Խնդրում ենք սպասել...
Այսօր`  շաբաթ, 21 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԴԱՌՆԱԼՈՒ, ԹԵ՞ ԹԱԳԱՎՈՐ

Sona Arshuneci
Հեղինակ`
Sona Arshuneci
19:50, հինգշաբթի, 25 հունվարի, 2018 թ.
ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆԱԽԱԳԱՀ Է ԴԱՌՆԱԼՈՒ, ԹԵ՞ ԹԱԳԱՎՈՐ

Սերժ Սարգսյանի պատկերացմամբ ապագա նախագահը, պետք է տիրապետի մի քանի օտար լեզուների, ունենա լայն կապեր թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում, վայելի հեղինակություն և որ ամենակարևորն է՝ անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել» -
     Ինչու՞ է Սերժ Սարգսյանին թվում, թե ժողովուրդը համաձայն է, որ ունենանք անլեզու, անբերան, ձայնի իրավունքներից զուրկ դրածո մի նախագահ, այն էլ մեր երկրի նման երկրի համար, երբ ունենք բազում ազգային խնդիրներ․ Հայ-թուրքական հարաբերություններ, Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծման համար նախագահների մակարդակով բանակցություններ, քայքայված տնտեսություն և վերջապես բանակի գլխավոր հրամանատարը ոչ թե լինում է վարչապետը, այլ՝ նախագահը, , ,

Իսկ Սերժն այնպես է ներկայացնում, որ մեր երկրի համար ոչ թե նախագահ է բերում, այլ՝ թագավոր․․․ դառնալու ենք թագավորակա՞ն երկիր և Արմեն Սարգսյանն էլ լինելու է անգլիական թագուհու կարգավիճակով, եթե ոչ մի բանի չպետք է խառնվի, այդ լեզունների իմացությունն ու՞մ է հարկավոր, , , նախօրոք է Սերժը զգույշացնում Արմեն Սարգսյանին, որ ամեն ինչով զբաղվողը ինքը՝ վարչապետն է լինելու․ պորտֆելներ բաժանողն էլ, Ղարաբաղի հարցի բանակցողն էլ, երկրի բյուջեն տնօրինողն էլ․․․ մի խոսքով բոլոր ֆինանսական աղբյուրներն իր ձեռքում պետք է լինի, իսկ նախագահն իր ներկայությամբ լուռ պետք է լսի ու իր համաձայնությունը տա ամեն մի ընդունված օրենքի, ամեն մի ապազգային քայլի համար, , , , այսպես ասած անունը կա, ամանումը՝ չկա, , , այդ էլ ինքնասիրության հարց է, արդյո՞ք Արմեն Սարգսյանը կհամաձայնի՞ այս սահմանափակ լիազորություններով նախագահ կարգվի, ընդունի Սերժի թելադրած այդ պայմանները նախագահի պաշտոնին․․․ Ջիգարխանյանի ասածի պես պաշտո՞ն է, որ պետք է իրեն զարդարի, , , մարդ, որը սահմանափակ իրավունքներով պետք է հանուն պաշտոնի ընդունի այդ առաջարկը, երբ նա դրա կարիքը բնավ էլ չուն, , , ,
     Փոխելով սահմանադրությունը, Սերժը գտել է գահին հավերժ մնալու բանալին․․․ համապետական ընտրություններին օգտագործեց Կարեն Կարապետյանի ռեյտինգը, հիմա էլ Արմեն Սարգսյանի, ու այդպես վեր է բարձրանում, իրականում լավ մարդկանց զրկելով ռեյտինգից, օգտագործելով և հարմար պահի դեն շպրտելով, , ,
     Ես կուզեի, որ Արմեն Սարգսյանը, որպես նախագահ օժտված լիներ լայն լիազորություններով․ նա իր գիտելիքներով տասնապատիկ անգամ բարձր է կանգնած Սերժ Սարգսյանից և կարող է մեր երկրի համար շատ բարեփոխումներ անել ու հանել երկիրը այս ճահիճից, ոչ թե որպես խրտվիլակի դեր ստանձնի, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող-հրապարակախոս

Աղբյուրը` օր. Մամուլ.am)
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
1667 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ