Խնդրում ենք սպասել...
Այսօր`  կիրակի, 25 փետրվարի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
Kentron (desktop)

Հոդվածներ

ՀԿԵ.Խուլ խաչմերկում մնացած շատ խուլ ինքնազրույց-ինքնախաբեություն

Artur Bakunc
Հեղինակ`
Artur Bakunc
19:12, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
ՀԿԵ.Խուլ խաչմերկում մնացած շատ խուլ ինքնազրույց-ինքնախաբեություն

«Հարավկովկասյան երկաթուղում» այնքան են նեղվել մամուլի հրապարակումներից, այս դեպքում՝ «Ժամանակ» թերթի եւ 1in.am կայքում հրապարակված հոդվածներից, որ որոշել են «արժանի» հակահարված տալ: Եւ որպես ծանր հրետանի՝ առաջամարտիկ է այս դերում ՀԿԵ լրատվականի պետ Վարդան Ալոյանը: Իսկ ամենազավեշտալին «հակահարված» օպերացիայի էությունն է: Երկաթուղու «հակահարվածն» էլ ոչ ավել ոչ պակաս վերնագրված է «Խուլ խաչմերուկ», վերնագիր, որը ոչինչ չի ասում նյութի բովանդակության մասին, թեեւ ինչ ասեր, երբ առանձնակի բովանդակություն էլ չկար: Վարդան Ալոյանը ՀԿԵ-ի թերթում, որը երեւի նույնիսկ երկաթուղայիններն էլ չեն կարդում, ավելին՝ լուրջ կասկածներ կան, որ այդ թերթը կարդում է միայն տվյալ խմբագրակազմը՝ Ալոյանի գլխավորությամբ, հարցազրույց է կազմակերպել:

Ի դեպ, տարօրինակ է, որ Ալոյանը որեւէ կերպ չի անդրադառնում mamul.am կայքում հրապարակված բացահայտումներին, երբ ամբողջ երկաթուղին է կարդում այդ նյութերը եւ ամեն նյութից հետո ՀԿԵ ղեկավարությունը խորը հոգեխանգարմունքի մեջ է հայտնվում։ Թեեւ պարզ է, որ չեն ցանկանում անդրադառնալ մեզ՝ վախենալով լուրջ եւ հիմնավոր բացահայտումներից։

Հարցազրույց մի պատկերացրեք դասական իմաստով, տեղով մեկ թատրոն, ավելի ճիշտ՝ մեկ դերասանի ներկայացում, կարդում ես ու պատկերացնում, թե ինչպես է Ալոյանը ինքը իրեն հարց տալիս, հետո նստում մյուս աթոռին եւ պատասխանում, հետո նորից հարց տալիս, նորից պատասխանում, քթի տակ էլ ժպտում եւ ուրախանում իր խելացի պատասխաններից, նույնիսկ զարմանում, թե ինչպես կարողացավ այդ ծանր հարցերի տակից դուրս գալ, ինտերվյու վերցնողի պորտն էլ տեղը դնել: Ամենազավեշտալին այն է, որ ՀԿԵ-ի թերթում տպագրվում է հարցազրույց լրատվականի պետի հետ, իսկ նույն հարցազրույցի ներքեւի հատվածում շեղատառերով գրված է՝ համարի պատասխանատու Ալոյան, այսինքն՝ նույնիսկ չեն ջանացել, որ մեկ ուրիշը հարցազրույց տա, կամ գոնե ձեւական մեկ ուրիշ պատասխանատու նշվի: Պարզից էլ պարզ է, որ «Ժամանակ» թերթին ՀԿԵ-ում ցանկացել են պատասխանել իրենց իսկ անձնական օգտագործման թերթով՝ հույսով, որ ոչ մեկ չի կարդա, այլապես վստահ են՝ եթե մի նորմալ լրատվամիջոցում պատասխանեին թերթին, իրենց իսկ հարցազրույցում հյուսած միֆերը հօդս կցնդեին, օր առաջ թերթը այնպիսի բացահայտումներ կներկայացներ, որ ՀԿԵ-ում հրաժարականների շքերթ կսկսվեր: Այժմ անդրադառնանք ինքնահարցազրույցի բովանդակությանը:

Հարցազրույցի սկզբում փորձում են «ազգադավ» հայ լրագրողների խիղճը արթնացնել՝ նշելով, թե ձեր նեգատիվ հրապարակումները օգտագործում է հակահայ vesti.az-ը՝ ըստ էության ակնարկելով, թե մի քիչ հայրենասեր եղեք էլի, երկաթուղու մասին վատ բաներ մի գրեք, ախր ազիկները ուրախանում են: Բայց ախր Ալոյանը մոռանում է, որ նման «կտերով» լրագրողների խիղճը չի արթնացնի, բա ուր է ձեր թունդ հայրենասերի խիղճը, երբ քանդում եք երկրի թիվ մեկ ստրատեգիական կառույցը, այնպես որ ավելի լավ է ձեր խիղճը արթնացնեք, վերջ տաք թալանին, թե չէ լրագրողների հայրենասիրության վրա հույս դնելը անհույս գործ է: Ավելին՝ Ալոյանը չի էլ պատկերացնում, որ նման քայլով եւ ընդդիմադիր մամուլին, լրագրողներին անուն կպցնելով հրահրել է լրատվական պատերազմ իր եւ իր կառույցի դեմ:

Այնուհետեւ Ալոյանը սփոփում է իրեն ու իր շեֆերին, թե տարիներ առաջ գրել էին՝ ՀԿԵ-ն փլուզվում է, բայց տեսնում եք, մենք դեռ կանք, իսկ թե ինչքանով կա երկաթուղին, բոլորս էլ տեսնում ենք, այսինքն՝ դա նման է նրան, երբ ծայրահեղ ծանր վիճակով հիվանդին տեղափոխում են հիվանդանոց ու ամիսներ շարունակ դեղերի ազդեցությամբ պահում կոմայի մեջ...: Այնպես որ պարոն Ալոյանը «լինել, չլինելու» մասը դույզն-ինչ չափազանցրել է, երկաթուղին այսօր խորը հոգեվարքի մեջ է, եթե երկաթուղու վերնախավը դա չի զգում, ապա ներսում աշխատող բազմաթիվ սրտացավ մարդիկ այդ մասին ահազանգում են, ավելին՝ քանի դեռ թալանը չվերանա, հին թալանչիներին (Վեներա Ավետիսյան, Իլյա Կելպերիս, Եվգենի Լադոշա, Արմեն Դարբինյան, Արամ Եդիգարյան եւ իհարկե գլխավոր թալանչի Սերգեյ Վալկո) չհեռացնեն, թալանածն էլ չվերադարձնեն, ձեւավորված կլանները չքանդվեն, խնամի-ծանոթ-բարեկամ-ազգուտակով տեղավորվածներին չհեռացնեն, երկաթուղուն փրկություն չի լինի:

Բայց Ալոյանը չի ցանկանում, որ մարդիկ հավատան իրենց տեսածին ու դրա համար խորը ինքնախաբեությամբ է զբաղվում՝ ինքն իր հետ զրույցում տվյալներ է բերում, թե, տեսեք, սուտ է, ուղեւորահոսքերը չեն նվազել, բեռնափոխադրումների սակագները ցածր են, ՀԿԵ-ն խոշոր հարկատու է, աշխատավարձը ժամանակին է վճարում, ծրագրերը գերակատարել են, կամուրջ, գիծ են կառուցել, ընդամենը 2 գնացք է ռելսից դուրս եկել, բայց Ալոյանը մոռանում է, որ գնացք չի մնացել, ամբողջը ծախել, կերել են, որտեղից ընկնի, իսկ աշխատողների նկատմամբ շռայլ վերաբերմունքի մասին պատկերացումները ամբողջանում են, երբ մտնում ես datalex.am համակարգ եւ տեսնում, թե քանի-քանի հայցեր կան ՀԿԵ-ի դեմ աշխատողների կողմից: Սակայն Վարդան Ալոյանը եւ ՀԿԵ վերնախավը այլ իրականության մեջ են ապրում: Ի դեպ, մենք հերթով կկապվենք այն ընկերությունների եւ անձանց հետ, ում երկաթուղին գցել է եւ այսօր դիմել են դատարան, այս դեպքում տեսնենք բարեխիղճ ընկերության մասին ինչ հեքիաթներ կներկայացնեն։

Այժմ վարագույրները իջնում են եւ գալիս ենք իրական կյանք: Իսկ երկաթուղային իրականությունը շատ ավելի դաժան է, քան կպատկերացնեին Ալոյանն ու իր ղեկավարները: Խնամի-ծանոթ-բարեկամ կլանային համակարգ, ուռճացված ծախսեր, ձեւական ՍՊԸ-ներ, որոնցից երկաթուղին իբր գնումներ է կատարում, իսկ իրականում ապահովում են ՀԿԵ վերնախավի ցոփ ու շվայտ կյանքը, իսկ շարքային երկաթուղայիններին ուրբաթ օրը չեն կանչում աշխատանքի, որ չվճարեն: Դրան գումարած հին, քանդուքարափ գծեր, անբարեկարգ կամուրջներ, մաշված վագոններ, որոնք պարզապես ներկել են ուղեւորների աչքին թոզ փչելու համար, աշխատակիցների մահվան դեպքեր...: Այնպես որ, պարոն Ալոյան, ինքնահարցազրույցներ կազմակերպելու փոխարեն լավ կլիներ մի օր որպես ուղեւոր օգտվեիք ՀԿԵ-ի ծառայություններից, իսկ համեմատություններ անելուց առաջ մի օր էլ վրացական երկաթուղուց օգտվեք, այ դրանից կխոսենք՝ արդյոք գլուխգովելու տեղ ունեք, թե պատրաստ եք կանգնել ահեղ դատաստանի առաջ:

Հ․Գ․ Իրականությունը գունազարդելն էլ շնորհքի հարց է եւ կարեւոր է չափը չանցնելը, իսկ երկաթուղում չկատարված աշխատանքները, անխղճորեն իրականացվող թալանը ծածկադմփոց չես կարող անել, երբ այդ ամենը արվում է ափաշկարա, լկտիբար եւ բոլորիս աչքի առաջ։ Այնպես որ պարոն Ալոյան, ապա հիշեք, թե ինչու է ձեր ղեկավար Վալկոն միայն 2017թ ավելի քան 93 մլն դրամ փոխանցել իր ընկերոջ՝ Յուրայի «ՄԲՍ» ՍՊԸ-ին, չար լեզուներն ասում են՝ օրթաղ են, 50/50 կիսվում են։ Ու դեռ ինչեր են ասում չար լեզուները․․․։ Օրինակ՝ առաջիկայում կներկայացնենք, թե էլ ինչքան գումարներ են փոխանցել եւ որ ընկերություններին, կտեսնենք, թե «ՄԲՍ» -ին ինչպես է կտրուկ հարստացել Վալկոյի նշանակումից հետո։

Կարեւորը՝ արդեն այս ամենով սկսել են հետաքրքրվել վերեւներում, այս բոլոր բացահայտումները արդեն թարգմանվում են եւ ուղարկվում «Գուդոկ», այնպես որ «բարի վալելեք» ձեր թալանածը։ Լրատվական պատերազմ էիք ուզում, հիմա կտեսնեք պատերազմը որն է, բա գիտեիք երկիր թալանելը հեշտ է մարսվելու, ոչ, կոկորներիդ է մնալու, խոստանում ենք։

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2259 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ
Քսակ > Կուտակիր՝ ծախսելով