Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հանդիպում-քննարկում՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման շուրջ

Yerevan info
Հեղինակ`
Yerevan info
17:17, չորեքշաբթի, 17 հունվարի, 2018 թ.
Հանդիպում-քննարկում՝ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման շուրջ

Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Երևանի էներգաարդյունավետության ծրագրի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Եվրոպական ներդրումային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ԼԴԿ խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ:
     Ծրագիրն իրականացվելու է Երևանի քաղաքապետարանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2017թ. տարեվերջին ստորագրված պայմանագրի շրջանակում: Հիշեցնենք, որ 7 մլն վարկային ու 6 մլն եվրո դրամաշնորհային միջոցներով և Երևանի քաղաքապետարանի 2 մլն եվրո համաֆինանսավորմամբ նախատեսվում է քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում իրականացնել էներգաարդյունավետության բարձրացման և հիմնանորոգման, ինչպես նաև սեյսմիկ ամրացման աշխատանքներ: Արդյունքում կկրճատվեն հանրային շենքերի էներգետիկ սպասարկման ֆինանսական ծախսերը, ինչպես նաև կնվազի արտանետվող CO2 գազը: Հարկ է նշել, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագրին զուգահեռ քաղաքապետարանի կողմից կիրականացվեն նաև հիմնանորոգման մյուս աշխատանքները:
     Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման ժամանակացույցի, աշխատանքների կառավարման ու կազմակերպման, ինչպես նաև ծրագրում ներառվելիք շենքերի ցանկի, մրցույթների անցկացման և մշտադիտարկումների հետ կապված հարցեր:
     Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Վահե Նիկոյանը հատկանշել է, որ սա ևս մեկ անգամ փաստում է, որ Երևանը վստահելի գործընկեր է միջազգային կազմակերպությունների համար.
     «Ի դեպ, «Ֆիչ Ռեյթինգս» միջազգային վարկանիշային գործակալությունը 2017 թվականին վերանայել և բարձրացրել է Երևանի վարկանիշը «B+» մակարդակում՝ «Կայուն» -ից սահմանելով այն «Դրական», ինչը կարևոր ձեռքբերում է ինքնուրույն վարկային քաղաքականություն վարելու առաջին քայլերն անող համայնքի համար: Գործակալությունը տվյալ հանգամանքը դիտարկում է որպես Երևանի վարկունակության նշանակալի դրական փոփոխություն: Երևանի քաղաքապետարանը կարևորում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնումը», - նշել է քաղաքապետի տեղակալը՝ հավելելով, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագիրը լիարժեքորեն համահունչ է Երևանի զարգացման 2018-2022թթ. հնգամյա ծրագրին, որով նախատեսվում է ամբողջությամբ հիմնանորոգել մանկապարտեզների շենքերը:
     Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Ֆիլիպ Վանդերպուտն իր հերթին նշել է, որ Երևանն իսկապես կարևոր գործընկեր է ԵՆԲ-ի համար, իսկ էներգաարդյունավետության ծրագիրը՝ կարևոր քայլ քաղաքի համար:
     Նշվել է նաև, որ Երևանի էներգաարդյունավետության ծրագրի իրականացման նպատակով Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցման և մասշտաբավորման» ծրագրով ՄԱԶԾ կողմից կտրամադրվի տեխնիկական օժանդակություն:


    


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
2167 | 0 | 0
Facebook