Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Բռնակալին միայն մարդկանց ծիծաղն է սթափեցրել

10:29, կիրակի, 28 հունվարի, 2018 թ.
Բռնակալին միայն մարդկանց ծիծաղն է սթափեցրել

Հին հույները մ.թ.ա. մոտավորապես 6-րդ դարից սկսած ներկայիս Սիցիալիա կղզին գաղութացնում են ու մի շարք քաղաք-պետություններ են ստեղծում: Այդ պետություններից մեկն էլ Սիրակուզա քաղաքն էր, որը շուրջ 37 տարի կառավարել է Դիոնիսիոս Ավագ անունով բռնակալը (մ.թ.ա. 405-ից մինչև մ.թ.ա. 367 թվականը):

Պատմագիր Պլուտարքոսը նրա մասին, ի թիվս այլ պատմությունների, նաև հետևյալներն է հիշատակում.


    
Սա, ուրեմն, Սիրակուզայի բնակչության վրա նոր հարկ է դնում: Վերջիններս սկսում են լաց լինել, հետո գալիս են նրա մոտ ու փորձում հավատացնել, թե իրենք այլևս ոչինչ չունեն և ի վիճակի չեն պահանջված հարկը վճարել:

Քաղաքացիների բողոք-խնդրանքը լսելուց հետո բռնապետը ոչ թե խղճահարվում է, այլ հրամայում է քաղաքի բոլոր բնակիչներից էլ ավելի շատ հարկ գանձել, ապա, որոշ ժամանակ անց, էլ ավելի է ծանրացնում մարդկանց հարկային բեռը: Շատ ժամանակ չանցած նա հրամայում է նորից, այս անգամ առավել շատ, հարկ հավաքել, բայց երբ լսում է, որ սիրակուզեցիներն իր վրա ծիծաղում են ու բոլորին ի տես ծաղրում, հրամայում է դադարեցնել հարկահանությունը.

«Եթե մենք նրանց արդեն ծիծաղելի ենք թվում, - ասում է նա, - կնշանակի նրանք, իսկապես, այլևս ոչինչ չունեն»:

*****
     Բռնակալություն հաստատելուց շատ չանցած նրա նստավայրը շրջապատում են իր դեմ ապստամբած քաղաքացիները, և նրա մերձավորները խորհուրդ են տալիս հրաժարվել իշխանությունից, եթե չի ուզում բռնի մահվան արժանանալ: Այդ ընթացքում նա պատուհանից տեսնում է թե ցուլն ինչպես է մսագործի հարվածից արագ տապալվում ու ասում է.

«Մի՞թե ամոթալի չէ ինձ, վախենալով այդպիսի արագ մահից, հրաժարվել երկարատև իշխանությունից»:

*****
     Մի անգամ, իմանալով, որ իր որդին, որին մտադիր է եղել հանձնել իշխանությունը, բռնաբարել է մի ազատ քաղաքացու կնոջ, զայրացած հարցրել է.

«» Երբևէ լսե՞լ ես, որ ես այդպիսի բան անեմ:

Երիտասարդը պատասխանել է.

«Բայց դու բռնակալ հայր չես ունեցել»:

«Իսկ եթե դու վերջ չտաս այդպիսի արարքներին, բռնակալ որդի չես ունենա», - ասում է Դիոնիսիոսը:

*****
     Երբ նրա տարեց մայրը նրանցից ամուսնանալու թույլտվություն է խնդրում, բռնակալը պատասխանում է, թե ինքն ի զորու է պետության օրենքները փոխել, բայց բնության օրենքները փոխելն իր ուժերից վեր է:

*****
     Խստորեն պատժելով հանդերձ բոլոր հանցագործներին` սա, այնուամենայնիվ, շատ մեղմ է վերաբերվել փողոցային մանր թալանչիներին ու գրպանահատներին, որովհետև ցանկացել է, որ սիրակուզցիները միմյանց տուն չգնան կերուխումի:

*****
     Մի օտարական նրան առաջարկում է մեկուսի պայմաններում հայտնել, թե ինչ միջոցնեով կարելի է բացահայտել ու կանխել դավադրությունները: Բռնակալը նրա հետ առանձնանում է ու հրամայում խոսել: Օտարականն ասում է.

«Ինձ մեկ տաղանդ տուր, և մարդիկ կմտածեն, թե ես իսկապես սովորեցրել եմ, թե ինչպես պետք է բացահայտել դավադիրներին»:

Օտարականի խորամանկությամբ հիացած Դիոնիսիոսը նրան մեկ տաղանդ է տվել ու ձևացրել է, թե իմացել է այն ամենը, ինչ իրեն անհրաժեշտ է:

*****
     Իմանալով, որ երկու երիտասարդ գինարբուքի ժամանակ իր ու իր բռնակալական իշխանության մասին բազում վատ բաներ են ասել, երկուսին էլ ընթրիքի է կանչում: Ընթրիքի ընթացքում նա նկատում է, որ երիտասարդներից մեկը շատ է խմում ու խոսում, իսկ մյուսը քիչ է խմում ու զգուշավոր է խոսում: Առաջինին նա ազատ է արձակում` ասելով, թե նա բնույթով գինեմոլ է և որ վատաբանությունն էլ հարբեցողության հետևանք է, իսկ երկրորդին մահապատժի է ենթարկում` ասելով, թե նա անբարեհույս է ու թշնամական արարքներ խորհող:

*****
     Երբ նրան մեղադրում են, թե նա պատվում ու բարձր պաշտոն է տալիս բոլորի աչքում արգահատելի ու տխմար մեկին, նա պատասխանում է.

«Ուզում եմ, որ մարդիկ գոնե մեկին ինձանից ավելի ատեն»:

*****
     Իմանալով, որ քաղաքացիներից մեկի տանը հարստություն է գետնի տակ թաղված` նա կարգադրում է, որ այն բերեն իրեն հանձնեն: Բայց հարստության տերը հասցնում է դրա մի մասը փրկել և ուրիշ քաղաք փախչել: Երբ նա դրանով այնտեղ հողակտոր է գնում, Դիոնիսիոսը նրան է ուղարկում իր բռնագրավածը` հանձնարարելով ասել, թե քանի որ նա թաքցրած փողն արդեն գործի մեջ է դրել, ապա թող իր բռնագրավածն էլ վերցնի, որպեսզի կատարած ներդրումն արդյունք տա:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2312 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ