Խնդրում ենք սպասել...
Այսօր`  ուրբաթ, 25 մայիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Քրիստոնյաները՝ իրենց կրոնական կողմնորոշման մասին

14:50, կիրակի, 21 հունվարի, 2018 թ.
Քրիստոնյաները՝ իրենց կրոնական կողմնորոշման մասին

Հայաստանի Հանրապետությունը սահմանադրությամբ աշխարհիկ պետություն է: Սակայն հետխորհրդային մյուս պետությունների նման այստեղ էլ մեծ դեր է հատկացվում կրոնին, ավելի կոնկրետ՝ քրիստոնեությանը: Իհարկե, կան նաև այլ հավատք դավանողներ, կամ առհասարակ՝ անկրոններ, բայց բնակչության մեծամասնությունը իրեն քրիստոնյա է համարում:

Ես մի փոքրիկ հարցախույզ անցկացրի հենց քրիստոնյաների հետ, քանի որ Հայաստանում այլ կրոնական համայքները արժանանում են հասարակության կոշտ քննադատությանը, ինչը ստիպում է շատերին թաքցնել իրենց կրոնական կողմնորոշվածությունը: Փորձեցի պարզել, թե ինչը դրդեց նրանց հավատալ և ինչո՞ւ հենց քրիստոնեություն:

Հարց.-Ինչպես դարձաք քրիստոնյա և ի՞նչ հանգամանքներ կամ պատճառներ դրդեցին դրան:

Մհեր Մալունց.- Տանը Նոր Կտակարան կարդացի ու հավատացի գրածներին: Մինչև այդ ես տարիներով փիլիսոփայությամբ էի տարված, շատ էի ուզում որոշակի բան իմանալ այն մասին, թե ի վերջո ո՞վ ենք մենք, ի՞նչ է այս ամենը նշանակում և այլն: Միշտ մի բան դատարկ էր իմ մեջ: Բայց Նոր Կտակարանը, այսինքն՝ Աստծո խոսքը, ամբողջությամբ փոխեց իմ կյանքը:

Անահիտ Հովհաննիսյան.- Ինչ էլ անենք, ինչով էլ զբաղվենք, միևնույն է, առանց Աստծո մենք ոչինչ ենք: Տերը փոխում է մեր կյանքը ու նոր շունչ է տալիս: Ես ընտրել եմ Հիսուսին, քանի որ Նա իմ փրկության Աստվածն է ու իմ կյանքը:
    
     Անանուն.-
Կարծում եմ՝ քրիստոնյա դառնալու համար հարկավոր չեն հանգամանքներ, պատճառներ, կամ էլ ինչ-որ դեպք, որը կփոխի անձնական կողմորոշվածությունդ: Համոզված եմ, որ քրիստոնեական հավատքդ ավելի շատ կլինի, իսկ նվիրվածությունդ՝ մեծ, եթե ինչ-ինչ դեպքեր, օրինակ՝ ծայրաստիճան վատ գտնվող հիվանդի հանկարծակի ապաքինումը, ավելի հստակ դարձնեին քրիստոնեության ներգործուն դերն ու աղոթքի շարժիչ ուժը: Սակայն, ըստ իս, եթե հայ ես, ապա ծնվածդ օրվանից պետք է մկրտվես և դառնաս իրական քրիստոնյա, Աստծու զավակը, քանի որ հենց քրիստոնեության և հզոր հավատքի շնորհիվ է հայը շարունակ պայքարել օտար լծի դեմ, և լինելով այլազգի պատերազմների թատերաբեմ, իր արմատներն ամուր տնկել հողի մեջ ու նույնիսկ ամենամեծ հիասթափությունից հետո էլ ոտքի կանգնել և շարուանկել ապրել ու հավատալ:

Աշխեն Ավետյան (Հայ եկեղեցու պատմության ուսուցչուհի) .- Երբ իմացա ՔԴԿ-ի կողմից կազմակերպված երկամյա ուսման մասին, որը տալու է կրոնի ուսուցչի որակավորում, առանց երկմտելու, մեծ ոգևորությամբ որոշեցի ձեռք բերել այդ մասնագիտությունը ևս: Իսկ ուսմունքը քրիստոնեական եկեղեցիների, հայոց եկեղեցիների պատմության մասին լոկ գիտելիք չէ, այլ՝ հոգեվիճակ: Մինչ այդ էլ ինձ շատ էր հետաքրքրում աստվածաշնչյան պատմությունները, մեր եկեղեցական արարողությունները, խորհուրդներն ու ազգային-եկեղեցական տոները, ծիսակարգերը:

Սա պարզապես աշխատանք չէ, որ ես ընտրել եմ, այլ ուղի, որն ինձ առավել է մոտեցնում Աստծուն: Ես ուրախ եմ, որ իմ լսարանը չի սահմանափակվում իմ աշակերտներով, այլ ինձ լսում են նաև իմ մտերիմները, ընկերները և այն մարդիկ, ովքեր ուզում են տեղեկացված լինել քրիստոնեության պատմությանը, Աստծո պատվիրաններին և ավելի գիտակից դառնալ: Թո՛ղ որ բոլոր քրիստոնյաները միասնական լինեն:

Հ.Գ. Վերջերս նույնատիպ հարցում էի անցկացրել նաև աթեիստների շրջանում: Իրականում շատ հետաքրքիր է լսել տարբեր, բայց յուրովի ճիշտ տեսակետներ:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
1931 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
loading...
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ