Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Արդեն այնքան են անբարոյականի զավակ դարձել, որ թշնամու քայլերի համար гарант են կանգնում, ու զորքին տանում իրենց ձայները ապահովելու

15:05, շաբաթ, 20 հունվարի, 2018 թ.
Արդեն այնքան են անբարոյականի զավակ դարձել, որ թշնամու քայլերի համար гарант են կանգնում, ու զորքին տանում իրենց ձայները ապահովելու
     Երեկ աչքովս մի փոքրիկ խոսակցություն ընկավ ապրիլյան պատերազմի մասին, խոսում էին երկու դեպքում էլ անտեղյակ մարդիկ, մեկը ՊՆ դաշնակիցներից, մյուսը հասարակ քաղաքացի։ Ու այդ դաշնակիցը փորձում էր ապացուցել, որ ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավոր ամեն ինչ արվել է։ Ժամանակն է արդեն խոսել այդ հնարավորների մասին, որոնք կարող եք անտեղյակներին միայն ասել թե արվել է։ Ապրիլյան պատերազմի հիմնական մեղավորը ոչ խելամիտ սպայակազմ ունենալն է եղել, որ ժամանակին վերևներից հրաման չի տրվել, երբ արդեն իմացել են մի բան է սպասվում, սպասել են տեսնեն ինչ է լինում, առանց հետագան գիտակցելու։ Իսկ, երբ իմացան հետևանքները, իրար վրա էին գցում, թե ով բարձրանա սահման տղաների մոտ, այնինչ այդ ժամանակ իրական հերոսները առանց քննարկելու բարձրացան, ու նահատակվեցին։ Տեխնիկական սարքերի անսարքությունն էլ ապացուցեց, թե ինչքան անհեռատես և ուտող մարդիկ կան։ Իսկ երբ զորամասի հրամկազմից մեկին բավականին ապահով գոտուց խնդրեցին զրահաբաճկոնը տա, որպեսզի գնան մարդկանց հանեն, հնչեց մի կարճ պատասխան «բա ես ինչ անեմ» ։ Փոփոխություններ եղան թոզ փչելու համար մարդկանց աչքերին, փոխարենը այդ փոփոխված մարդը որ պետք է անգամ պատասխանատվության ենթարկվեր տեղափոխվեց շատ ավելի բարձր պաշտոնի մեկ այլ տեղ։ Փոխվեց նախարարը, ակնկալվում էր նաև լուրջ փոփոխություններ, այնինչ այդ լուրջ փոփոխություններ կատարող մարդը իրենց կուսակցության ձայների համար չմտածեց անգամ զինվորների մասին, բոլորին ուղարկելով ընտրությունների բավականին հեռու մի տեղում, որտեղից հնարավոր չէր գալ օգնության, եթե հանկարծ մի բան լիներ։ Բավական է հետույք մտնողի պես պաշտպանեք ձեր նախարարին։ Մինչև հիմա հրամանը հիշում եմ մի բարձրաստիճան պաշտոնյայի, կգնաք կքվեարկեք 6 համարին ու թվարկվածներից մեկի անվան շուրջ птичка կդնեք, հետո փոփոխեցին միտքը, կգնաք կքվեարկեք 6 համարին ու այսինչ մարդուն կընտրեք։ Արդեն այնքան են անբարոյականի զավակ դարձել, որ թշնամու քայլերի համար гарант են կանգնում, ու զորքին տանում իրենց ձայները ապահովելու։ Իսկ, երբ զինվորին այսօր բուժում է պետք, հասարակության միջոցով են հավաքում բուժման գումարը։ Դե հիմա ձայններդ կտրեք, ու էլ ձեր նախարարին չգովերգեք։
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6217 | 0 | 0
Facebook