Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երեքշաբթի, 21 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՀԿԵ. Ինչ առաքելություն ունեն ԿԳԲ-շնիկները եւ թոշակառու միլիցիաները երկաթգծում

Artur Bakunc
Հեղինակ`
Artur Bakunc
17:54, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
ՀԿԵ. Ինչ առաքելություն ունեն ԿԳԲ-շնիկները եւ թոշակառու միլիցիաները երկաթգծում

Նախորդ շաբաթ մամուլը գրել էր, որ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի եղբայրը՝ Զարմիկ Եպիսկոպոսյանը, նշանակվել է Երևանի վագոնալոկոմոտիվային դեպոյի պետի տեղակալ: Ոստիկանությունում տարբեր պաշտոններ զբաղեցրած Զարմիկ Եպիսկոպոսյանը այդ համակարգից հեռանալուց հետո հանգրվանել է ՀԿԵ-ում, նախորդ տարի ամռանը նրան ազատեցին, սակայն մի քանի ամիս անց 67-ամյա Եպիսկոպոսյանին նորից հետ ընդունեցին։ Նա, սակայն, միակը մարդը չէ, Արմեն Դարբինյանի ականջը կանչի, ով ուժային կառույցից թոշակի է գնացել, կամ գուցե թոշակի են ուղարկել եւ օր ծերության հանգրվանել է երկաթուղում, մինչդեռ այդ կառույցում ավելի քան 40 տարվա ստաժ ունեցող բազմաթիվ երկաթուղայինների հեռացնում են 62-ը լրանալուն պես։

Խնդիրն այն է, թե ինչով են պիտանի ծերունի ԿԳԲ-շնիկներն ու ուժային կառույցի ժամկետանց պաշտոնյաները երկաթգծում, իսկ այս հարցի պատասխանը շարքային երկաթուղայիններս շատ լավ գիտենք։ Նրանք մի քանի «կարեւոր» առաքելություն ունեն, սկսենք նրանից, որ նախկին մենթերի ՕԳԳ-ն երկաթուղայինի պրոֆեսիոնալ գործի համար մինուս անվերջություն է, սակայն նրանք պետք են երկաթուղու ղեկավարությանը, որը ոտքից գլուխ թաղված լինելով թալանի մեջ՝ ցանկանում է նրանց միջոցով իբր ապահով թիկունք ունենալ ուժային կառույցներում, իսկ թե ինչքան ապահով է այդ թիկունքը, դատեք ինքներդ, հատկապես, երբ ՀԿԵ-ում հիմնականում հանգրվանել են ուժային կառույցից հեռացված, դավաճանի, կոռուպցիոների պիտակ ունեցող անձինք, ովքեր իրենք խնդիր ունեն իրենց նախկին աշխատավայրերում, ուր մնաց հարցեր լուծեն։

ՀԿԵ տնօրեն Վալկոն իրեն երջանիկ եւ գերապահով է զգում՝ շրջապատված ԿԳԲ-շնիկներով եւ նախկին ոստիկաններով, երեւի սովետական մտածելակերպն էլ իրենն անում է, եւ երբ լսում է, թե մեկը աշխատել է օրգանում՝ կապ չունի՝ խոհարար, թե պահակ, միանգամից չոքերը թուլանում է, հավսար, զգաստ է ընդունում, որովհետեւ ինքը իրենից ոչինչ չի ներկայացնում, թալանից բացի ուրիշ ոչնչով չի հետաքրքրվում։

Բայց միայն թվացյալ թեւ-թիկունք ապահովելու համար չեն թոշակառու միլիցիաները հավաքվել երկաթուղում, նրանց միջոցով ղեկավարությունը ազատվում է անցանկալի կադրերից, ամեն մեկի վրա մի գործ է սարքում «մենթական» մեթոդներով եւ այդպես ճանապարհում տասնամյակների փորձ ունեցող երկաթուղայինների՝ նրանց փոխարեն ընդունելով յուրայինների՝ երիտասարդ, անփորձ, անտեղյակ։ Ահա այդպես են ՀԿԵ-ում ձեւավորում կլանները, երբ միջին «կալիբրի» մի պաշտոնյա ավելի քան 20 ազգական է տեղավորում գործի՝ ալան-թալանը փառք ու պատվով իրականացնելու համար, էլ չենք ասում վեներաավետիսյանների, արամեդիգարյանների, գագիկմովսիսյանների, արմենդարբինյանների մասին, ովքեր հաջողացրել են 30-60 հարազատի տեղավորել երկաթգծում։

Կարող ենք անգամ կոնկրետ օրինակներ բերել որպես մեր խոսքերի հավաստիք, թե ինչպես են ԿԳԲ-շնիկների եւ նախկին ոստիկանների միջոցով գործեր սարքել մի շարք ստաժավոր երկաթուղայինների դեմ, սպառնացել, ազատել նրանց եւ տեղավորել յուրայինների, օրինակ՝ Սեւանի գծային կայարանային միավորման նախին պետ, ավելի քան 40 տարվա ստաժ ունեցող Իշխան Սարգսյանին փոխարինել են Արտյոմ Սարգսյանով, նույն սխեմայով ազատվել են Սեւանի գծի ուղեմասի պետ Սպարտակ Սարգսյանից եւ փոխարենը նշանակել Արտավազդ Վարդանյանին։ Ավելի քան 40 տարվա ստաժ ունեցող մյուս երկաթուղայինը, ով «զոհ» է գնացել ՀԿԵ-ի ԿԳԲ-շնիկական կլանի խարդավանքներին, Վանաձորի ԳԿՄ պետ Ռաֆայել Սեխլեյանն է, նրա փոխարեն նշանակել են Սերյոժա Մկրտչյանին։ Վանաձորի գծի ուղեմասի նախկին պետ Արսեն Յայլոյանի մոտ էլ իբր 50մլն դրամի խախտում էին գտել, ազատել աշխատանքից, սակայն վերջնարդյունքում պարզվել էր, որ խախտումը ընդամենը 6մլն է, բայց արդեն շատ ուշ էր, նրա փոխարեն նշանակել էին հերթական երիտասարդին՝ Արման Սաղաթելյանին։

Երեւանի գծի ուղեմասի նախկին պետ Գեղամ Վարդանյանի մոտ էլ 55մլն դրամի պակասորդ էին գտել, սակայն իրականում այդ թիվը 7մլն էր, վերջինս վճարեց այդ գումարը եւ ազատվեց աշխատանքից։ Նրա փոխարեն էլ նշանակեցին Քեւնաքսզյան Հրաչին։ Ահա նման «կարեւոր» գործերի համար են պետք զարմիկները, դարբինյանները, անտոնյանները բայց ընդդեմ պրոֆեսիոնալների օպերացիան էլ խաղաղ, հանգիստ չի անցնում, այստեղ բազմաթիվ նրբություններ կան, օրինակ՝ հարց է առաջանում, թե ինչու խախտումների հայտնաբերման արդյունքում ոմանց դեմ գործ են հարուցում, օրինակ՝ Յայլոյան Արսենի, իսկ ոմանց դեպքում բավարարվում են միայն աշխատանքից ազատելով, օրինակ՝ Գեղամ Վարդանյանի, գուցե նրանք գործ չհարուցելու ահից «մուծվել» են Վալկոյի ԿԳԲ-շնիկ եւ մենթ ենթականերին, կամ գուցե հենց Վալկոյին։ Երկաթուղում պրոֆեսիոնալների վերջին մոհիկանները Գյումրի ԳԿՄ-ի եւ ԳԾՄ-ի առավել քան 40 տարվա ստաժ ունեցող պետերն են, ում եւս սպառնում է Վալկոյի ԿԳԲ-շնիկական օպերացիան գլխին գործ սարքելու եւ աշխատանքից ազատելու։ Պարզից էլ պարզ է, թե ինչու է «մաֆիան» անցնում հենց ԳԿՄ եւ ԳԾՄ պետերի կողքով, քանի որ երկաթգծի ողջ ֆինանսական ռեսուրները՝ ռելսերը, շպալները եւ այլ ապրանքները ամբողջությամբ կենտրոնացված են գծի ուղեմասի հսկողության տակ։ Եթե չեք պատկերացնում այստեղ իրականացվող թալանի մեխանիզմը, հարցրեք այդ մասին մատակարարման ծառայության պետ, Վալկոյի հարբեցողության ընկեր Եվգենի Լադոշային, ով մի ձեռքով գումար է աշխատում գնումներ իրականացնելիս, մյուս ձեռքով էլ գնված նոր ապրանքները դուրս գրում ջարդոնի անվան տակ։ Բայց Լադոշա-Վալկո պրոֆեսիոնալ թալանի ինստիտուտին կանդրադառնանք առանձին՝ կոնկրետ փաստերով, թվերով եւ հաշիվներով։ Ի դեպ, երկաթուղում հանգրվանած ուժային կառույցի աշխատակիցների կյանքն էլ կյանք չէ, ներսում իրար են ուտում, ոտի տակ փորում, արեւի տակ իրենց տեղը լայնանացնում, օրինակ՝ Զարմիկ Եպիսկոպոսյանին աշխատանքից հեռացնելու ժամանակ ազատվեց նաեւ նրա եւ Անտոնյան Կարենի մտերիմ, ոստիկանության գնդապետ Սամվել Գրիգորյանը, նրա փոխարեն նշանակվեց հայկական բանակի սպա, փոխգնդապետ Կարեն Բարսեղյանը։ Դե ինչ իմաստ ունի հայրենիքը պաշտպանել, եթե կարելի է Լադոշայի հետ թալանել հայրենիքը, դեռ մի հատ էլ աստղաբաշխական աշխատավարձ ստանալ։

Այսպիսով, փաստ է, որ պրոֆեսիոնալ երկաթուղայիններից ազատվելու նենգ օպերացիան գծագրվում եւ իրականացվում է ՀԿԵ ղեկավարության ցուցումուվ՝ ուժային կառույցի թոշակառուների ձեռքով։ Ինչպես երեւում է, նրանք օր ծերության հանգրվանել են ՀԿԵ-ում՝ երկաթուղին պրոֆեսիոնալներից ազատելու առաքելությամբ, որպեսզի ղեկավարությանը հանգիստ, խաղաղ շարունակի թալանել երկաթգիծը, իրենք էլ «փայ մտնեն» այդ թալանից։

Հ․Գ․ Լադոշա-Վալկո թալանի ինստիտուտից զատ՝ առաջիկայում, ինչպես եւ խոստացել էինք, կներկայացնենք, թե ինչպես է Վալկոյի օրոք իր ընկերոջ՝ Սարգիս Մարգարյանի «ՄԲՍ» ընկերության շրջանառությունը աճել շեշտակի, օրինակ՝ 2015թ ընկերության շրջանառությունը կազմել է 41մլն դրամ, 2016թ՝ 85մլն դրամ, իսկ 2017թ՝ 93մլն դրամ։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2563 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ