Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Տաք սնունդ դպրոցականներին

14:12, երեքշաբթի, 16 հունվարի, 2018 թ.
Տաք սնունդ դպրոցականներին
     Կապանի N13 հիմնական դպրոցի տարրական դասարանների սովորողների համար 2017-2018 ուստարվա II կիսամյակից իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:
     Ծրագրի նպատակն է ապահովել տարրական դասարանների աշակերտների հավասարակշռված, անվտանգ և որակյալ սնունդը՝ նպաստելով երեխաների առողջության պահպանմանը և կրթության որակին:
     Դպրոցի 211 սովորողների համար նախատեսված է տաք սնունդ՝ առաջին կերակրատեսակի մատուցմամբ:
     Դպրոցական սնունդ ծրագիրն ունի ոչ միայն սոցիալական, այլ նաև դաստիարակչական կարևորություն: Ծրագիրը երեխաների մոտ ձևավորում է կարգապահություն և սնվելու մշակույթ: Երեխան վաղ տարիքից սկսում է հասկանալ, թե ինչ է նշանակում կոլեկտիվի զգացումը, հացն ընկերոջ հետ կիսելու մշակույթը, միմյանց զիջելու, միասին սնվելու և համակեցության այլ կարևոր կանոններ:
     Ծրագիրը նաև նպաստում է ծնողական համայնքի միախմբմանը՝ հաշվի առնելով, որ նրանք որոշակի մասնակցություն են ունենում դպրոցական սննդի կազմակերպմանը:
     Աշակերտները հաճույքով են օգտվում ճաշարանից և կարճ ժամանակում այն դարձել է նրանց ամենասիրելի անկյունը:
     ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
4659 | 0 | 0
Facebook