Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԻՆԱՍ ԱՄԱՍԻԱՑԻ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ

Նիդերլանդական Օրագիր
Մամուլի խոսնակ`
Նիդերլանդական Օրագիր
18:42, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
ՅՈՎՀԱՆՆԷՍ ՄԻՆԱՍ ԱՄԱՍԻԱՑԻ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆ ՎԱՐԴԱՊԵՏ
    

    
  • 20 янв, 2018 в 15: 21

    

    

Այսօր, 250 տարիներ առաջ, 19 Յունուար 1768 թուին, մահացաւ Ամսթէրտամի հոգեւոր հովիւ Յովհաննէս Մինաս Ամասիացի Աստուածաբան վարդապետը, որուն գրչութեան պատկանող բազմաթիւ ձեռագրեր ներկայիս կը պահպանուին Վենետիկ, Վիեննա, Երուսաղէմ, Երեւան եւ Ամսթէրտամ, որոնցմէ մին է ներքեւ ներկայացուած ձեռագրի օրինակը
    
    

ՄԱՅՐ ՑՈՒՑԱԿ ՁԵՌԱԳՐԱՑ ԱՄՍԹԷՐՏԱՄԱՅ, թիւ 1
     «Համառօտ Ներկայացուցմունք տրամաբանութեանց»
     Գրիչ: Յովհաննէս Մինաս վարդապետ ԱմասիացիԱռաջնորդ Ամսթէրտամի «Սուրբ Հոգի» եկեղեցւոյ 1734-1768 թուին:
     Սոյն Ձեռագիրը թարգմանութիւնն է Պուրխըրստայք (Պուկըրտիսիուս) Ֆրանսիսի (Burgersdyck [Burgersdicius] Francis):
     Հոլանտացի յայտնի իմաստասէր, ծնեալ 1590 թուին Լիեր՝ Հոլանտայի Տէլֆտ քաղաքին մօտ, մահացեալ 1629 թուին: Դասախօսած է Իմաստասիրութիւն՝ Սալմուր եւ Լէյտըն քաղաքները: Ունի բազմաթիւ երկեր, որոնցմէ երկհատոր (Institutiones logicae) =Ներկայացուցմունք Տրամաբանութեան:

Սոյն ձեռագիրը ներկայիս կը գտնուի Ամսթէրտամի Համալսարանի Բացառիկ Հաւաքածոներու Յարկաբաժինը:

ԱՆՈՒԱՆԱԹԵՐԹ ԵՒ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ
     Համառօտ ներկայացուցմունք տրամաբանութեանց 'ի Ֆռանքոնիսի Պուռկեռստիչի, հրապիրական մեծի Ֆիլիսոֆայի արարեալ 'ի կիրառումն դպրատանց Հօլլանդիացւոց, լեզուաւ Լաթինականաւ: Իսկ թարգմանութեամբ 'ի լոյս ածեցեալ 'ի հայկական բարբառ, 'ի յԱմստրդամայ Սուրբ Հոգի Եկեղեցւոյն Հայոց անարժան Սպասաւորէ եւ Աշակերտէ երիցս երանելւոյ Տիեզերալոյս սրբազան կաթողիկոսին Ղազարու Ջահկեցւոյ, Յովհաննիսէ վարդապետէ Ամասացւոյ: 'Ի հայրապետութեան տեառն Աղեկսանդրու սրբազան կաթողիկոսին Ամենից Հայոց Կոստանդնու Պօլսեցւոյ: 'Ի թուոյ փրկչին 1755, եւ հոկտեմբերի 22: 'Ի հոյակապ եւ 'ի գերահռջակ քաղաքն յԱմստրդամ:
    
    
    

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4079 | 0 | 0
Facebook