպասելի շրջադարձը տեղի կունենա Ստամբուլում ։
    
    

Բախտագուշակը զգուշացնում է Ալիսին, որ ճամփորդությունը անվտանգ չի լինելու․ «ճամփորդության ավարտին քո իմացած իրականությունը կանէանա» ։

Տուն վերադառնալով հարթակին նրա հարևան Էտան Դլդրին ՝արտասովոր և խենթ մի անգլիացի, նրան համոզում է կատարել այդ ճամփորդությունը։

Ալիսը մեծ դժվարությամբ և բազում փորձություններ հաղթահարելով Էտան Դալդրիի ուղեկցությամբ հասնում է Թուրքյա ։Այնդեղ ամիսներ անցկացնելով հանդիպում է այն վեց խորհրդավոր անձանց ում մատնացույց էր արել բախտագուշակ կինը ։ Այդ վեց անձանց միջոցով Ալիսը բացահայտեւմ է իր կյանքի իրական պատմությունը, այն, թե ինչպես առաջին համշխարաին պատերազմի և հայոց եղեռնի հետևանքով Ալիսան հրաշքավ ողջ է մնում և հայտնվում ուրիշ ընտանիքում, բացահայտում է, որ ինքը ոչ թէ անգլիացի է այլ մի ազգի զավակ, որ 1915թ եղեռնի բերանն ընկավ ։

Ալիսը մի հայուհի էր ում մեծացրել էր մի անգլիական ընտանիք՝ տվել սեր և ջերմություն ․․․Վեպի վերջում Ալիսը գտնում է այն տղամարդուն ում փնտրտուքների ճանապարհին նա գտավ իր կյանքի իրական պատմությունը ՝այդ տղամարդը Էտան Դալդրիին էր ով առաջինն էր այն վեցից, որ առաջնորդեց Ալիսին դեպի իր կյանքի այն շրջափուլ ուր Ալիսը գտավ նաև իր եղբորը ․․․․
    
    

«Պարոն Դալդրիի տարօրինակ ճամփորդությունը» վեպ է ինքնաճանաչման փնտրտուքի մասին, մի պատմություն, որ կա մեզանից յուրաքանչյուրի մեջ, այն մասին, ինչ պարզապես մեր ծնողները, մեր դաստիարակությունը կամ մեր կյանքը դեռևս չեն բացահայտել ։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
804 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ