Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

10:47, երկուշաբթի, 22 հունվարի, 2018 թ.
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ. Կոտայք Կրթություն Մշակույթ

ՆՈՆԱ ՎԱՆՅԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆ /Աբովյանի հ. 10 հիմնական դպրոց/

Ն. Պողոսյանը ծնվել է 1983թ. հունիսի 17-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում: 1990-98 թթ. սովորել է ք. Աբովյանի N5 դպրոցում, 2000թ. ավարտել է ք. Աբովյանի վարժարանը: 2000-2004 թթ. սովորել է Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Մանկավարժություն և տարրական ուսուցման մեթոդիկա բաժնում, որն ավարտել է գերազանցության դիպլոմով: 2004-2009 թթ. աշխատել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես դասվար: 2009թ.-ից մինչ այսօր աշխատում է ք. Աբովյանի Վ. Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում՝ որպես դասվար: 2012թ. հուլիսին մասնակցել է ԿԱԻ հանրակրթական ուսումնական հաստատության ատեստավորման ենթակա ուսուցիչների համար իրականացրած վերապատրաստման դասընթացին և ստացել վկայական: 2013թ. օգոստոսին ստացել է ուսումնական հաստատության որակավորման ԱՌԱՋԻՆ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգ: Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի հայցորդ է, գրում է թեկնածուական ատենախոսություն «Կրտսեր դպրոցականի սոցիալականացման լուծման ուղիները» թեմայով: Հեղինակ է 6 գիտական հոդվածների: 2015թ. հունիսին մասնակցելով «Մանկավարժության արդի խնդիրները. մարտահրավերներ և լուծումներ» հանրապետական գիտաժողովին, իսկ 2016թ. հունիսին՝ «Կրթության ժամանակակից հիմնախնդիրները» երիտասարդ գիտնականների ամառային դպրոցին՝ հանդես է եկել գիտական զեկույցներով և ստացել մասնակցության հավաստագրեր:
     13.06.2017թ.-ից մինչև 29.09.2017թ.-ը ներառյալ անցկացրել է հանրակրթական դպրոցների տարրական դասարանների ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման դասընթացներ:
     2017թ. մասնակցել է Հայ Առաքելական Եկեղեցու և ՀՀ ԿԳՆ կողմից կազմակերպված «Լավագույն ուսուցիչ - 2017» ամենամյա մրցույթին և արժանացել III մրցանակի:
     2017թ. Դեկտեմբերին` ՀՀ ԿԳ նախարարի հրամանով արժանացել է ուսուցչի որակավորման ԵՐԿՐՈՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ տարակարգի:
     Ն. Պողոսյանը մարզում երրորդն է, ով ստացել է ուսուցչի որակավորման երկրորդ աստիճանի տարակարգ:
     Ամուսնացած է, ունի երկու դուստր:

ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
    
    
    
     Կոտայք Կրթություն Մշակույթ

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3941 | 0 | 0
Facebook