Խնդրում ենք սպասել...
COMMENT.am
Այսօր`  հինգշաբթի, 16 օգոստոսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Վերջապես իջեք ամպերից, կանգնեք հողի վրա

Արմեն Ալոյան
13:38, շաբաթ, 27 հունվարի, 2018 թ.
Վերջապես իջեք ամպերից, կանգնեք հողի վրա
     Անկապ խոսելու, «ճաճանչափայլ» մտքեր արտահայտելու մանիա ունեն մեր որոշ պատգամավորներ, տարբեր տրամաչափի պաշտոնյաներ՝ մոռանալով, որ դրանով լուրջ վնաս են հասցնում իշխանություններին, պետությանն առհասարակ:
     Խոսում են, «իմաստալից, ոսկեղենիկ» խոսքեր ասում, բառեր կապակցում, կարծես նաև գրագետ, սակայն այդպես էլ անհասկանալի ու անտրամաբանական:
     Հետաքրքիր է, նրանք գոնե խոսելուց առաջ մտածու՞մ են թե որտեղ են խոսում, ում է ուղղված այն, ինչ լսարանի, ինչ մակարդակի…Եվ առհասարակ իմաստ կա՞ ասածի մեջ…
     Նրանք եթե խոսում էլ են գնաճի, սղաճի բարիք լինելու, մարդասիրական նպատակների, կարտոֆիլի, կանաչիների, բենզինի, կարագի մասին՝ լուրջ ու «խորիմաստ» դեմքով, ապա այնպիսի «իմաստնության գոհարներ են» արտաբերում, որ չգիտես լաս, ծիծաղես, թե՞…
     Մեզ՝ բոլորիս դրել են Բուրատինոյի տեղն ու փորձում են տանել «Հրաշքների դաշտ» ՝ Բազիլիո կատվի և Ալիսա աղվեսի նման՝ վերջին կոպեկները թաղելու և հրաշքի սպասելու…
     Չե՞ք կարողանում տրամաբանական ու հոդաբաշխ, պարզորոշ մտքեր արտահայտել, գոնե լռեք…Բայց լռելն էլ կարծես ձեզ մոտ չի ստացվում…Ձեր նմանները շատ են կտրվել կյանքից, հասարակ մարդկանցից, աշխարհից, իրականությունից…Ձեր նմանները կյանքին, մարդկանց նայում են իրենց դղյակների, բիզնեսների, պաշտոնական աշխատասենյակների և շքեղագույն մեքենաների պատուհաններից:
     Հարգելիներս դուք ձեր ծառայողական մեքենաները գազո՞վ եք վարում, կարագի փոխարեն սպրե՞դ եք ուտում, ձեր նախաճաշը, ճաշը և ընթրիքը ցամաք հա՞ցն է գոլ ջրով, իսկ տոնական ճաշը՝ տապակած կարտոֆիլը…
     Վերջապես իջեք ամպերից, կանգնեք հողի վրա և նոր ձեր հանճարեղ մտքերն «արարեք»:
    
     Ռոբերտ Մելքոնյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
2
Չհավանել
0
| | |
8470 | 0 | 0
Facebook
Մամուլի խոսնակ