Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 25 ապրիլի, 2018 թ.
Ավանդների տոկոսադրույքը`  
Հայկական դրամ
14.00%
,
ԱՄՆ դոլլար
6.50%
,
Եվրոպական Եվրո
4.00%
,
Ռուսական ռուբլի
8.50%

Հոդվածներ

ՀՀԿ-ում Կարապետյանի դեմ արշավի սկզիբը դրվել է. վարչապետը կարող է մինչև ապրիլ հեռանալ

Միքայել
Հեղինակ`
Միքայել
14:40, չորեքշաբթի, 10 հունվարի, 2018 թ.
ՀՀԿ-ում Կարապետյանի դեմ արշավի սկզիբը դրվել է. վարչապետը կարող է մինչև ապրիլ հեռանալ

ՀՀԿ-ում արդեն իսկ կոնկրետ որոշում է կայացվել ոչնչացնել Կարեն Կարապետյանի քաղաքական հավակնությունները: Ապրիլ ամսին կարճ ժամանակ է մնացել ու ՀՀԿ-ականները պետք է հասցնեն մինչ այդ այնպես անել, որպեսզի Կարապետյանը անգամ մտքի ծայրով չանցկացնի մնալ վարչապետի պաշտոնին:

Մեր տեղեկություններով ՀՀԿ-ականներին նույնիսկ ազատություն է տրված ազատորեն քննադատել կառավարության գործունեությունը: Իսկ ահա ամենակարևոր դերակատարումը կունենան մերձիշխանական լրատվամիջոցները: Այդ լրատվամիջոցները անգամ եղանակային անոմալիաները պետք է կապեն վարչապետ Կարեն Կարապետյանի անվան հետ և ամեն պահի նրան անհարմարություն պետք է պատճառեն:

Եվ ահա առաջին պտուղները արդեն իսկ երևում են: Իշխանություններին մոտ կանգնած մի շարք լրատվամիջոցներ սկսել են Կարեն Կարապետյանի անվան հետ կապել երկու ոստիկանների մահվան պատճառ դարձաձ քրեական հեղինակություն Ճվճվ Արոյի որդուն: Ըստ իշխանական լրատվամիջոցների, հենց Կարապետյանն է քրեական հեղինակության որդուն տարիներ շարունակ ազատել քրեական պատասխանատվությունից: Սակայն արդարության համար պետք է նկատել, որ նշված անձը քրեական պատմությունների կիզակետում էր Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց դեռ շատ ժամանակ առաջ:

Կարեն Կարապետյանի հեղինակազրկման համար ամենապարարտ հողը ստեղծել են թանկացումները: Հանրությունը իսկապես հոգնել է սոցիալական ծանր վիճակից և, եթե «Ելք» դաշինքին հաջողվի հունվարի 19-ին թանկացումների դեմ բողոքի դուրս բերել հազարավոր քաղաքացիների, ապա Կարապետյանը կարող է անգամ մինչև ապրիլ հրաժարվել իր պաշտոնից ու գնալ Մոսկվա մասնավոր սեկտորում աշխատելու:

Առաջխաղացնել այս նյութը
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
0
Չհավանել
0
3026 | 0 | 0
|
Հավանե՛ք և բաժանորդագրվե՛ք
Facebook
ВКонтакте
Մամուլի խոսնակ