Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

21-րդ դարի կարդացողները

11:42, երկուշաբթի, 29 հունվարի, 2018 թ.
21-րդ դարի կարդացողները

Վերջերս խանութում 14-15 տարեկան երկու աղջկա խոսակցությունից մի հատված լսեցի, որը ինձ ապշեցրեց: Մեկը մյուսին հարցրեց, որ ուսուցչուհին հարցնի ի՞նչ գիրք է կարդացել, չգիտի՝ ինչ է պատասխանելու, ընկերուհին ասեց.

- Կասես «Շեքսպիրն» եմ կարդացել, ես էլ եմ դա ասելու։

Մյուսն էլ ուրախացած ասեց.
     - Ապրես կյանք ջան, ինձ փրկեցիր, դե էտ գրքի անունը ՖԲ-ով ուղարկի, կարողա չհիշեմ …

Իմ համար շատ ցավոտ էր իմանալը, որ «Շեքսպիրը» մեր դպրոցականների համար պարզապես գրքի վերնագիր է, այլ ոչ թե անգլիացի նշանավոր բանաստեղծ և թատերագիր… Մտքերիս հետևից ընկած՝ տուն էի գալիս, երբ մոտ երեք տարվա վաղեմության մի դեպք հիշեցի: Երթուղայինով աշխատանքի էի գնում, ու սովորականի նման նստելու տեղ չկար, դե երևի բոլորդ էլ ձեր կյանքում գոնե մի անգամ երթուղային նստած ու տեսած կլինեք, երբ երիտասարդ աղջիկ-տղա իրենցից գոհ-գոհ նստում են, և ոչինչ ու ոչ մեկի չեն նկատում, չնայած կան նաև այնպիսիք, որոնք, անկախ կանգնած ուղևորի տարիքից ու սեռից, իրենց տեղը զիջում են: Բայց այս թեմային չէ, որ հիմա ցանկանում եմ անդրադառնալ...

Գրեթե միշտ կանգնած էի երթուղայինով գնում, այդ օրն էլ բացառություն չէր: Մի աղջիկ ուշադրությունս գրավեց: Հավանաբար ուսանող էր: Ականջակալները ականջին շատ բարձր ինչ-որ կատարում էր լսում ու միաժամանակ գիրք կարդում: Հետո սկսեց հեռախոսով խոսել ու հնարավորինս բարձր, որ ավելի շատ մարդ լսի, ասեց.

- Բա իմացա՞ր, որ Մարկեսի գիրքն արդեն ունեմ, իսպաներեն ա, կարդում եմ։


    

Հետո ավելացրեց․

-Դե Գաբրիել Գարսիա Մարկեսի մասին եմ ասում, դու չես կարդացե՞լ: «Միայնության հարյուր տարին» եմ կարդում, անպայման կարդա, շատ լավնա:

Կողքիս հազիվ ոտքի վրա մնացող տարեց կինն ասեց, որ շատ ուրախ է տեսնել, որ նոր սերնդի մեջ էլ կարդացողներ կան: Մի հեգնական հայացք գցեց այդ տատիկին՝ ասելով. «Ես շատ-շատ եմ կարդում», - ու նորից խորասուզվեց գրքի մեջ: Կանգառում մի քանի ուղևոր իջան, սպասեցի, որ տարիքով մարդիկ նստեն, աղջկա դիմացի նստարանին ազատ տեղ մնաց, ես էլ նստեցի: Պատահական աչքս այդ գրքին ընկավ, նայեցի, զարմացա, հետո ամեն ինչ հասկացա: Մի քանի րոպե նայում էի այդ «շատ գիրք կարդացած» աղջկա ուղղությամբ, սպասում էի՝ հայացքներս հանդիպեն, որ բան ասեմ, բայց նա կարդում էր ու կարդում… Երբ իմ կանգառում մեքենան կանգնեց, իջնելուց առաջ մի պահ տատանվեցի՝ ասե՞մ, թե՞ չասեմ, բայց հիշեցի տարեց տատիկին, որ դողացող ձեռքերով կառչել էր նրա նստարանի բռնակից, որ չընկնի, իսկ նա այդ նույն ժամանակ ջայլամի նման գլուխը գրքի մեջ էր թաղել, իր նման, որ հնարավորինս շատ մարդ լսի, բարձրաձայն ասեցի.
    

- Քույրի՛կ ջան, գիրքդ թարս ես պահել, շտկի՛. ըտենց ավելի հեշտ կկարդաս…

Մանրադրամը վարորդին փոխանցեցի, մի վերջին անգամ նայեցի մեր «ընթերցասեր» աղջկա այլայլված դեմքին ու իջա մեքենայից…

Հ.Գ. Իսկապես հաճելի է, երբ այսօր գիրք կարդացողի ես հանդիպում, բայց գիրքը կարդալիս այն պետք է կարդալ ու հասկանալ ամբողջ խորությամբ, ամբողջ էությամբ ներթափանցել բովանդակությամ մեջ, քեզ գրքի մի մասնիկը զգալ… Հարգելի՛ երիտասարդներ ջան, գիրքն աքսեսուար չէ, որ ձեռքերդ բռնած փողոց դուրս գաք, մարդիկ էլ տեսնեն, ասեն. «Վա՜յ, տեսե՛ք, ձեռքին գիրք կա, ուրեմն կարդացող ա…» ։ Վերոհիշյալ դեպքը 5 համարի երթուղայինում է տեղի ունեցել: Ու մի բան էլ, սոցկայքերում գրքերից մեջբերումներ տարածելով կամ գրքի վերնագիր լայքելով՝ Ձեզ գիրք կարդացող մի՛ երևակայեք․ շատ դեպքերում ուղղակի ծիծաղելի է…

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
3
Չհավանել
0
| | |
2918 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ