Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
16:50, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
Ձնամաքրման աշխատանքները շարունակվել են մինչև լուսաբաց

Հունվարի լույս 18-ի գիշերն սկսված ձյան տեղումների հնարավոր հետևանքները կանխելու նպատակով մայրաքաղաքի հյուսիսային հատվածներում մեկնարկել և մինչև լուսաբաց շարունակվել են ձյան մաքրման աշխատանքները:

«Սանիթեք» ընկերության, վարչական շրջանների համապատասխան տեխնիկայի, ինչպես նաև մարդկանց ներգրավմամբ իրականացվել է գլխավոր ու երկրորդական փողոցների, մայթերի և բակերի ձնամաքրման աշխատանքներ, որի ընթացքում օգտագործվել է տեխնիկական աղ և շլաքային ավազ: Առավոտյան տվյալներով ձնամաքրման նպատակով գործարկվել է 151 միավոր տեխնիկա, այդ թվում՝ 24 տրակտոր, 27 աղցան և ձնամաքրող 80 փոքր մեքենասարքավորում: Ձնամաքրման աշխատանքներին առավոտյան միացել են նաև համատիրությունները: Աշխատանքների ողջ ընթացքը համակարգվել ու համակարգվում է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի, իսկ տեղերում` վարչական շրջանների ղեկավարների կողմից:
     Պատասխանատուների հավաստմամբ՝ գործընթացն այս պահին շարունակվում է բակային տարածքներում:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2222 | 0 | 0
Facebook