Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

Իրականում ի՞նչ են ուզում կանայք

18:29, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
Իրականում ի՞նչ են ուզում կանայք

Անգլիայի առասպելական Արթուր թագավորին երիտասարդ տարիքում գերեվարում է հարևան թագավորներից մեկը: Վերջինս կարող էր սպանել Արթուրին, բայց ափսոսում է մահվան մատնել այդքան երիտասարդին ու նրան մի պայման է առաջադրում, որի համաձայն Արթուրի կյանքը կխնայվի, եթե նա կարողանա գտնել մի շատ դժվարին հարցի պատասխանը: Գերյալին մեկ տարի ժամանակ էր տրվում: Եթե մեկ տարի անց նա պատասխանը գտած վերադառնա, ազատություն կստանա, հակառակ դեպքում միապետը նրան կսպանի:


     Հարցն հետևյալն էր. «Իրականում ի՞նչ են ուզում կանայք»: Այս հարցը շփոթության է մատնում նույնիսկ փորձառու տղամարդկանց, իսկ երիտասարդ թագավորի համար այս հարցի պատասխանն անհնար էր գտնել:

Բայց քանի որ կյանքը թանկ է, Արթուրը համաձայնում է և խոստանում է մեկ տարի անց վերադառնալ այս դժվարին հարցի պատասխանը գտած:

Նա մեկնում է իր թագավորություն և սկսում է հարցն հասցեագրելով իր բոլոր հպատակներին` իշխանուհիներին, մարմնավաճառներին, հոգևորականներին, իմաստուններին, պալատականներին…

Բոլորին հարցնելուց հետո անգամ նա համոզիչ, գոհացուցիչ պատասխան չի ստանում, իսկ հպատակներից շատերն էլ նրան խորհուրդ են տալիս դիմել մի պառավ ջադուի` հավաստիացնելով, թե միայն նա կարող է տալ այդ հարցի պատասխանը:

Բայց այս ջադուն շատ «թանկաբազար» է լինում, և պատասխանի դիմաց մեծ հատուցում է պահանջում:

Քանի որ իրեն գերած թագավորի տված հարցին պատասխանելու համար ընդամենը մեկ օր էր մնացե, Արթուրն ստիպված գնում է ջադուի մոտ: Վերջինս համաձայնում է պատասխանել նրա հարցին, բայց դրա դիմաց պահանջում է, որ թագավորն իրեն ամուսնացնի Արթուրի ամենաազնվազարմ ու ամենասիրելի ասպետի` Գավենի հետ:

Երիտասարդ Արթուրը սարսափահար էր. ջադուն կուզիկ էր ու քստմնելի, ուներ ընդամենը մեկ ատամ, բերանից նեխահոտ էր գալիս…սա աշխարհի երբևէ տեսնված ամենագարշելի արարածն էր: Եվ Արթուրը հրաժարվում է ստիպել իր ընկերոջը, որ ամուսնանա այդ ջադուի հետ ու այդպիսի անարգանքի արժանանա: Իմանալով, թե ջադուն ինչ գին է ուզում, Գավենը ներկայանում է Արթուրին:

Նա նրան ասում է, թե իր թագավորի կյանքը փրկելու և Կլոր սեղանի գոյության համար պատրաստ է ցանկացած զոհողության: Թագավորը ճարահատյալ համաձայնում է, և ջադուն պատասխանում է Արթուրին տրված հարցին.

«Միակ բանը, որ կինը իսկապես ցանկանում է, դա սեփական ճակատագրի տերը լինելու իրավունքի ձեռքբերումն է»:

Բոլորը միաբերան հաստատում են, որ ջադուն քողազերծել է մի խորը ճշմարտություն և որ Արթուրի կյանքն այլևս փրկված է: Եվ այդպես էլ լինում է. հարևան թագավորը խնայում է Արթուրի կյանքը և նրան ազատություն է շնորհում:

Գավինի և ջադուի ամուսնության ժամանակ Արթուրը մե'րթ թեթևացում է զգում, մե'րթ խորը հուսահատության գիրկն է ընկնում: Իսկ Գավինն առաջվա պես քաղաքավարի էր ու նրբանկատ: Հարսանիքի ժամանակ ջադուն մատներով էր սնունդն առնում, ուտելիս ճպճպացնում էր, մի խոսքով` արգահատելի վարք էր դրսևորում:
     Մոտենում է ամուսնական առաջին գիշերը: Գավինը մտնում է ննջասենյակ ու իրեն նախապատրաստում սարսափելիին, բայց որքա~ն մեծ է լինում նրա զարմանքը, երբ անկողնում տեսնում է աշխարհի ամենագեղեցիկ կնոջը: Ապշահար ասպետը գեղեցկուհուն հարցնում է, թե ինչ է տեղի ունենում:

Արտակարգ գեղեցկության կինը նրան պատասխանում է, թե քանի որ իր ասպետն իր հետ այդքան նրբանկատորեն ու քաղաքավարի էր վարվել, այսուհետև օրվա մի մասը ինքն արգահատելի ջադու է լինելու, իսկ մյուս մասը` երազների արարած:

Ընտրությունը թողնում է ասպետին, թող նա որոշի, թե օրվա որ կեսին է նա ուզում իր կնոջը որպես իր երազների արարած տեսնել:

Գավինն սկսում է խորհել առաջարկության շուրջ: Ի՞նչ անել, կա'մ պետք է օրվա ցերեկային ժամերին մարդկանց հմայիչ կնոջը ներկայացնել, իսկ գիշերն անկողին մտնել նողկալի ջադուի հետ, կամ էլ հակառակն անել:

Դուք ինչպե՞ս կվարվեիք, ո՞րը կընտրեիք:

Ազնվազարմ Գավենը պատասխանում է, թե ինքն ընտրությունը թողնում է վհուկին:

Այս պատասխանից հետո վհուկը հայտարարում է, թե ինքն ամբողջ ժամանակ հմայիչ կին կմնա, որովհետև ասպետն իրեն հարգել է ու իրեն թույլ է տվել սեփական ճակատագիրն ինքը տնօրինել:

Ո՞րն է այս պատմության բարոյախոսությունը:

Սրա հորինողը ցանկացել է ասել, թե կարևորը ձեր կնոջ գեղեցկությունը չէ, որովհետև նրա ներսում մշտապես վհուկն է բնակվում:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3953 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ