Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԻ ԶԶՎԵԼԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

Stepan Abrahamyan
Հեղինակ`
Stepan Abrahamyan
18:03, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՄԻ ԶԶՎԵԼԻ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ

՝՝...Самовластительный Злодей!
     Тебя, твой трон я ненавижу,
     Твою погибель, смерть детей
     С жестокой радостию вижу...՝՝

А. С. Пушкин, 1817
     ----------------------------------------------------------------------------------------
     Բանաստեղծությունը, որը գրելա Պուշկինը 1817 թվականի դեկտեմբերին, կոչվումա ՝՝ВОЛЬНОСТЬ ОДА՝՝ ու մեջբերածը ընդամենը մի հատվածա համեմատաբար երկար ու արժեքավոր բանաստեղծությունից:

Հիմա նայենք Թումանյանի արած թարգմանությանը.

՝՝Ատում եմ քեզ և քո գահը.
     Միահեծան գոռոզ ցար,
     Եվ քո որդոց ու քո մահը
     Պիտի տեսնեմ անպատճառ՝՝։
     ---------------------------------------------------------------------------

Սա էն աստիճան անգրագետ թարգմանությունա, որ կարելիյա անգամ գոռալ Թումանյանի վրա, բայց էկեք նայենք իմ թարգմանությանը:

Դու՛ ինքնակալ չարագործ
     Քե՛զ եմ ատում ու քո գահը,
     Քո վախճանը, որդոց մահը,
     Դաժան հրճվանքով եմ տեսնում:

Ոնց տեսնում եք, ես հանգավորման հետևից չընգա, որի շնորհիվ պահպանեցի Պուշկինյան ոգին ու հիմնական հզոր ասելիքը:

Հիմա՝ բացատրեմ:

Թումանյանի կողմից նման կերպ թարգմանության մեջ չկա Պուշկինին լիարժեք հասկացողություն: Ինքը հանգավորման տակ թաքնվելով բացա թողել գլխավորը, որը ավելի շատ վերաբերումա թե՛ Պուշկինի բնույթին, թե՛ նրա կողմից նկատի առնվող կոնտեքստին: Մասնավորապես Թումանյանը սխալա մեկնաբանում Самовластительный злодей! բառակապակցությունը: Սխալա թարգմանում նաև մեծ իմաստային ու հիրավի ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՝՝Твою погибель, смерть детей ու С жестокой радостию вижу՝՝ - ն, որը կազմումա բանաստեղծության առանցքը:
     Մասնավորապես, ՝՝С жестокой радостию вижу՝՝ արտահայտության մեջ հստակորեն չոկա ապառնի բնույթ ու կոնկրետ ապառնի իմաստ: Հակառակը, ունի կանխատեսողական իմաստ, որը կապվածա իրա՝ որպես ներկայում ապրող մարդու՝ ապագան տեսնողի կարողության հետ: Կհամաձայնեյի Թումանյանի հետ, եթե Պուշկինը գրած ըլներ увижу այլ ոչ թե՝ вижу:

Թումանյանի թարգմանության մեջ սակրալ - մոգական իմաստը դիտմամբ վերացածա, որդեղ Պուշկինը իրան պատկերացնումա որպես մի կախարդ, հիերոֆանտ՝ քուրմ, կամ՝ մոգ, ով նայելով ջրի, կամ կլոր ապակու գնդի մեջ՝ տեսնումա ապագան ու հրճվումա չար, դաժան ուրախությամբ ինքնակալին ՍՊԱՍՎՈՂ սարսափելի ապագայի համար: Այնինչ, Թումանյանի էս թարգմանության մեջ ապագան տեսնող կախարդի նուրբ ակնարկը չկա: Կա ընդամենը չար, ընդամենը անեծքային մակարդակի ցանկություն:

Սա շատ նուրբ մոմենտա ու Պուշկինը ՏԵՍՆՈՒՄԱ հենց է՛ս բառերում՝ С жестокой радостию вижу ... Ասումա կոնկրետ՝ որպես տեսնող ու իրա՝ որպես տեսնողի մեջ վստահ անձ:

Հիրավի սահմռկեցուցիչ ու մարգարեական նշանակության բանաստեղծությունա, որը գրելա Պուշկինը ու որը էդքան վնասելա Թումանյանի միտումնավոր - անգրագետ թարգմանությունը:

Նման տեսակ ՝՝թարգմանության՝՝ պատճառը ընդեղա, որովհետև Թումանյանը իրա մասին մի տեսակ շատ բարձր կարծիքի էր... Ի՛նքն էր իրան շնորհել ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԻ կոչումը: Նման ինքնակոչության հետևանքը զգացնել տվեց նաև ըստեղ, որ Պուշկինին՝ ռուսական քաղաքակրթության մարգարեյի թողած գրական ժառանգությունը, նսեմացնի էս ձևով... Գիդենք, որ գրողների ու բանաստեղծների մեջ չմարող, էժան տեսակի խանդ կա մեկմեկու հանդեպ:

Հիմա ցույց եմ տալիս ձեզ, որ ըսենց կոչված ամենայն հայոց բանաստեղծը մեծ հաջողությամբ կարար պահպաներ իրա կատարած թարգմանության մեջ թե՛ հանգավորումը, թե՝ բանաստեղծի բուն հզոր որպես ապագան տեսնողի ասելիքը՝ ընդամենը ռադ անելով ՊԻՏԻ բառը. ուշադիր՝ ցույց եմ տալիս.

՝՝Ատում եմ քեզ և քո գահը.
     Միահեծան գոռոզ ցար,
     Եվ քո որդոց ու քո մահը
     ՏԵՍՆՈՒՄ ԵՄ ԵՍ անպատճառ՝՝։

Էս հասարակ հնարքին չէր կարա չտիրապետեր թարգմանությունների ՝՝վարպետի՝՝ անուն հանած Թումանյանը... Բայց արի ու տես, որ հավակնությունները մեծ են էղել՝ չնայած սեփական քաշի թեթևությանը:

Զգուշ էր պետք ըլնել թարգմանության մեջ պարոն ըսենց կոչված ՝՝ամենայն հայոց՝՝ բանաստեղծ... Քեզնից հետո էլ, առաջ էլ, ռուսերենից լավ են հասկանալու ու էժան խանդդ տեսնելու են:

Պուշկինը մնումա ՊՈՒՇԿԻՆ:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, Էնշոփինգ
    
    
     22.01.2018

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
5191 | 1 | 0
Facebook