Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 21 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Մանկապարտեզներում բուժքույրերի հաստիքային միավորները նվազել են, փոխտնօրեններինը՝ ավելացել. armtimes.com

17:10, հինգշաբթի, 01 փետրվարի, 2018 թ.
Մանկապարտեզներում բուժքույրերի հաստիքային միավորները նվազել են, փոխտնօրեններինը՝ ավելացել. armtimes.com

Հայաստանում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների օրինակելի հաստիքացուցակում կատարվել են փոփոխություններ: Դրանք հիմնականում կրճատումների տեսքով են:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարի հրամանով սահմանվել է, մասնավորապես, հետեւյալը. նախկինում 3-7 խումբ ունեցող մանկապարտեզներում նախատեսվում էր բուժքրոջ 1 հաստիք, այժմ 3 եւ 4 խմբերի պարագայում այդ հաստիքային միավորը նվազեցվել է 0.75-ի: 8-12 խումբ ունեցող մանկապարտեզում բուժքրոջ 1.5 հաստիք կար: Հիմա պահպանվելու է միայն 1-ը:

Նվազեցվել է նաեւ մանկապարտեզների գլխավոր հաշվապահի հաստիքային միավորների քանակը: Նոր հրամանի համաձայն, մինչեւ 4 խումբ (4-րդը ներառյալ) ունեցող մանկապարտեզներում կարող են գլխավոր հաշվապահներն աշխատել միայն 0.5 դրույքով: Նախորդ հաստիքացուցակով դա չէր վերաբերում 4 խումբ ունեցող մանկապարտեզներին եւ այս դեպքում սահմանված էր գլխավոր հաշվապահի մեկ հաստիք:

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում, նոր հաստիքացուցակի համաձայն, հաշվետար-գանձապահներ չեն լինի: Նախորդ հաստիքացուցակով 0.5-1 հաստիք էր սահմանված՝ պայմանավորված մանկապարտեզում առկա խմբերի քանակով:

Նվազեցվել են տնտեսավարի հաստիքային միավորները: Եթե նախկինում մինչեւ 3 խումբ ունեցող մանկապարտեզներում կարող էին տնտեսվարներն աշխատել 0.5 հաստիքով, հիմա 1 եւ 2 խմբերի դեպքում այդ թիվը կլինի 0.25: 4, 5, 6 խումբ ունեցող մանկապարտեզներում 1 հաստիքի փոխարեն 0.5 հաստիք է պահպանվելու:

Կրճատվում, իսկ մինչեւ չորս խումբ ունեցող մանկապարտեզներում ընդհանրապես վերացվում է գործավարի հաստիքը:

Եթե նախկինում մինչեւ երեք խումբ ունեցող մանկապարտեզներում նախատեսված չէր մեթոդիստ-ուս. գծով տնօրենի տեղակալի հաստիք, ապա այժմ մեկ եւ երկու խումբ ունենալու դեպքում առկա է 0.25 հաստիք, երեք խմբի դեպքում՝ 0.5: Չորս խումբ ունեցող մանկապարտեզներում, ի տարբերություն նախկին 0.5 հաստիքի, այժմ փոխտնօրենի մեկ ամբողջ հաստիք է նախատեսված: Խմբերի ավելի մեծ քանակի պարագայում հաստիքային միավորը պահպանվում է՝ հասնելով 1.25-ի:


    
    
     armtimes.com
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1009 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ