Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Եթե ուզում եք իմանալ, թե ինչու է «Սիլիկոնային հովիտ»-ն այդ անունն ստացել, ապա կարդացեք այս հոդվածը

22:16, կիրակի, 14 հունվարի, 2018 թ.
Եթե ուզում եք իմանալ, թե ինչու է «Սիլիկոնային հովիտ»-ն այդ անունն ստացել, ապա կարդացեք այս հոդվածը

«Google», «Fasebook», «Yahoo», «Uber», «Tesla» …Հայ-թեք կամ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տասնյակ ձեռնարկություններ տեղակայված են Սան Ֆրանցիսկոյից հարավ-արևելք ընկած այն տարածքում, որը «Silicon Valley» («Սիլիկոնային հովիտ») անունն է ստացել:


     Վայրին այդ անունը տրվել է 1970-ական թվականներին: Մերձակայքում գտնվող Սթենֆորդի հեղինակավոր համալսարանի` հմտություններով օժտված ու էլեկտրոնային հիշողության փոքրիկ քարտերի (չիպ) ստեղծման ուղղությամբ պրպտումներ կատարող գիտաշխատողների խումբն այստեղ է հաստատվում:

Քանի որ այս առարկաների բազային նյութը ինտեգրալային սխեմաներում լայնորեն կիրառվող կիսահաղորդիչ սիլիցիումն է, իսկ անգլերենում սիլիցիումին «սիլիկոն» են անվանում, այդ իսկ պատճառով շրջանառվում է անգլերեն եզրը:

«Electronics News» գիտական պատկերազարդ հանդեսի թղթակից Դոն Հոֆլերը 1971 թվականի օրերից մեկում նախաճաշում է գովազդային մի գործակալի հետ, որը զրույցի ընթացքում, որպես տեղանուն, գործածում է «Silicon Valley» բառակապակցությունը: Դա Հոֆլերին դուր է գալիս, և նա իր հոդվածներում սկսում է հաճախակի գործածել այն: Շուտով մյուս լրատվամիջոցները ևս հետևում են նրա օրինակին, ու այն տեղանուն է դառնում:

Իմիջիայլոց, քանի որ նախկինում այստեղ այգեստաններ են եղել, այդ իսկ պատճառով այս վայրը «Valley of Heart's Delight» («Սրտի վայելքների հովիտ») անունն է կրել:

Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
6134 | 0 | 0
Facebook