Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ծաղրածուները վստահելի չեն

16:11, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
Ծաղրածուները վստահելի չեն

«Հոնդա» մակնիշի ավտոմեքենաներ արտադրող աշխարհահռչակ ընկերության հիմնադիր Սուհիտորո Հոնդան ժամանակ առ ժամանակ հիշել է 1951 թվականին իր կյանքում տեղի ունեցած զվարճալի դեպքը:


     Խոշոր ներդրումների կարիք ունեցող Հոնդան և իր գործընկեր Ֆուջիսավան որոշում են վարկ խնդրել «Միցուբիսի» բանկից: Վարկատուի բարեհաճությանն արժանանալու համար նրանք որոշում են իրենց ամբողջ փողը ծախսել ճոխ ճաշկերույթ կազմակերպելու վրա:

Մինչ հյուրերն ուտում-խմում էին, այս երկու գործընկերները բեմահարթակից նրանց ծիծաղաշարժ պատմություններով են զվարճացրել:

Հաջորդ օրը Հոնդան և Ֆուջիսավան վստահաքայլ բանկ են գնում: Նրանք համոզված են եղել, թե ճոխ հյուրասիրությունն ու իրենց դերասանական ճիգերն ըստ արժանվույն կվարձատրվեն, ու իրենք այնքան անհրաժեշտ գումարը կստանան: Բայց նրանց հույսը հօդս է ցնդում: Բանկը նրանց դիմումին հետևյալն է պատասխանել.

«Ընկերությունը չի կարող ծաղրածուներին փող վստահել»:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4232 | 0 | 0
Facebook