Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 25 հունիսի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%
ԱՐՑԱԽ.news ԼՐԱՏՎԱԿԱՆ

Հոդվածներ

Այսպիսի բաներ...

11:34, շաբաթ, 13 հունվարի, 2018 թ.
Այսպիսի բաներ...
     Եղբայրս մանկություն չի ունեցել... ծնողներիս մահից հետո նա և պապիկս են ինձ ու քրոջս մեծացրել. պապս գնում էր աշխատանքի, իսկ եղբայրս մնում իմ ու քրոջս մոտ. մեր տան ուտելիքն ինքն էր պատրաստում, հիմնականում աղի էր ստացվում, շատ հաճախ էլ վառվում էր, բայց մենք գոհ էինք. ես շատ փոքր չէի. յոթ տարեկան էի, ինձ մեծ մարդ էի համարում ու ավելորդ հարցեր չէի տալիս, իսկ այ քույրս մեկ էլ տեսար եղբորս այնպիսի բաներ կհարցներ. օրինակ թե որտեղ է մայրիկը, կամ երբ պիտի գա. իսկ խեղճ եղբայրս լռում էր. լռում ոչ թե նրա համար, որ չգիտեր պատասխանն այդ հարցերի, այլ որովհետև շատ լավ էլ գիտեր. և առհասարակ նա հաճախ էր լռում. հարց կտայիր, իսկ նա ոչինչ չէր ասի, միայն դեմքի լուրջ արտահայտությամբ վրադ կնայեր, որ դու ինքդ վատ կզգայիր, որ այդպիսի հարց ես տվել. Նրա տարիքի տղաները ողջ օրը դրսում էին, որոշները ծխում էին, որոշները թուղթ խաղում, որոշներն էլ պարզապես քաղաքի ոչ մի կիսաշրջազգեստ բաց չէին թողնում. իսկ եղբայրս իր ամեն օրը մեզ հետ էր անցկացնում. նա տեսել էր մեր ծնողներին, նրանց կողմից ջերմություն ստացել, մտածում եմ երևի հենց դրա համար էլ չէր ուզում մենք մեզ մենակ զգայինք, ու հնարավորինս փորձում էր այդ բացը լրացնել.
    
    
     Արփի Գրիգորյան
Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
| | |
2686 | 0 | 0
loading...
Facebook
Մամուլի խոսնակ